ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» BBC-ի թղթակցի համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափվել է Փաշինյանի. Տեսանյութ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am
15
Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. ուղիղ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կոչով դիմելով իշխանություններին. Տեսանյութ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 6 նոր դեպք․ մահվան դեպքերինը՝ 1053 Հայաստան–Բելառուս տրանզիտ Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները Իրավիճակը Բելառուսում «բարիկադներից» այս ու այն կողմ. իշխանությունների ու հասարակության տեսակետը. Տեսանյութ Ալիևը փորձու՞մ է շանտաժի ենթարկել Պուտինին Հայաստանին օգնելու պատճառով. Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրությունների վերջարդյունքները, սակայն մարդկանց դժգոհությունները շարունակվում են. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան Մինսկում ուժայիններն իջեցրել են վահաններն՝ ի նշան համերաշխության Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ, հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ Բեյրութում զոհերի թիվը կրկին աճել է Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է զինծառայողների Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու. Լուսանկար Գովազդային արշավ... այլմոլորակայինների համար Սա հայտնվելուց մոտ կես ժամ հետո location-ը հանվեց, բայց դե տիկին Հակոբյանը չի գիտակցում, որ ինքը շարքային քաղաքացի չի. Լուսանկար Տխուր թվեր․ նախորդ տարվա համեմատ մահվան գրանցումների քանակը 627-ով ավելի է Հնդիկ տղամարդն իր նոր տանը տեղադրել է մահացած կնոջ` չափազանց իրական տեսք ունեցող արձանը․ Տեսանյութ «Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից». Միհրան Հակոբյան Նիկոլը Սևանում առանց ձեռնոց խախտում էր այն, ինչ կոչվում է սոցիալական հեռավորություն «Ես այլևս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ». Արտակ Գասպարյան BBC-ի լրագրողը գրեթե ուղիղ և բառացիորեն հարցնում է Նիկոլին, թե բա հողերը երբ ես տալու Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ինչպես անիծել ներգնա տուրիզմի հերը Լուկաշենկոն՝ 80,1%, Տիխանովսկայան՝ 10,1%․ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու. Տեսանյութ Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա. Լուսանկար Պաթոլոգիկ ստախոսը Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա Եթե առաջինը մեր անունից բանակցողը չի ընդունում Արցախի ինքնորոշումը, մենք ոնց կարող ենք դիմացինից պահանջել Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Արփիի հետ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» «Օրենքը մեզ չի արգելում աշխատել, և որևէ կերպ ապացուցված չեն ակտիվիստների մերկապարանոց մեղադրանքները»․ Խորեն Նասիբյան Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները ԱԱԾ աշխատակիցներն արտաքին ազդեցության գործակալներ են. «Հայք» շարժման անդամների ակցիան` ԱԺ–ի մոտ. Տեսանյութ Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար Մերձմոսկվայում հայ կինը դիետաներով իրեն մահվան է հասցրել Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին. Լուսանկար Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. ուղիղ Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել Ու էլի կոտրտված անգլերենով, ու էլի միտքը բացատրելու անկարողությամբ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կոչով դիմելով իշխանություններին. Տեսանյութ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Նիկոլին աջակցած յուրաքանչյուր արժանապատիվ մասնագետ իրեն պետք է միայն վիրավորված զգա սրանից Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամների հանդիպումը Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, քանի որ դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում. Բելլա Քոչարյան ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին գտել են Երևանում «Լիցքավորվենք սուպեր էներգիայով ընդդեմ բեղավոր չարագործի». Բելառուսում բողոքի ակցիայի ժամանակ Բեթմենն ու Սարդ մարդն ակցիայի մասնակիցներին ջուր և շոկոլադ են բաժանել. Տեսանյութ Առանց ղալլաթ անելու` ձեր կառավարությունը, այո՛, կոռւմպացված է, դա որևէ կասկածի տեղիք չի տալիս Երբ այս կառավարությունը հրաժարական տա, տեսնես փողոցում նրանց գոնե բարևող կլինի՞

Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:

Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիեւը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։

Եթե պարոն Ալիեւը վերոնշյալ հեղինակներին չի վստահում, գոնե բարի լիներ կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փեւչեւիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջեւդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլեւ ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնակիչների հետ։

Հակառակ դեպքում 19-րդ դարի որեւէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում:

Կարծել ենք, թե պարոն Ալիեւի իմացությունը նրան պիտի թույլ տար լավ իմանալ դեռեւս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս ի դեպ, մինչեւ պարոն Ալիեւի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգեւոր կենտրոնն էր:

Եվ ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով:
Պարոն Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել:
Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչեւ 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կհարստացնեն պարոն Ալիեւի գիտելիքները։
Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիեւի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը:

Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, եւ քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը:

Ի վերջո, վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձեւ է առաջարկել. Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձեւն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այս բանաձեւը չի ընդունում պարոն Ալիեւը, պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում:

Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը:

Պարոն Ալիեւը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan