ԱԳՆ հայտարարությունը՝ հայ ռազմագերիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ Այսօր լռության օր է Կադրեր երկնքից. «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը
19
Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել Մենք սկսել ենք քարոզարշավով, բայց ավարտում ենք հաղթարշավով․ Ռոբերտ Քոչարյան Մենք սկսել ենք քարոզարշավով, բայց ավարտում ենք հաղթարշավով․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում․Տեսանյութ Ծեծկռտուք՝ համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկաններն են միմյանց ծեծի ենթարկել. Տեսանյութ Կրեմլում հաջող ընտրություններ են ցանկանում Հայաստանին Ռոբերտ Քոչարյանի ուղերձը. Տեսանյութ Աբազյանն ու Ղազարյանը հրաժարվել են կատարել Փաշինյանի հանձնարարականը՝ փողոցում անկարգություններ հրահրել. Գաբրելյանովը նոր մանրամասներ Փաշինյանի շրջապատից Հաղթանակի դեպքում Քոչարյանը տորպեդահարելու է Ադրբեջանի համար կարևոր բոլոր գործընթացները, ուստի Բաքուն խաղադրույք է կատարում Փաշինյանի վրա. Коммерсантъ-ը փորձագիտական կարծիքներ է ներկայացրել Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան Պատերազմ Արցխում
Բժիշկ Չարչյանը բազմաթիվ հաշմանդամների ոտքի է կանգնեցրել, իսկ ձեր իշխանությունը 12 հազար հոգու հաշմանդամ է դարձրել ԱԳՆ հայտարարությունը՝ հայ ռազմագերիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ «Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են». Սուրեն Սարգսյան Դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ` Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է Արմեն Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում. Ընտրությունների վերահսկման կոմիտե Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել Այսօր լռության օր է Ընտրությունների արդյունքներից հետո պետք է անցնել խաղաղ աշխատանքի Լևոն Արոնյանի և կնոջ՝ բալիկի սպասելու լուրերն ու Անիտայի լուսանկարը կլորիկացած փորիկով Դիմում եմ 2018-ին «հպարտ» ու «հեղափոխական» դարձած բիզնեսի մարդկանց, ովքեր հիասթափվել են կապիտուլյանտ դավաճանից Կադրեր երկնքից. «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը Մեսսին պիտի կարիերան Բարսելոնայում ավարտի․ Կուման Թուրքիայում հարձակվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա և սպանել աշխատակցին Վերջին այցելությունը «Նիկոլի չարի թանգարան». «Պատիվ ունեմ»–ի տեսանյութը Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ, որ երկիրը նորից ոտքի կանգնի. Գեղամ Մանուկյան Ես ընտրում եմ Ռոբերտ Քոչարյանին, հաղթանակը լինելու է «Հայաստան» դաշինքինը. Վալերի Օսիպյան (տեսանյութ) Մենք սկսել ենք քարոզարշավով, բայց ավարտում ենք հաղթարշավով․ Ռոբերտ Քոչարյան Հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքը երթ է իրականացնում դեպի Ազատության հրապարակ Մենք սկսել ենք քարոզարշավով, բայց ավարտում ենք հաղթարշավով․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Սիրուշոյի կատարումը՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը. Իշխան Սաղաթելյան Մեր հաղթանակին մնացել է երկու օր. Վահե Հակոբյան Սիրուշոն հրապարակում է․ Տեսանյութ Վճռորոշ պահ է`որոշելու մեր ժողովրդի ապագան, թե ինչպիսի երկիր կունենանք և որ երկրում մեր զավակները կմեծանան. Մովսես Հակոբյան (տեսանյութ) ՀՔԾ-ն այս պահին բերման է ենթարկում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում․Տեսանյութ Ծեծկռտուք՝ համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկաններն են միմյանց ծեծի ենթարկել. Տեսանյութ Բախման հետևանքով մեքենան այրվել է. 28-ամյա վարորդը մահացել է Երկու խորհրուրդ՝ ընտրություններին ընդառաջ. Դավիթ Անանյան Մեր պապերը էրգիր ասելով մնացին, հիմա էլ մե՞նք Ոչ, անսկզբունք, անհայրենիք, անկիրթ մարդիկ այս երկրում որոշում կայացնելու իրավունք չպիտի ունենան. Եւ, այո, մեջքներս ուղղելու ենք Ուղիղ հրահանգ եմ տալիս գնացեք ընտրատեղամաս և քվեարկեք «Պատիվ ունեմ» կամ «Հայաստան» դաշինքներից որևէ մեկի օգտին. Վլադիմիր Գասպարյան «Ֆանտազիաներ». Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները ՀՀ ոստիկանությունը պետք է լինի առավել զգոն և մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն իրական կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը. ՄԻՊ Հարցը նրանում չի, թե Ադրբեջանը որ հայորդուն ա հետախուզում տվել, հարցը նրանում է, թե մեր իշխանությունները ինչու ոչ մի ադրբեջանցու հետախուզում չեն հայտարարում «Հայաստան» դաշինքից բացատրում են, թե ինչու Ռ․ Քոչարյանը չմասնակցեց բանավեճին Փաշինյանի կուսակցությունը մարզերում 20 լիտր բենզինի կտրոններ է բաժանում՝ որպես ընտրակաշառք Սփյուռքի շուրջ 47 կառույցներ կոչ են արել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին Ես ընտրելու եմ այն ուժերին, որոնց շնորհիվ հպարտորեն կարողացել եմ ասել, որ Աշոցքից մինչև Հորադիզ Հայաստան է ու ազատորեն շրջել եմ այդ բոլոր վայրերով Ինչպես ասում է Նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «ամեն ինչ լավ է լինելու». Լուսանկար Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարն իրենց բթամիտ կապիկություններով ջարդողերին. Արթուր Վանեցյանի ուղերձը. Տեսանյութ ԽՈՍՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՈԼՈՐԻՆ. Վահրամ Սահակյանի կոչը ընտրություններից առաջ. Տեսանյութ Թույլ մի տուր, որ քեզ հիմարեցնեն, մի թող, որ հայրենիք ուրացողը քեզ կաշառի. Տեսանյութ Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի. 4 ամիս անց ինձ կարճ ժամկետով վերադարձրին իմ անձնագիրը. Արա Սաղաթելյան. Տեսանյութ Անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք. Լևոն Քոչարյան ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ Շիրակի մարզպետը ՀՅԴ-ական լինելուս համար ինձ ազատել է աշխատանքից. Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Եթե Նիկոլը խաղաղությամբ հեռանա, ես նրան կպաշտպանեմ. Գառնիկ Իսագուլյան. Տեսանյութ

Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին

Ինչ ցանես` այն կհնձես.
Կարծես անվիճելի բանաձև է` կյանքի բոլոր դեպքերի համար: Իսկ սույն բանաձևն, իդեպ, ինչպես և մյուսները, մենք չենք վիճարկում, բայց չենք էլ ուզում կիրառել:

Ո՞րն է մեր երկրի այսօրվա քաղաքական դիսկուրսը: Ինչի՞ մասին է խոսում հանրությունն` իր քաղաքական ու մերձքաղաքական բաղադրիչներով: Ո՞ր հարցերն ենք քննարկում և ինչպե՞ս ենք քննարկում: Ո՞ր հարցերի քննարկումը կարող է հետաքրքրել զանգվածային լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի օգտատերերին և տարածվել նրանց միջոցով: Ի՞նչ հարց ենք տալիս և ինչպե՞ս ենք փորձում գտնել տրված հարցի պատասխանը: Եվ ամենակարևորը` իսկ ինչի՞ համար ենք այդ հարցերը տալիս, դրանց պատասխանն ինչի՞ համար է պետք:

Արդյոք մոտավորապես սրան չի՞ հանգում վերջին երկու տարվա դիսկուրսը. անցյա՞լն էր վատ, թե՞ ներկան, ներկա՞ն է լավ, թե՞ անցյալը, արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի Ճանապարհին, կործանվու՞մ ենք, թե՞ արդեն կործանվել ենք, բայց դեռ գլխի չենք ընկել, սլանում ենք առա՞ջ, թե՞ ազատ անկման ռեժիմում գահավիժում ենք ցած և այլն, և այլն: Եվ արդյոք այս դիսկուրսների շուրջ չի՞ կենտրոնանում շահառու խմբերի, լրատվամիջոցների, ֆեյքերի ռեսուրսը, ժամանակը, կրքերը: Բայց նման դիսկուրսի պարագայում, երբ նյութը անցյալն է ու ներկան, ապագայի համար տեղ կա՞, ապագան նշմարվու՞մ է: Այլ կերպ ասած. ի՞նչ ենք ցանում և ի՞նչ ենք ակնկալում հնձել: Այն ինչ ցանում ենք, դրանից ի՞նչ է բուսնելու, որ վաղը մեզ պետք գա:

Անցյալի ու ներկայի մասին որևէ քննարկում, որևէ բանավեճ քաղաքական բովանդակություն ու իմաստ ունի, եթե դրա արդյունքը միտված է ապագային: Որևէ թեզին հակաթեզ առաջարկելն իմաստ ու բովանդակություն ունի, եթե հանգելու է սինթեզի` մի նոր պրոդուկտի, մի ՆՈՐ թեզի, որը միտված է ապագային, որը վաղը պետք է դառնա ներկա ու որոշի երկրի ու ժողովրդի զարգացման վեկտորը: Մեր անցյալն ու ներկան քննարկելն իմաստ ունի, եթե պետք է վեր հանենք սխալները` թե՛ անցյալի, թե՛ ներկայի ու մտածենք դրանք ապագայում չկրկնելու մասին, այդ սխալների պատճառները, հիմքերը վերացնելու մասին: Անցյալն ու ներկան քննարկելն իմաստ ունի, եթե պետք է արժևորենք անցյալի ու ներկայի ձեռքբերումները, հաջողությունները, գտնենք դրանց հիմքն ու աշխատենք այդ հիմքերը պահպանելու և ամրապնդելու մեխանիզմների վրա: Առանց ապագային նայելու անցյալի ու ներկայի մասին ցանկացած քննարկում, համեմատություն, վերլուծություն արդյունքում հայացք է դեպի ոչ մի տեղ ու խոսք է ոչ մի բանի մասին: Առանց ապագային միտված նպատակադրման խոսակցությունն անցյալի ու ներկայի մասին քաղաքական շահարկում է, մանիպույլացիա, պրոպագանդա: Դա կեղծ օրակարգ է: Ֆեյք դիսկուրս:

Մենք մեր անցյալն ու ներկան ենք քննարկում, այլոք` իրենց ապագան: Եվ փորձում են իրենց ապագան կերտել, որտեղ անխուսափելիորեն անդրադարձ կա նաև մեզ, բայց ոչ թե մեր տեսանկյունից կամ մեր շահերից բխող, այլ բացառապես իրենց պատկերացրած ու կառուցվող ապագային նպաստող անդրադարձ: Ու չզաչմանանք, առավել ևս չբողոքենք հայի բախտից, եթե այդ արձագանքը մեզ ոչ միայն ձեռնտու չլինի, այլև լինի կործանարար:

Եթե մեր քաղաքական դիսկուրսը անցյալից ու ներկայից չտեղափոխվի դեպի ապագան, ապա տակը կմնա միայն մեկ հարց`իշխանության հարցը: Բայց իշխանությունը պահում ես, որ ի՞նչ անես, կամ ուզում ես գալ իշխանության, որ ի՞նչ անես:

Հայաստանն ու հայությունն ունեն բազմաթիվ հիմնախնդիրներ, կյանքն անխուսափելիորեն բերելու է նորերը : Այդ հիմնախնդիրները եղել են, կան ու լինելու են, անկախ նրանից, թե ով է իշխանությունը, ով է ընդդիմությունը, անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքում ով քանի տոկոս քվե է ստացել, անկախ նրանից, թե «հին» է, թե «նոր»: Եվ անկախ նրանից թե ով է իշխանությունը կամ ով է հավակնում իշխանություն լինել, պետք է տրվեն այդ հիմնախնդիրների լուծման բանաձևերը, պետք է տրվի ՎԱՂՎԱ Հայաստանի տեսլականը: Բայց ոչ թե բաժակաճառերի ու բարի ցանկությունների, ոչ թե ամբոխահաճո ելույթների ու անիրականանալի խոստումների, ոչ թե անտեղյակությունից կամ երևակայությունից բխող միֆերի ու էքսպերիմենտալ մոտեցումների, ոչ թե մի քանի տասնամյակների հետոյի մասին սին երազների կամ երկրի ու ժողովրդի հանդեպ անսահման սիրո մասին ստատուսների տեսքով, այլ իրական, գիտելիքի, իրականության իմացության ու փորձառության վրա հիմնված, հաշվարկված, կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, հստակ ժամանակացույցով, հստակ պատասխանատվությամբ ու պատասխանատուներով, հստակ հաշվետվողականություն ունեցող ծրագրեր ու լուծումներ:

Ով կներկայացնի այդ ծրագիրը, ով կներկայացնի այդ ծրագրից բխող ԱՊԱԳԱ Հայաստանը, նա է քաղաքական օրակարգ ունեցողը: Ով ժողովրդին չի դիտարկի որպես ծափահարող հանդիսատես, ով անկեղծ, առանց լայքեր ստանալու միտումի մարդկանց հետ կխոսի նրանց իրական հիմնախնդիրների լուծմանը միտված իրական ծրագրերից՝ առանց խաբելու, առանց միայն դուրեկան բառեր ասելու, առանց թաքցնելու բարդությունների աստիճանը` նա է քաղաքական օրակարգ ունեցողը:
Իսկ ով այս խնդիրների փոխարեն կեղծ օրակարգեր է բերում, նա կամ գաղափար չունի, կամ ծրագիր չունի, կամ ունի միայն մեկ նպատակ` իշխանություն հանուն իշխանության։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan