Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Սպիտակ տունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունից տասնամյակներ անց թեև ոչ կանխամտածված, բայց արտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը․ The Washington Post

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականն անդրադարձել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանիի՝ հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հրապարակային կիրառմանը: ՄաքԷնանին հայտնել էր, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը։ Հաղորդում է Tert.am-ը:

Պարբերականը նկատում է, որ մամուլի քարտուղարի շուրթերից հնչած եզրույթը կարևոր է այն առումով, որ ԱՄՆ կառավարությունը տասնամյակներ շարունակ հրաժարվում է ճանաչել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դեպքերը:

«Թրամփի մերձավոր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ երևույթին, ուրախ չի լինի այդ կապակցությամբ»,- գրում է հոդվածագիր Աարոն Բլեյքը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների կողմից տասնամյակներ շարունակ վարվող ժխտողական քաղաքականության ֆոնին Սպիտակ տունը, թեև ոչ կանխամտածված, բայց արտաբերեց «ցեղասպանություն» եզրույթը։

Հեղինակը նկատում է, որ ամբողջ երկրով մեկ հուշարձանները պղծող ցուցարարների գործողությունները դատապարտելու ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղարը Հայոց ցեղասպանության հուշարձանն անվանել է իր «ճշգրիտ անունով»։

«Թվում է, թե ըմբռնման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը վառ է պահում մարդկության դեմ բոլոր հանցագործությունների, ներառյալ՝ ստրկության զոհերի հիշատակը, վանդալիզմի է ենթարկվում»,-ասել է ՄաքԷնանին՝ անդրադառնալով Կապիտոլիումի մոտ գտնվող և շաբաթներ առաջ ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո ռասայական խտրականության ֆոնին սկսված զանգվածային ցույցերի ընթացքում վանդալիզմի ենթարկված Հայոց ցեղասպանության հուշարձանին։

Հոդվածում նաև ասվում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքերը «անախորժ իրավիճակ ստեղծեցին ներկայիս վարչակազմի համար, որը, ինչպես իր նախորդները, ակնհայտորեն խուսափում է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից»։

Հեղինակը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները երկար տարիներ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետ իր ռազմավարական դաշինքի պատճառով։

Մեջբերելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերն առ այն, որ «Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առումով իսկապես ռիսկային է»՝ հոդվածագիրը նշում է, որ «Սպիտակ տունը, վստահաբար, կպնդի, որ ՄաքԷնանին պարզապես հուշարձանն անվանել է իր անունով», սակայն այս դեպքը, միևնույն է, իրադարձային էր, քանի որ երկար տարիներ Սպիտակ տան պաշտոնական շուրթերից այդ եզրույթի կիրառումն արգելված է եղել։

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan