«Պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն վարչապետի մակարդակով». Անժելա Թովմասյանը՝ Քոչարյանին Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ (լուսանկար) Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես․ նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր
28
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. Տեսանյութ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհանդիպեն հունվարի 30-ին Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Մեզ հայտնի է նրանց թիվը. Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին «Գող՝ սիրտը դող». Վազգեն Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները Կառավարության նիստը. Տեսանյութ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն անհնարին է դարձել. ՄԻՊ-ը մանրամասնում է. Լուսանկար Պատերազմ Արցխում
Այսօր Հայոց բանակի 29-րդ տարեդարձի օրն է «Պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն վարչապետի մակարդակով». Անժելա Թովմասյանը՝ Քոչարյանին Վարդենիսի ոստիկանների հայտնաբերել են հեռուստացույցի գողին. այն նվիրել էր զոքանչին Այդ ինչի՞ վրա էիք այդքան ուրախանում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. Տեսանյութ Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ (լուսանկար) Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհանդիպեն հունվարի 30-ին Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան Պատերազմի մասնակիցների ընտանքիները Լիդիանի ուշադրության կենտրոնում. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես․ նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր Այս հայտարարությունն ուղիղ ակնարկ է այն մասին, որ վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը Կապիտուլյանտ նախարարի հետ հրաժարվել են հանդիպել Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները «Ցույցերի ընթացքում իրավապների վրա հարձակված երիտասարդների հետ երկխոսություն չի լինի». Պեսկով Դիմակավորված ավազակային հարձակում Արարատի մարզում․ կապել են տարեց կնոջն ու նրանից հափշտակել գումար ու ոսկյա զարդեր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մոհամմադ Ջավադ Զարիֆին. Տեսանյութ Նոր որոշում. Փաշինյանը Ավինյանին գործուղում է Սյունիքի մարզ Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Արա, ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Ռուբեն Մելիքյան Բոլորին հայտնի թուրք ներող, թուրք սիրող ընտանիքի արժանավոր զավակ, սորոսի Արսեն Խառատյանը մի ինքնախոստովանական, որ բնորոշմամբ «հստակեցնող» գրառում է կատարել Այո, պիտի մասնակցեմ վաղվա հայահավաքին․ Արտակ Թովմասյան Մեզ հայտնի է նրանց թիվը. Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին «Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով». Մանե Թանդիլյան ԵԽԽՎ-ն հունվար ամսվա նստաշրջանում արձանագրել է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող ապօրինությունները Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնում Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին Սահմանադրական մարմինն ի զորու չեք լուծարել Եթե մենք տալիս ենք Մեղրիի երկաթուղին Ադրբեջանի կողմից շահագործման համար, ապա դա մեր շահերին հակասում է. Գագիկ Աղաջանյան «Հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում, իսկ մենք ասում ենք՝ զորավարժություն ա էլի» Նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել լրագրողներ՝ Անժելա Թովմասյանին, Բորիս Մուրազիին և Սևակ Հակոբյանին Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացը առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան Պարոն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ․ Փայլան Փոխոստիկանապետը՝ Էդուարդ Աղաջանյանի՝ Ոստիկանության պետի տեղակալ նշանակվելու մասին. Տեսանյութ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունից․ իշխանության ներսում իրավիճակը լարված է Սրանք պատերազմի օրերին Արցախ գնալու համար բյուջեից ճանապարհածախս ու աշխատավարձ են ստացել, իսկ ձեր վրա ծախել են՝«ֆռոնտ ենք գնացել» Ցավով եմ նշում, բայց, սենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականություն Կառավարությունը բալետի պարող Րաֆֆի Գալստյանին ազատեց պարտադիր զինծառայությունից Նայեք` նույնիսկ ֆուտբոլն են քաղաքականացնում այսքանից հետո, որտեղ ի դեպ մի շարք խաղացողներ այլ երկրների քաղաքացիներ են Էնթոնի Բլինքենը դարձավ ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը Ծնվել է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին Քեթի Տոպուրիային ու նրա նորածին որդուն դուրս են գրել ծննդատնից Մենք մնալու ենք Նիկոլի ու իր թափթփուկների կոկորդներին այնքան, մինչև չազատագրեք մեր երկիրը ներքին թուրքից Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին պատմական Կարս նահանգում՝ Հայաստանի հետ սահմանին. Տեսանյութ Վրաստանի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով Առաջնորդը ՀՀ-ում, ըստ էության, ուրվագծվում է՝ Ռոբերտ Քոչարյան․ Գաբրելյանով Արտակ Թովմասյանի ասուլիսը` ՈւՂԻՂ «Գող՝ սիրտը դող». Վազգեն Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին

Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցում. ՄԻՊ-ի դիտարկումը 14-րդ միջոցառման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում:

Նշված միջոցառումն, ըստ էության, ուղղված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի ուսանողներին աջակցելուն:

Միջոցառման վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 23-ին: Միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն տրամադրվում է՝

•ուսման վարձի լրիվ կամ մի մասի փոխհատուցման ձևով (100% կամ 75%-ի չափով)՝ որոշակի վերապահումներով,

•ուսանողական վարկերի կամ դրանց մարման ձևով:

Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումից կարող են օգտվել Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված 21 բուհի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։

Ուսման վարձի փոխհատուցումից չեն կարող օգտվել Կառավարության հաստատած ցանկում չընդգրկված բուհերի ուսանողները, պետական ու պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները: Ուսման վարձի փոխհատուցումից չօգտվող մնացած ուսանողներին աջակցություն տրամադրվում է ուսանողական վարկերի տեսքով։

Հակաճգնաժամային տնտեսական 14-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում հետևյալն են՝

•բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում կապված բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբերակման հետ,

•Կառավարության սահմանած բուհերի ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատաճառաբանությամբ,

•ուսանողի կամ նրա ընտանիքի անդամների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով անհնարին է դառնում ուսանողական վարկերից օգտվելը:

Գործերից մեկով Եվրոպական համալսարանի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը կազմում է 91 %): Ուսանողն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանին, որ չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից այն պատճառով, որ ուսումնական հաստատությունն ընդգրկված չէ Կառավարության սահմանած բուհերի ցանկում:

Մեկ այլ դեպքում՝ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ սովորում է Երևանի պետական համալսարանի (ուսումնական հաստատությունն ընդգրկված է որոշմամբ հաստատված ցանկում) հեռակա ուսուցման համակարգում, ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 90%-ից ավելի է), սակայն հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատճառով չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից։

Մարդու իրավունքների պաշտպանին ուսանողներից հասցեագրվել են բողոքներ նաև այն մասին, որ ընտանիքի վարկային վատ պատմություն ունենալու պատճառով (անհուսալի վարկառու) բանկերն իրենց չեն տրամադրել ուսանողական վարկեր, արդյունքում չեն կարողացել օգտվել 14-րդ միջոցառումից առհասարակ:

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի հեռակա ուսուցման համակարգում սովորող 5-րդ կուրսի ուսանող և նշել, որ բացի այն, որ չի կարող օգտվել 14-րդ միջոցառմամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցման ձևով աջակցությունից, նաև չի կարողանում օգտվել ուսանողական վարկի ձևով տրամադրվող աջակցությունից, այն պատճառով, որ ընտանիքի անդամն ունի վարկային վատ պատմություն:

Մեկ այլ բողոքով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին բանկերը մերժել են ուսանողական վարկ տրամադրել վերջինիս ծնողների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով:

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանին դիմած ուսանողների բողոքներն վերաբերում են նրան, որ Կառավարության ցուցաբերած տարբերակումները, ուսանողների, պնդմամբ չունեն բավարար հիմնավորում, ինչպես նաև նրան, որ շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելիս Կառավարությունը հաշվի չի առել այն ուսանողներին, որոնց ընտանիքները նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ունեցել են ֆինանսական դժվարություններ, նաև այն ուսանողներին, ովքեր միաժամանակ և՛ աշխատել են, և՛ սովորել: Ըստ բողոքների՝ փոխարենը փոխհատուցման ձևով աջակցությունը տրամադրելու չափանիշ Կառավարությունը դիտարկել է բուհը և ուսուցման համակարգը։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում նոր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում նաև ուսանողներին աջակցություն տրամադրելու փաստը: Դրա հետ մեկտեղ,  պարզաբանման է ենթակա այն, թե արտակարգ դրության պայմաններում հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ուսանողներին աջակցություն տրամադրելիս բարձր առաջադիմություն ունենալու պայմանից ինչու այլ չափանիշներ կամ պայմաններ հաշվի չեն առնվել: Խոսքը վերաբերում է ուսանողների և նրանց ընտանիքների ֆինանսական դժվարություններին, բանկերի կողմից վարկեր չտրամադրելու ռիսկերին և այլն:

Նշված բոլոր հարցերով համապատասխան գրություն է ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan