Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել
Դիտել նաև
«Բացատրեմ` ինչու է Բաքուն հենց այդ մարդկանց ձերբակալել». Արգիշտի Կիվիրյան
Սրանից մի 150 տարի առաջ, Խրիմյան Հայրիկը, ընդամենը մի անգամ ոտքը դնելով Բեռլինի կոնգրես, տեղում հասկացավ համաշխարհային խաղի կանոնները
Ադրբեջանցիները պետք ա շատ հաց ու պանիր ուտեն....
Ինձ խոշտանգել, վրաս ջուր է լցրել, էլեկտրաշոկով հարվածել է Արգիշտի Քյարամյանը. Տիգրան Առաքելյան. Տեսանյութ
«Հայաստանն այս կարգի ողորմելի ղեկավար երբեք չի ունեցել». Արգիշտի Կիվիրյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելուց տասը օր անց Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:
Tert.am-ին ԱԱԾ֊ի աղբյուրները հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա Արգիշտի Քյարամյանի միակ խնդրահարույց նշանակումը չէ, որը ներքին դժգոհությունների առիթ է տվել:
Նշենք, որ Արթուր Նահապետյանը Պետական վերահսկողության ծառայությունում էր նշանակվել սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արգիշտի Քյարամյանի օրոք:
Մինչ այդ եղել է ՔԿ քննիչ և Շիրակում՝ դատախազ, ինչպես նաև ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ:
Լուսանկարում Արթուր Նահապետյանն է: