Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել վնասված եկեղեցին Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից. Տեսանյութ Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին. Տեսանյութ
6
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Ոսկու գինը գերազանցեց 2000 դոլարի սահմանը, իսկ մենք մինչ այսօր քննարկում ենք Ամուլսարի հարցը Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. լուսանկար «Գյուղերում մասսայական հիասթափություն կա հեղափոխությունից և Փաշինյանից». Հրաչ Բերբերյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել վնասված եկեղեցին Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից. Տեսանյութ Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին. Տեսանյութ Իսկ գիտե՞ք, որ շուտով դատական նիստեր կսկսվեն, որոնք կտան հստակ պատասխան մի շատ կարևոր և արդիական հարցի`ի՞նչ արժե ԱԺ փոխնախագահին անբարոյականի վաստակ ասելը Աշխարհում չկա մարդկային համակեցության այնպիսի «ճիշտ», որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի խուժանությունն ինչ-որ կերպ տեղավորվի Ձեր իշխանությունը ձեր վրա «կայֆավատ ա լինելու», ինչ պոպոք ուզեն՝ գլխներիդ ջարդելու են Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք Վթարային ջրանջատում օգոստոսի 6-ին Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար. Կարո Փայլան «Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»․ պատմաբան Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ Տեսանյութ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Նախարարի հրամանների վրա օրական թքած են ունենում 2 մլն քաղաքացի․ Գևորգ Գրիգորյան Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հրաչ Բերբերյան.«Գյուղերում մասսայական հիասթափություն կա հեղափոխությունից և Փաշինյանից» Կորսված ամառ․ Գեղամ Նազարյան Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում Ժողովուրդը հասկացավ՝ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ Ճաղարյան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան լրացնում է բացը, որ կար խորհրդային տարիներին․ Տեր Զաքարիա. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Երգչուհի Նառան Բեյրութում է, վնասվել է նրանց տունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է «Ադրբեջանը 2021թ., հավանաբար, մտնի նոր ղեկավարով». Կարեն Հովհաննիսյան «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել. Տեսանյութ Խոշոր ու շղթայական վթար Արցախի պողոտայում. կան վիրավորն Ռուբեն Հայրապետյանը եղել է ՌԴ քաղաքացի՞ ու պատգամավոր. քննչական կոմիտեն քննություն է սկսել Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին Փաշինյանն է պատասխանատու Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համար Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լիբանանի համար Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Նաիրա Զոհրաբյան Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ Պայթյունի ժամանակ ծննդատան բուժքույրն օրորում է նորածիններին և օգնություն կանչում «Լիդիան Արմենիան» շարունակելու է պայքարել իր օրիանական իրավունքները վերականգնելու համար Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Ոսկու գինը գերազանցեց 2000 դոլարի սահմանը, իսկ մենք մինչ այսօր քննարկում ենք Ամուլսարի հարցը Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Բեյրութում պայթյունից տուժած հայերի «Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է». ԱԳՆ խոսնակ ՀՔԾ-ն Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպում միայն Դանիելյանին է մեղադրում Հարգելի հումորով քննիչ ու փաստաբան, ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը․ Հովհաննիսյան 2 երեխաների մայր Դելիա Փափազյանը Բեյրութի պայթյունի 5-րդ զոհն է «Այս մարդիկ երկրի տնտեսությանը ու հեղինակությանը անդառնալի կորուստներ են հասցրել, հազարավոր ընտանիքների թողել են առանց ապրուստի միջոցի». Խորեն Նասիբյան Բեյրութի բժիշկները հեռախոսի լույսով վիրահատում են տուժածին Համաճարակը՝ կորսված հնարավորություն Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Նորակոչիկների՝ տարբեր ստորաբաժանումներում համալրման գործընթացը անհրաժեշտ է կանոնակարգել. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում նա առաջարկում է զորամասի տարբեր ստորաբաժանումնների համալրումը ևս կազմակերպել վիճակահանությամբ։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

Հայաստանում և Արցախում նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված զորակոչն աննախադեպ պայմաններում է իրականացվում:

Ինքն իրենով զորակոչը մասնագիտական, կազմակերպչական, ֆինանսական առումով մեծ գործընթաց է, դրան էլ այս տարի գումարվել է համաճարակային վիճակը, որը էականորեն մեծացրել է այս ուղղությամբ ներդրվող ջանքերը:

Պաշտպանական գերատեսչությունը ստեղծված պայմաններում մի շարք նորարարություններ է ներդրել, որը թույլ կտա ոչ միայն զորակոչը որակյալ ձևով կազմակերպել, այլ կանխել վարակի հնարավոր մուտքը զորամասեր:

Համաճարակը համաճարակ, սակայն զինված ուժերի բնականոն ծառայությունը և զորքերի մարտունակությունն ապահովելու համար շատ բան կախված է, թե նոր պայմաններում ինչպես կապահովվի զորակոչի և զորացրման գործընթացը և ինչպես կկազմակերպվի զորքերի ամենօրյա ծառայությունը թիկունքային ապահովումից մարտական հերթապահություն:

Մի կարևոր գործընթացի եմ ցանկանում անդրադառնալ. խոսքը զորակոչիկների՝ ըստ մասնագիտական, ինտելեկտուալ և առողջական վիճակի տարբեր ստորաբաժանումներում համալրման մասին է:

Հայաստանի և Արցախի հավաքակայաններում կատարվող աշխատանքն ու վիճակահանությամբ նորակոչիկերին զորամասերի ընտրության իրականացումը հարցի կարևոր, բայց ոչ ամբողջական լուծումն է: Սա վերջին տարիներին ներդրված համակարգ է, որը թափանցիկություն ապահովելու առումով առանցքային խնդիր է լուծել, սակայն այս առումով ոչ պակաս կարևոր է տեղում՝ զորամասերում նորակոչիկներին տարբեր ստորաբաժանումներում համալրելու հանգամանքը:

Հավաքակայանում աշխատանքի առաջին ուղղությունը ուսումնական զորամասերի համալրման գործընթացն է, ըստ մասնագիտությունների, որոշակի կրթական ցենց ունեցող նորակոչիկների հետ աշխատանքն է: Ընտրված նորակոչիկները մեկնում են ուսումնական զորամասեր, որտեղ երդման արարողությունից հետո, 5 ամսյա պատրաստության ծրագիր են անցնում և անհրաժեշտ պատրաստություն ստանալուց հետո համալրում են զինված ուժերի սերժանտական՝ կրտսեր հրամանատարական կազմը:

Հաջորդ ուղղությամբ աշխատանքը առողջական որոշակի խնդիրներ ունեցող և ծառայության սահմանափակումներ ունեցող նորակոչիկների հարցն է: Օրենքով սահմանված կարգով, նրանց ընդգրկում են այնպիսի ստորաբաժանումներում և հաստիքներում, որոնք ըստ իրենց առողջական առանձնահատկությունների սահմանված է օրենքով:

Մյուս նորակոչիկները, որոնք օրենքով սահմանված կարգով ծառայության հետ սահմանափակումներ չունեն համալրում են զորամասի տարբեր ստորաբաժանումներ:

Ահա այս գործընթացի վրա էլ ցանկանում եմ մի փոքր կանգ առնել՝ վերլուծելու, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կազմակերպել այս խմբի նորակոչիկների ծառայությունը:

Զորամասի ներսում նորակոչիկների՝ տարբեր ստորաբաժանումների համալրումը ևս առաջարկում եմ կազմակերպել վիճականահանության ձևով: Ճիշտ է՝ դա որոշակի առումով կտարբերվի հավաքակայաններում նորակոչիկների վիճակահանության կարգից, սակայն սկզբունքներն ու դրվող առաջնահերթությունները նույնն են՝ ապահովել արդարացի, տրամաբանական, թափանցիկ գործընթաց, որն ինչու չէ, էականորեն կնվազեցնի հովանավորչական և կոռուպցիոն հնարավոր միջամտությունների ռիսկերը:

Պարզ ասած, պատկերացրեք իրավիճակ, երբ ուսումնական զորամասերի ընտրությունն իրականացվել է, նույնը վերաբերվում է օրենքով սահմանված կարգով արտոնություններ և ծառայության սահմանափակումներ ունեցող նորակոչիկները և մնացած նորակոչիկներն էլ պետք է համալրել ինչպես առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, այնպես էլ՝ հրետանային, ՀՕՊ, կապի և այլ ստորաբաժանումներ:

Եթե օրինակ՝ հետախուզական ստորաբաժանումում հասկանալի կերպով ընտրում են ֆիզիկապես ամուր նորակոչիկներին, ապա մեկ-երկու բացառություններ առանձնացնելով, մյուսների համալրման գործում սուբյեկտիվ գործոնները շատ են և տարբեր ստորաբաժանումների ընտրության հարցը հաճախ տարաբնույթ հարցեր է առաջացնում առաջին հերթին նորակոչիկների և նրանց ծնողների մոտ:

Կարծում եմ, որ սա բարդ լուծվող խնդիր չէ և զորամասերում համալրման գործընթացի արդյունավետության, սոցիալական արդարության ապահովման տեսնակյունից կարևոր քայլ կարող է դառնալ: Ավելին, ես կարծում եմ, որ սա առաջնային կարգավորում, կանոնակարգում պահանջող հարցերից է, որը դրական ազդեցություն է ունենալու մի շարք խնդիրների հաղթահարման առումով:

Հ.Գ. Պետք է նշեմ, որ հաճախ եմ զորամասերում հանդիպել նորակոչիկների, ովքեր նույնիսկ ընտրության հնարավորություն ունենալով, միանշանակ ընտրում են մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները, ինչը ցանկացած զինծառայողի համար պատվաբեր է:

Նույն տրամաբանությամբ, օրենքով սահմանված կարգով մարտական հերթապահությունում ծառայելու սահմանափակում ունեցող զինծառայողների եմ հանդիպել, որոնք խնդրում եմ իրենց հրամանատարներին՝ տեղափոխվելու մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումներ, ինչը սակայն օրենքի համապատասխան դրույթով չի թույլատրվում:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan