Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes E»-ն ու «Honda Fit»-ը. 29-ամյա վարորդը տեղում մահացել է
Դիտել նաև
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Ավինյանի քաղաքապետարանի վատ աշխատանքի հետևանքը. շղթայական վթար, 3 վիրավոր, 10 մեքենա
Համարյա «հայկական արբանյակ» կամ հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը
Հուլիսի 8-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ավետիք Մ․, ծնված 1980 թ.) և «Honda Fit» (վարորդ՝ Հայկ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հայկ Մ․-ն տեղում մահացել է, իսկ Ավետիք Մ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: