Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Դիտել նաև
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Հուլիսի 7-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ս․), «Opel Zafira» (վարորդ՝ Արայիկ Պ․), «ԳԱԶ-2110» (վարորդ՝ Վասյա Ա․) և «Merсedes C» (վարորդ՝ Հարություն Խ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Merсedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Merсedes C» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։