Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից. Տեսանյութ Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին. Տեսանյութ Փաշինյանն է պատասխանատու Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համար
5
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Ոսկու գինը գերազանցեց 2000 դոլարի սահմանը, իսկ մենք մինչ այսօր քննարկում ենք Ամուլսարի հարցը Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. լուսանկար «Գյուղերում մասսայական հիասթափություն կա հեղափոխությունից և Փաշինյանից». Հրաչ Բերբերյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից. Տեսանյութ Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին. Տեսանյութ Իսկ գիտե՞ք, որ շուտով դատական նիստեր կսկսվեն, որոնք կտան հստակ պատասխան մի շատ կարևոր և արդիական հարցի`ի՞նչ արժե ԱԺ փոխնախագահին անբարոյականի վաստակ ասելը Աշխարհում չկա մարդկային համակեցության այնպիսի «ճիշտ», որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի խուժանությունն ինչ-որ կերպ տեղավորվի Ձեր իշխանությունը ձեր վրա «կայֆավատ ա լինելու», ինչ պոպոք ուզեն՝ գլխներիդ ջարդելու են Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք Վթարային ջրանջատում օգոստոսի 6-ին Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար. Կարո Փայլան «Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»․ պատմաբան Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ Տեսանյութ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Նախարարի հրամանների վրա օրական թքած են ունենում 2 մլն քաղաքացի․ Գևորգ Գրիգորյան Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հրաչ Բերբերյան.«Գյուղերում մասսայական հիասթափություն կա հեղափոխությունից և Փաշինյանից» Կորսված ամառ․ Գեղամ Նազարյան Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում Ժողովուրդը հասկացավ՝ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ Ճաղարյան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան լրացնում է բացը, որ կար խորհրդային տարիներին․ Տեր Զաքարիա. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Երգչուհի Նառան Բեյրութում է, վնասվել է նրանց տունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է «Ադրբեջանը 2021թ., հավանաբար, մտնի նոր ղեկավարով». Կարեն Հովհաննիսյան «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել. Տեսանյութ Խոշոր ու շղթայական վթար Արցախի պողոտայում. կան վիրավորն Ռուբեն Հայրապետյանը եղել է ՌԴ քաղաքացի՞ ու պատգամավոր. քննչական կոմիտեն քննություն է սկսել Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին Փաշինյանն է պատասխանատու Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համար Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լիբանանի համար Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Նաիրա Զոհրաբյան Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ Պայթյունի ժամանակ ծննդատան բուժքույրն օրորում է նորածիններին և օգնություն կանչում «Լիդիան Արմենիան» շարունակելու է պայքարել իր օրիանական իրավունքները վերականգնելու համար Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Ոսկու գինը գերազանցեց 2000 դոլարի սահմանը, իսկ մենք մինչ այսօր քննարկում ենք Ամուլսարի հարցը Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Բեյրութում պայթյունից տուժած հայերի «Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է». ԱԳՆ խոսնակ ՀՔԾ-ն Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպում միայն Դանիելյանին է մեղադրում Հարգելի հումորով քննիչ ու փաստաբան, ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը․ Հովհաննիսյան 2 երեխաների մայր Դելիա Փափազյանը Բեյրութի պայթյունի 5-րդ զոհն է «Այս մարդիկ երկրի տնտեսությանը ու հեղինակությանը անդառնալի կորուստներ են հասցրել, հազարավոր ընտանիքների թողել են առանց ապրուստի միջոցի». Խորեն Նասիբյան Բեյրութի բժիշկները հեռախոսի լույսով վիրահատում են տուժածին Համաճարակը՝ կորսված հնարավորություն Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Երկու տարվա ընթացքում Նիկոլի բացած միակ արտադրամասը՝ թավշյա իրականության պես փնթի ու վիճահարույց

Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով

Երբ հայտարարվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամը նաև նոր հնարավորությունների դաշտ է բացում, դրա մեջ ճշմարտություն կար, բայց գործնականում ոչինչ չարվեց։

Համաճարակի ներթափանցման սկզբնական փուլում իշխանությունը չէր ուզում նկատել այն, քանզի նեղ քաղաքական հարցերն ավելի կարևորվեց, քան մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հետո ստիպված արտակարգ դրություն հայտարարեցին, բայց արդյունավետ գործողություններ չեղան։

Հիմա, երբ Հայաստանը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով աշխարհում զիջում է ընդամենը 8 երկրի, իսկ 1 միլիոնի հաշվարկով մեզանում արձանագրվող մահացության թիվն աշխարհի միջինից բարձր է 2,5 անգամ, հակահամաճարակային քաղաքականությունը հանգել է ընդամենը դիմակ կրելու քարոզին։ Իսկ հնարավորությունների մասին անգամ իշխանավորներն են մոռացել՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց իրավունքները սահմանափակելու և ֆինանսական բեռն ավելացնելու օրենսդրական նախաձեռնություններ անելով ու որոշումներ ընդունելով։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետների գնահատականներն ու առաջարկներն ի մի բերելով՝ ես հակաճգնաժամային քայլերի ու նոր հնարավորություններից օգտվելու առաջարկներ էի ներկայացրել ամիսներ առաջ։ Սակայն դրանք անտեսվեցին կառավարության կողմից։ Կային հնարավորություններ, որոնք չօգտագործվեցին։

Բերեմ կորսված հնարավորության մեկ օրինակ (թեև դեռ ուշ չէ և կարելի է որոշումներ կայացնել)։

Կանխատեսելով ու հիմնավորելով, որ համաճարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցնելու է ոսկու գների աճի, մենք ապրիլ ամսին առաջարկել էինք ՀՀ պահուստային միջոցների գոնե մի մասը փոխարկել ոսկու։ Ապրիլի համեմատ ոսկու գինն այժմ աճել է ավելի քան 10 տոկոսով։ 1 տրոյան ունցիայի՝ 31,1034768 գրամ, գինը համաշխարհային շուկայում ավելի քան $1.800 է։

Մեր երկրի պահուստային ակտիվներն ապրիլին կազմել են 2,491 միլիարդ դոլար։ ՀՀ պահուստային ակտիվներում և այլ արտարժույթային ակտիվներում չի եղել ոսկի։ Պետական միջոցները բաշխվել են տարբեր համակարգերում, բայց ոսկու գնում չի իրականացվել։ Մինչդեռ ոսկու գնումը հնարավորություն կտար միջոցներ գտնել, օրինակ, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար։

Խոսքն այն մասին չէ, իհարկե, որ մեր ամբողջ պահուստները վերածեինք ոսկու, բայց դրա մի մասը հաստատ կարելի էր ուղղել ոսկու գնմանը և մենք արդեն 10 տոկոսով ավելացրած կլինեին մեր ներդրած գումարները։ Չարվեց։ Ասողին լսող չեղավ։

Փորձագիտական գնահատականներով՝ կորոնավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը կտևի առնվազն մինչև 2021–ի վերջ և աշխուժացման նախանշանները կերևան միայն 2022–ի գարնանից։ Դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեծ է լինելու ոսկու նկատմամբ պահանջարկը և՛ պետությունների, և՛ ազատ ֆինանսական ռեսուրսներ ունեցողների մոտ։ Դա իր հերթին կբերի ոսկու գների աճին։ Որոշ գնահատականներով այն կարող է հատել 2.000 դոլարի սահմանագիծը։

Տնտեսական վերելքին զուգահեռ՝ 2022–ից հետո կընկնեն նաև ոսկու գները։ Այդ փուլում արդեն կարելի է վաճառել այն։ Պետք է հետևաբար ճկուն և ակտիվ լինել՝ ճգնաժամի առաջացրած հնարավորություններից օգտվելու համար։ Թե չէ միայն բառերով ու դիմակ կրելու քարոզով ճգնաժամից չես օգտվի։ Ավելին՝ կհայտնվես ճգնաժամի փլատակների տակ ու աշխարհի հետնապահների շարքում։ Ինչպիսին որ այսօր Հայաստանն է։

Անդրանիկ Թեւանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan