Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Ալիևը կարողացավ խաբել Հայաստանի նոր իշխանություններին». Սամվել Նիկոյանը. Տեսանյութ

«Առաջին անգամը չէ, որ Ալիևը խոսում է շանտաժի լեզվով, և առաջին անգամը չէ, որ նա դիմում է և՛ համանախագահներին, և՛ միջազգային հանրությանը: Նա փորձում է դրանով հաջողություններ գրանցել, որպեսզի նրանք Հայաստանին և Արցախին ստիպեն և ադրբեջանամետ լուծումներ առաջարկեն: Ալիևը պարզ հայտարարել է, որ Արցախը միայն և միայն տեսնում է Ադրբեջանի կազմում: Եթե նա հանկարծ իր հռետորաբանությունը մեղմում է, ակնկալում է, որ կարող է խաբել, ծուղակի մեջ գցել ՀՀ իշխանություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձառություն չունեն»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությանը, թե եթե բանակցություններն առարկայական չլինեն, Ադրբեջանը չի մասնակցի դրանց:

Նա հիշեցրեց, որ Ալիևն ինքն է խոստովանել, որ համանախագահներն իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը. «Այսինքն՝ մեր իշխանությունը կարողացել էր Արցախի հարցում հասնել այն մակարդակին, որ արդեն Ադրբեջանի նախագահի վրա ուղիղ ճնշումներ էին գնում, որ ճանաչի Արցախի անկախությունը»:

Սամվել Նիկոյանի խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունները որդեգրել են անհասկանալի քաղաքականություն՝ ժողովրդին խաղաղության պատրաստելու մասին են խոսում.

«Հայ ժողովրդին դուք խաղաղությո՞ւն եք քարոզում, կա՞ մի հայ մարդ, որը պատերազմ է ուզում, բա ո՞ւմ եք ուզում քարոզել և ի՞նչ եք ուզում քարոզել: Ձեր քարոզը խաղաղությունը չէ, զիջելն է այն ելակետային դիրքերից, ինչ մենք սահմանել ենք Ալիևի համար, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը պետք է ունենա Հայաստանի հետ միջազգայնորեն ճանաչված ցամաքային սահման, և Արցախի անվտանգությունը պետք է միջազգայնորեն կազմակերպել: Ալիևը, վստահ եմ, որ այս պահին դեռևս պատրաստ չէ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել: Անկախ Հայաստանի ներքաղաքական խնդիրներից՝ հայոց բանակը կա, հայ ժողովուրդը կա և բանակի թիկունքին այստեղ կանգնած է: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն. Ալիևը դա շատ լավ հասկանում է»:

Նրա խոսքով՝ Ալիևը կարողացավ խորամանկորեն խաբել Հայաստանի նոր իշխանություններին և չեզոքացնել ապրիլյան պատերազմի քաղաքական ձեռքբերումները:

«Խնդիրն այն է, որ ցանկացած հեղափոխական իշխանություն փորձում է դրսի թշնամու հետ լեզու գտնել, որովհետև ինքն իր թշնամին տեսնում է ներսում: Քանի կա հեղափոխական իշխանություն, նա գտնում է իր թշնամիները՝ կլինեն նախկինները, իր թիմի միջից, չգիտեմ՝ ով: Որպեսզի ինքը ներսում կարողանա իր դիրքերն ամրապնդել, պետք է արտաքին թշնամու հետ լեզու գտնի, ինչն արեց՝ պայմանավորվեցին միմյանց վրա չկրակել, որի արդյունքում Ադրբեջանը կարողացավ իր դիրքերն ամբողջ Նախիջևանի մասում առաջ բերել, և խոսքը 2000 հեկտարի և կարևոր ռազմավարական ճանապարհների մասին է: Նախկինում իրենք չէին կարող հասնել դրան, որովհետև կար շատ սթափ մտածող ռազմաքաղաքական ղեկավարություն, որը հասկանում էր դրա հետևանքները»,- ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին և կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց կորցրել է ժողովրդի հետ խոսքով շփվելու կուլտուրան.

«Նա այն ժամանակ խաբում էր, կեղծում էր, մանիպուլյացնում էր, տեխնոլոգիաներ էր կիրառում ժողովրդի ուղեղների վրա ազդելու համար, որպեսզի անհատ քաղաքացուց կերտի ժողովուրդ, ժողովրդին էլ դարձնի ամբողջ, ամբոխին կառավարելը հեշտ է: Եվ հիմա, երբ եկել է գործնական քայլեր իրականացնելու պահը, ինքը տապալել է ամեն ինչը: Ժողովուրդը հասկանում է, որ դու քո անգործությամբ տապալել ես ամենը: Ցանկացած իշխանության համար սա լակմուսի թուղթ էր, համավարակը քննություն էր ամբողջ մոլորակի կառավարությունների համար: Հեռու չգնանք՝ մեր հարևան Վրաստանից մենք հարյուրապատիկ անգամ անցել ենք և՛ մահերի, և՛ վարակվածների թվով: Այս ամենի մեղավորը կառավարությունն է և ուղիղ Նիկոլ Փաշինյանն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan