Շարունակաբար բողոքներ ենք ստանում ձվի շուկայից և անգամ նշվում է, որ հակամրցակցային որոշակի համաձայնության խնդիր կա. Նազելի Բաղդասարյան. Տեսանյութ
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կառավարության կողմից առաջադրված Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ձվի շուկայի խնդիրներին անդրադարձավ և նշեց, որ դեռևս փետրվար ամսին ձվի շուկայում խնդիր կար և ՏՄՊՊՀ-ն վարույթ իրականացրեց:
«Շարունակաբար բողոքներ ստանում ենք և վերջերս կրկին Շիրակ մարզի թռչնաֆաբրիկաներից բողոք ունեմ, որ խնդիրը ընկերությունների գերիշխող դիրքերի հետ է կապված և անգամ նշվում է, որ հակամրցակցային որոշակի համաձայնության խնդիր կա»,-ասաց նա:
Կարեն Սեդրակյանն ասաց, որ այս պահին կա վարույթ և ամբողջական ուսումնասիրվում է շուկան: Նա նկատեց, որ նույն փետրվար ամսին ձվի գները նվազեցին, և ընդ որում ասվում էր նաև, որ փոքր տնտեսությունները շատ են, դրա համար են գները ընկել: «Գլոբալ ուսումնասիրություն է տեղի ունենում»,-ասաց նա, իսկ Նազելի Բաղդասարյանը ավելացրեց, որ իրապես փոքր ընկերություններին մարզերում սատարելու խնդիր կա: