ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգը հայտնի չէ
Դիտել նաև
Պետք է գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների․ նոր հանգամանքներ են ի հայտ եկել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել. օրակարգում ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու հարցն է. ուղիղ
Բացառված չէ՝ Փաշինյանը սյուրպրիզի գա. Կարեն Քոչարյան (տեսանյութ)
Ինչու է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների
Ալիևը չի համապատասխանում Ադրբեջանում Թուրքիայի պատկերացրած իշխանությանը․ քաղաքագետ (տեսանյութ)
Ազգային ժողովրի արտահերթ նիստ նախատեսվում է, սակայն թե ո՞ր օրը, եւ ի՞նչ օրակարգով դեռ հայտնի չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ սպասում են, որ չորեքշաբթի օրը նիստ կգումարվի, սակայն դեռ հստակ տեղեկություն չունեն։
Ըստ Armlur.am-ի՝ արտահերթ նստաշրջանը հրավիրվելու է ոչ թե Կառավարության, այլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, քանի որ կան հարցեր, որոնք այս ընթացքում չեն քննարկվել։ Չորեքշաբթի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի հարցը եւ չի բացառվում, որ այդ հարցն էլ ընդգրկվի օրակարգում: