Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին

Հայաստանյան երկու տասնյակ լրատվամիջոցներ Հայաստանի ժուռնալիստների միության հետ քննարկել են եթերային տաղավարներում լրագրողների և նրանց հյուրերի դիմակ կրելու պարտադիրության պահանջը, որը ներկայացվել է պարետատան կողմից: Եթերային տաղավարներում դիմակ կրելը խոչընդոտում է հեռուստաընկերությունների և հաղորդաշարեր ունեցող առցանց լրատվամիջոցների աշխատանքը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրատվամիջոցների ղեկավարների մտահոգությունները երեկ պաշտոնական նամակով ուղարկել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով հրատապ լուծում տալ հարցին, որը զուտ քարոզչական նպատակով պարտադրանք է:

Նամակում մասնավորապես ասված է․

«Հարգելի պարոն Ավինյան

Հեռուստաընկերությունները շարունակում են  նախազգուշացումներ ստանալ,  վարույթներ են սկսվել եթերում դիմակ չկրելու համար, և շատ ԶԼՄ-ների, այդ թվում՝ Հ/Ը ղեկավարներ դիմել են Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ հարցը փոխվարչապետի մակարդակով պարզաբանելու և մեր հորդորը փոխանցելու խնդրանքով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր չէ հասկանալ՝ արդյո՞ք եթերային տաղավարներում դիմակ կրելու պարտադիրության պահանջը տարածվում է նաև ԶԼՄ-ների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում ստանալ պարետից պարզաբանում առ այն՝ արդյո՞ք կա հստակ նորմ, որով սահմանվում է եթերում դիմակ կրելու պարտադիրության պահանջը, և եթե չկա նման նորմ, ապա ի՞նչ հիմքով են բազմաթիվ լրատվամիջոցներ նախազգուշացվում և կամ նրանց դեմ վարույթներ սկսվում եթերային տաղավարում դիմակ չկրելու համար:

Քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության իրավական ռեժիմ հաստատված էր աշխարհի գրեթե բոլոր պետություններում, այդ իսկ պատճառով ուսումնասիրության առարկա է դարձել նաև այդ պետություններում գործող լրատվամիջոցների աշխատանքը:

Հաշվի առնելով, որ այդ պետություններից որևէ մեկի՝ հեղինակավոր հեռուստաընկերությունների, ԶԼՄ-ների լրատվական գործակալության եթերային թողարկումների ժամանակ դիմակ կրելու պարտադիրության պահանջ առհասարակ չի եղել, խնդրում ենք տալ հստակ պարզաբանում առ այն՝ արդյո՞ք եթերային տաղավարներում դիմակ կրելու պարտադիրության պահանջը պարետի որոշմամբ սահմանված է, և եթե այո, ապա խնդրում ենք հստակ մատնանշել, թե պարետի որոշումներից կամ ՀՀ  իրավական համակարգում գործող իրավական ակտերից ո՞ր նորմի, ո՞ր հոդվածի, ո՞ր իրավադրույթն է հստակ սահմանում պարտադիր պահանջ առ այն, որ լրատվամիջոցները պարտավոր են կրել դիմակ եթերային տաղավարներում, և ի՞նչ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում է կայացվել նման որոշում:

Լուրջ մտահոգություն է առաջացնում հայաստանյան հեռուստաընկերությունների, առցանց լրատվամիջոցների և առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը։

Հեռուստաընկերությունները և առցանց լրատվամիջոցներն իրենց գործունեության ընթացքում պահպանում են սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը, վարակի տարածման՝ ախտահանման և կանխարգելման բոլոր միջոցառումները:

Գրեթե դատարկ տաղավարային պայմաններում դիմակ կրելը խոչընդոտում է ոչ միայն՝ հաղորդավարների, այլև շատ դեպքերում՝ նաև հյուրերի աշխատանքը: Պատահական չէ, որ համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ների, այդ թվում՝ նաև  հեռուստաընկերությունների հաղորդավարները և հյուրերը տաղավարային զրույցներում, լրատվական թողարկումներում և այլն, դիմակներ չեն կրում:

Խնդիրը խիստ հրատապ է և պահանջում է արագ և համակողմանի լուծում:

 Կից ներկայացնում ենք նաև գրությանը միացած լրատվամիջոցների ղեկավարների անունները՝

 1. Նարեկ Նիկողոսյան – «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն

2. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն

3. Շավարշ Գևորգյան – Հ2 հեռուստաընկերության լրատվական թողարկումների ղեկավար

4. Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն

5. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն

6. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր

7. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

8. Լիլիթ Սեյրանյան – «168.am» կայքի փոխխմբագիր

9. Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր

10. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

11. Սևակ Հակոբյան-Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12. Հրանտ Մելիք-Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

13. Վահե Սարգսյան- Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր

14. Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր

15. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

16. Նարեկ Գալստյան – 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն

17. Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն

18. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

19. Կոնստանտին ՏերՆակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

20. Հովհաննես Քոսյան- Aysor.am գլխավոր խմբագիր

 

Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan