6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Նման սարձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. քաղաքագետը՝ Հոգլանդի հայտարարության մասին
10
Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան. Տեսանյութ Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են մտցվել. Տեսանյութ Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200, մահվան՝ 8 նոր դեպք Գյուղատնտեսական տարվա առաջին կեսը. բուն գյուղատնտեսության աճը ցածր է ԱԱԾ տնօրենի տեղակալի սենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել. նոր սկանդալ «Ես չեմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ հարցի շուրջ ունի սկզբունք և համոզմունք»․ Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. Տեսանյութ ՀՔԾ-ն մերժել է ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների դիմումը, կդիմեն Դատախազություն. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Հանքարդյունաբերությունն անցած տարվա համեմատ աճել է 24.3 %-ով Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան. Տեսանյութ 6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են մտցվել. Տեսանյութ «2018-ը 2008-ի գունավոր հեղափոխության շարունակությունն էր, ռևանշիստները վերադարձան՝ առանցքը ղարաբաղյան հարցն է». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ «Եվրոպոլիսից» մինչև «Խելացի քաղաք»․ 90-ականներին էլ Արարատի շրջանում կառուցում էին այլմոլորակայինների թռչող ափսեների վայրէջքի կայան Նման սարձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. Տեսանյութ Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. քաղաքագետը՝ Հոգլանդի հայտարարության մասին Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել. Մխիթարյան Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել, նրանք կարող են լինել մեր հյուրերը, իսկ մեր առաջնահերթ խնդիրը մեր հայրենակիցներին ՀՀ վերադարձնելն է. Ժ. Պեոճեքյան Ինչու է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում գրել Իշխանություն ուզում է հանգիստ ապրել, իսկ արտակարգ դրությունը դրա համար լավ նախապայման է․ Բոզոյան Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին Հնդկաստանում ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի. առնվազն 14 մարդ զոհվել է Նիկոլի «թվի» ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև «խելացի քաղաք» Հայաստանը նախ հայերի համար թողեք հայրենիք, նոր մտածեք արաբների և այլ ազգերի մասին այ քայլառաստներ Կորոնավիրուսից մահացած 8 քաղաքացիներից ամենաերիտասարդը 41 տարեկան է, տարեցը՝ 82․ ԱՆ Գնացել է արձակուրդ, իսկ իր գլխավորած ոլորտում անդառնալի քաոս է Ներգաղթը երևի առանց հայերի պատկերացնող հանձնակատարը աֆեկտի տակա մնացել (լուսանկար) «Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից». Արման Աբովյան Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. նոր մանրամասներ Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի խանութից՝ դիմակ չունենալու պատճառով Սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն» ազատվում է մարդկանցից, որոնք տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» և իր համար վտանգ են ներկայացնում Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ հասցեներում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Լոսից եկած էս զբոսաշրջիկ պաշտոնյան շուտով կառաջարկի թուրքերին էլ բերել լցնել Հայաստան. Լուսանկար Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200, մահվան՝ 8 նոր դեպք ՃՏՊ՝ Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին. կա մեկ զոհ և վեց տուժած Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը ԱՄՆ-ում «Եվրատեսիլի» օրինակով երգի մրցույթ կանցկացվի Պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել. Տեսանյութ Սևանի հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա տղայի դի Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել Դերասանը հաստատել է իր ու Իննայի սիրավեպի մասին լուրերը. լուսանկար Ադրբեջանը պնդում է՝ հուլիսին «Գրադ» չի կիրառել, բայց «Գրադ»-ի սպանված հրամանատար ունի «Ադրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները». Արտակ Զաքարյան Հայ հայտնիներից ո՞վ է այս գանգրահեր փոքրիկը. Լուսանկար Սպառելով Հրայր Թովմասյանի սանիկների՝ պարետի սահմանած թույլատրելի սահմանը՝ ՀՔԾ-ն սանիկներից սահուն անցում կատարեց նրա նախկին վարորդներին «Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին». Քենդալ Ջեները՝ Chanel-ի անկեղծ ֆոտոշարքում Գյուղատնտեսական տարվա առաջին կեսը. բուն գյուղատնտեսության աճը ցածր է Քշտած ձեռքերով բյուջե մտնելը, իրենց 70%-ը պահպանելու համար բռնաճնշումները, այն իրավունքներ են, որ իրենք իրենց վերագրել որպես պաշտոնատար անձ Հարց է՝ ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան. Տեսանյութ Լիբանան, ձեր կողքին ենք. Սիրուշո. Լուսանկար Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց

Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ 

«Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական  էթիկայի շրջանակներից։  Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ  հնչեցնելով նրանց հասցեին։  Խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու  վարքագծի մոդելները, ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվ վերոհիշյալ հարցազրույցը դրա ևս մեկ վառ ապացույցն է։
Այս կապակցությամբ բնորոշիչ է Ադրբեջանի վերաբերմունքը բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում բանակցություններն իրականացվել են տարբեր ձևաչափերով։ Սակայն ամենաարդյունավետը եղել են Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցությունները՝ ինչպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան, այնպես էլ եռակողմ՝ Արցախ-Ադրբեջան-Հայաստան հիմունքներով։ Հենց եռակողմ ձևաչափով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, հնարավոր եղավ հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենանշանակալի արդյունքին` 1994 թ. մայիսին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։ Այդ է պատճառը, որ փորձելով հետաձգել եռակողմ բանակցությունների վերականգնումը, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

Հարցազրույցում բերված ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։ Սակայն, եթե Ադրբեջանի նախագահի կողմից տարածաշրջանի պատմության չիմացությունը լոկ անվնաս ֆոն է ստեղծում, ապա նրա մոլորությունները միջազգային իրավունքի ոլորտում կարող են լուրջ սպառնալիք լինել Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության համար։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վկայակոչումը ամբողջովին հիմնազուրկ է, և անհաջող փորձ է՝ քողարկելու իր ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը: Նախ` Ադրբեջանը չէր ենթարկվել ագրեսիայի, որպեսզի կիրարկեր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը: Ընդհակառակը՝ հենց Ադրբեջանն է իր գործողություններով քաղաքական խնդիրը փոխակերպել զինված հակամարտության՝ փորձելով ուժով ճնշել արցախցիների ինքնորոշման իրավունքը, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Երկրորդ՝ 1994 թ. մայիսին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր՝ դրանով իսկ վերջ դնելով հակամարտության ռազմական փուլին և ստանձնելով այն խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն՝ համաձայն  ՄԱԿ-ի կանոնադրության: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներով լուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994 թ. հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995 թ. համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝  նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ:

Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներին անիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan