Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
16
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի ստախոսությունը մերկացնող տեսանյութը 2 օրում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ) Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան

Թավշյա իշխանությունը լղոզեց եւ որեւէ բան չասեց. Էդուարդ Շարմազանով

Արդեն մի քանի օր է, ինչ թեժ քննարկվում է այն հարցը, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի նախարարությունը քննարկում է դպրոցներում այլեւս «Եկեղեցու պատմություն» առարկան չդասավանդելու հարցը: Թե՛ նախկին իշխանությունները, թե՛ կրթության ոլորտի մասնագետները սա համարում են անթույլատրելի ու որակում են խայտառակ որոշում: ArmԼur.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, պատմբան Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա այս հարցի հետ կապված:

-Պարո՛ն Շարմազանով, քննարկվում է այն հարցը, որ այսուհետ «Եկեղեցու պատմություն» առարկան այլեւս չպետք է դասավանդվի, ինչը քննաատությունների բուռն ալիք է բարձրացրել: Կասե՞ք Ձեր դիրքորոշումը, որքանո՞վ եք ճիշտ կամ սխալ համարում այս որոշման ընդունումը:

-Դեռեւս 2018թ. հունիս ամսին, երբ կառավարությունը ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, ես ԱԺ-ում հանդես եմ եկել հայտարարությամբ այդ ծրագրի վերաբերյալ եւ ուղիղ հարց եմ տվել կրթության նախարարին: Իմ մտահոգությունները հայտնել եմ այն ժամանակ, ե՛ւ վարչապետին, ե՛ւ առաջին փոխվարչապետին, այսօր արդեն ԱԺ նախագահին անձնական զրույցի ժամանակ, հայագիտական առարկաների ոչ պատշաճ մոտեցման համար: Ես այն ժամանակ Արայիկ Հարությունյանին ուղիղ հարց տվեցի, ասեցի ինչպե՞ս եք կարծում հայագիտությունը պետք է ունենա կիրառական նշանակություն, թե՞ ոչ, հայագիտությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ:Ուղիղ ասեք, կո՞ղմ եք «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդմանը որպես առարկա, թե՞ ոչ: Ի դեպ, նշել եմ, որ ես ոչ միայն կողմ եմ, այլ գտնում եմ, որ «Հայոց եկեղեցու պատմությունը » պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, եւ դասաժամերն էլ պետք է ավելացնել: Այն ժամանակ, քանի որ դեռ ընտրություններ չկային, թավշյա իշխանությունը լղոզեց եւ որեւէ կոնկրետ բան չասեց: Հա՛մ մեխին տվեց, հա՛մ նալին: Երկորդ անգամ՝ դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ, Արայիկ Հարությունյանի հետ բանավեճի էինք, ես իմ ամբողջ կրթության եւ գիտության զարգացման թեզը դրեցի կրթության դաստիարակության վրա, մեջբերումներ բերեցի մեր ազգային գործերից, որ դպրոցը պետք է լինի հայրենասիրության տաճար, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, եւ էլի ուղիղ հարց տվեցի նախարարին, արդեն եթերում, կո՞ղմ եք թե՞ դեմ եք, եւ էլի կոնկրետ բան չասեց: Այսինքն այն ժամանակ արդեն տեսնում էինք, որ այս իշխանությունը չունի գոնե կրթության ոլորտում ազգային նկարագիր: Սա խայտառակություն է:

Ի՞նչ է նշանակում «Հայոց եկեղեցու պատմությունը» հանենք: Այստեղ երկու հարց կա. առաջինը՝ մեր սահմանադրությամբ, չնայած սահմանադրությունը ոտնահարում են, բայց ըստ սահմանադրության Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բացառիկ նշանակություն, որը ամրագրված է սահմանադրությամբ: Եվ ծիծաղելի է, երբ եկեղեցին փորձում են հավասարեցնել այլ կրոնական կազմակերպություններին: Մենք սահմանադրությամբ եկեղեցուն տվել ենք բացառիկ իրավունք: Երկրորդը՝ մասնագիտական առումով ուղղակի ծիծաղելի է: «Հայ եկեղեցու» դասաժամերը մտցնել հայոց պատմության դասաժամերի մեջ, չկա նման բան: «Հայ եկեղեցու պատմությունը» լրիվ առանձին կառույցի պատմություն է, նրա դերն ու նշանակությունը մեր ժողովրդի 2000-ամյա կյանքում, ավելին, նրա հոգեւոր դաստիարակությունը, Կաթողիկոսների պատմությունը, նրանց դերը ազգային ազատագրական պայքարում, նրանց դերը կրթության մեջ, հայապահպանության գործում… Ավելին, ի տարբերություն արեւմտյան Կաթոլիկ եկեղեցու, Հայաստանում գիտությունը եւ դպրությունը զարգացել է եկեղեցիներով: Այսինքն մեր եկեղեցին եղել է դպրության եւ հայրենասիության տաճար:

-Բայց իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են այն հիմքերը, որոնք պատճառ են դարձել նման որոշում կայացնելու համար:

-Նախ գիտականորեն այստեղ որեւէ հիմնավորում չկա, դա ապազգային է: Եկեղեցին հանեն, փոխարեն տրանսգենդեր սարքեն երեխաներին, սեռական փոքրամասնոթյունների կառույց սարքեն: Ամեն ինչի չափ կա: Ես՝ որպես մանկավարժական գիտությունների թեկնածու, շատ հստակ ասում եմ՝ մեր կրթությունը պետք է ունենա ազգային նկարագիր: Էդ որ ասում ենք հպարտ, երջանիկ քաղաքացի, մեր պետությունը քարտեզով գրել է ինչպիսի քաղաքացի պետք է ունենա: Ով է ասել, որ իմ երկրում իմ քաղաքացին չպետք է ունենա ազգային նկարագիր: Հայ եկեղեցու պամությունը ինչով է խանգարում, ում է խանգարում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmԼur.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan