Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Դու Ծառուկյանին ու Վանեցյանին կաջակցես ես էլ Նավալնիին կցուցադրեմ մեր եթերում

Վերջին մի քանի օրերում կրկին ակտիվորեն սկսվեց քննարկումներ,  թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում: Ռուսական կողմն իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում հակառուսական տրամադրություններ արհեստական գենեռացման համար: Ընդդիմությունն մեղադրում է Փաշինյանին, որ վերջինս ուզում է փոխել երկրի արտաքին քաղաքական ուղին, իսկ իշխանությունն իր հերթին հայտարարում է, որ «...հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի վտանգավոր զարգացում չկա և չի էլ կարող լինել... պարզապես կան կնճիռներ, որոնք հարթվելու են և ինչը նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններն տարբերվում են մետրոպոլիայի և գաղութի միջև փոխհարաբերություններից...»:

Այլ կերպ ասաց իշխանությունը փորձում է ցույց տալ, որ այսօր, ի տարբերությունում նախկինի, Երևանի և Մոսկվայի միջև հաստատված հարաբերություններն «ավելի արժանապատիվ» հիմքի վրա են դրված:

Փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Երևանի և Մոսկվայի միջև:

Իրոք որ մենք պիտի ձգտենք, որ այդ հարաբերություններն չնմանվեն «տեր և ծառայի» հարաբերությունների, քանզի նմանատիպ մոտեցումն ոչ մի կապ չունի իրական դաշնակցային հարաբերությունների հետ: Ավելին`  «տերն ու ծառայի» հարաբերության հարցում վաղ թե ուշ մենք պարտություն ենք կրելու, քանզի պատմության մեջ նման փոխարաբերությունների տրամաբանական ավարտը ոչ մի լավ բան չի խոստանում «ծառային»:

Այլ խնդիր է, երբ հարաբերությունները հիմնվում են իրական դաշնակցային արժեքների հիմքի վրա:

Սակայն ինչպե՞ս  անել, որ այդ հարաբերություններն իրոք դառնան դաշնակցային բնույթի: Այս հարցի պատասխանը տալիս է քաղաքագիտությունը: Պետք է ամեն կերպ հզորացնել սեփական պետությունն, այդ թվում նաև օգտագործելով դաշնակցի այսօրվա տրամադրվելիք հնարավորությունները:

Միմիայն սեփական երկրի հզորացման ուղին է այն երաշխիքն, որի արդյունքում քո ռազմավարական դաշնակիցը քեզ կշարունակի հարգել: Եվ ճիշտ հակառակը, եթե Հայաստանն թուլանա, ապա անկախ նրանից, թե ով տվյալ պահին կկառավարեն Հայաստանն ու Ռուսաստանը, Մոսկվան չի դիտարկի Հայաստանին` որպես լիարժեք դաշնակից: Լավագույն դեպքում, նա կդիտի մեզ` որպես «խնամակալ», բայց այս կարգավիճակով մենք երկար չենք կարող գոյատևել, քանզի մեր անվանգությանը նետված մարտահրավերներն բավականին լուրջ են և ծավալուն են:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում 2018-ից հետո:

Մենք այսօր ավելի՞ անկախ ենք Մոսկվայից: Իհարկե` ոչ: Քանզի իրական անկախության համար պետք էր,  որ մենք լինեինք տնտեսապես ավելի հզոր, դիվանագիտական առումով ավել հմուտ, ներքին կյանքում ավելի համախմբված: Փաշինյանի երկու տարվա կառավարման ընթացքում մենք գրեթե բոլոր ուղղություններով հետընթաց ենք արձանագրել:

Ավելին` լրացուցիչ լծակներ ձեռք չբերելով մենք անվստահություն ենք առաջացրել Մոսկվայի մոտ դատարկ տեղը: Սիրիա զորախումբ ուղարկելով Փաշինյանը չկարողացավ այդ վստահությունն վերականգնել Մոսկվայի մոտ, իսկ ահա այս քայլով «վեցնոցի» կարգավիճակ ձեռք բերեց Վաշինգտոնի մոտ:

Ըստ էության Փաշինյանը  երկրի կառավարման համակարգը դարձրել է իր ամբիցիաների բավարարման  գործիք, որը, բնականաբար, երկրի իրական շահերի հետ ոչ մի կապ չունի: Արդյունքում դրսում Փաշինյանն դարձել է անկանխատեսելի և անվստահելի գրեթե բոլոր կողմերի համար:  Իր  այս բացթողումները թաքցնելու համար Փաշինյանն իր այս քաղաքականությունը «պողոսների» մոտ ձևակերպել է` որպես «պետության արժանապատվության» վերականգման ուղի:

Իրականում նա երկրի վարկը իջացրել է պլինտուզի մակարդակի: Արդյունքում դրսի շրջանակներն փորձում են իրենց դիրքերն ամրապնդել այլ քաղաքական սուբյեկտների միջոցով ինչն էլ բնականաբար դուր չի գալիս Փաշինյանին:

Իսկ վերջին շրջանում, երբ ակտիվացան Ծառուկյանն ու Վանեցյանը Փաշինյանն իր համար վիրավորանք համարեց և որոշեց Պուտինին պատասխանել «արժանապատվորեն»` հանրային հեռուստատեսությամբ ցուցադրելով Պուտինի հակառակորդ Ալեքսեյ Նավալնիի քննադատական խոսքն ուղղված ռուսական իշխանությանը:

Հասկանալի է, որ Հայաստանի արժանապատվությունն այստեղ կապ չունի ինչպես կապ չունի նաև Հայաստանի շահը: Պարզապես Փաշինյանն նյարդայնացած է, թե ինչու են Մոսկվայում «բարիդրացիական» ձևով վերաբերվում Ծառուկյանի և Վանեցյանի նկատմամբ, մանավանդ, որ Փաշինյանը Պուտինի հետ Երևանի օդանավակայանում «ջերմ մթնոլորտում»  կոնյակ ըմպեցին:

Հիշեցնենք, որ այդ նույն օրը Փաշինյանն որոշել էր Պուտինին «սառը ընդունելություն ցուցադրեր», որի արդյունքում նրա կողմնակիցներն «պետության արժանապատվության հաղթանակն էին տոնում»: Սակայն այս «արժանապատվության» շքերթը տևեց ընդամենը մի քանի ժամ, որից հետո բամբասանքներ էին տարածվում, թե ինչպես էր Փաշինյանն համոզում Պուտինին, որ հեռուստաէկրանի առջև երկկողմ հանդիպման ֆորմատով նկարվեն:

Այդ օրվա ողջ քաղաքական տրամաբանությունն խտացված ձևով ցույց տվեց, թե ինչպիսին է դարձել այսօրվա Հայաստանի քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ:

Ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պոպուլիզմն ու պոռոտախոսությունն ոչ մի կապ չունեն երկրի ինքնիշխանության ամրապնդման հետ, եթե չասենք  ճիշտ հակառակը:

Սա է իրականությունն:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan