Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ)

Նոր ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն. սա մեծ սպառնալիք է պետական անվտանգությանը. Գրիգոր Մուրադյան

Սահմանադրությունը, կոչված լինելով երաշխավորելու քաղաքացիական համերաշխություն, խաղաղություն, ազատություն և արդարություն, այս պահին հայտնվել է մի վտանգի մեջ, որը, եթե չկարողանանաք հաղթահարել, ինքնիշխան, հնարավորինս կայացած սահմանադրական պետություն ունենալու մեր դարավոր երազանքը կարող է չդառնալ իրականություն:

Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը:

Անդրադառնալով արդի սահմանադրական զարգացումներին՝ Մուրադյանը նշեց, թե Սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված 213-րդ հոդվածի փոփոխությամբ փորձ է արվում վերջնականապես ՍԴ-ն դարձնել կցորդ և հպատակ ներկայիս գործադիր և օրենսդիր իշխանություններին.

«Մյուս կողմից մենք գործ ունենք ավելի տևական պրոցեսի հետ՝ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը պետք է մշակի կա՛մ նոր Սահմանադրություն, կա՛մ սահմանադրական փոփոխությունների որոշակի նախագիծ և ներկայացնի հանրաքվեի»,-հավելեց նա:

Մուրադյանն ընդգծեց՝ երբ խաթարվում է ընդամենը 2018թ․ ուժի մեջ մտած Սահմանադրության կայունությունը՝ որոշակի փոփոխություններ անելով նրանում, ապա դա չի կարող չունենալ հետևանքներ Սահմանադրության հետագա կայունության տեսանկյունից: Նաև, ըստ Մուրադյանի, կարևոր է այն հանգամանքը, որ շատ դյուրին է դառնում Սահմանադրությունը փոխելը, մինչդեռ չպետք է այդպես լիներ, որովհետև այն երկրի հիմնարար օրենքն է: Մուրադյանի դիտարկմամբ՝ մենք փոփոխել ենք մի դրույթ, որը որևէ կերպ փոփոխման ենթակա չէր, իսկ անցումային դրույթների փոփոխությունը, ըստ սահմանադրագետի, նույնն է, ինչ պատմության անիվը հետ շրջելը:

«Եթե մենք մեզ թույլ տանք այդպիսի հնարավորություն որդեգրել, ապա ներկա ու ապագա խորհրդարանը հնարավորություն կունենա, օրինակ, դադարեցնել բոլոր դատավորների լիազորությունները, որոք շարունակում ենք պաշտոնավարել Սահմանադրության 215-րդ հոդվածի ուժով, հնարավոր կլինի, օրինակ, ներկայիս ԲԴԽ-ն համարել չկազմավորված, հետ պտտել անիվը և վերականգնել Արդարադատության խորհրդի՝ ԲԴԽ-ի իրավանախորդի կարգավիճակն ու նրա անդամների լիազորությունները, հնարավոր կլինի հանրապետության ներկայիս նախագահին համարել չընտրված, ընդհուպ նարավոր կլինի վեադառնալ կիսանախագահական ձևին՝ փոխելով անցումային դրույթները, և մենք կարող ենք ընդամենը ամրագրել՝ 2015-ի փոփոխություններով Սահմանադրությունը, որը ուժի մեջ է մտել, ուժի մեջ է մտնում, օրինակ, 2080թ․, հետևապես շարունակվում է կիսանախագահական կառավարումը»,-ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով՝ ստեղծվում է նաև նախադեպ, երբ ցանկացած հաջորդ իշխանություն հնավորություն կունենա այս եղանակով փոփոխել ներկայիս ՍԴ կազմը:

«Մենք նաև մեծ վտանգ ենք առաջացնում մեր պետական անվտանգությանը, երբ կազմավորվելիք ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն, չի լինելու օրինական դատարան, և նրա բոլոր որոշումները, որոնք կընդունվեն և որոնք պետք է դրվեն հետագա օրենսդրական զարգացումների հիմքում, կլինեն ոչ լեգիտիմ կամ առնվազն կասկածելի: Ակնհայտ է, որ մենք սրանով էապես սպառնում ենք մեր պետական անվտանգությունը»,-նշեց նա:

Մուրադյանի դիտարկմամբ՝ եթե սահմանադրական փոփոխությունենրի արդյունքում իրենց պաշտոնը կորցրած ՍԴ դատավորները և ՍԴ նախագահը դիմնեն ՄԻԵԴ ու հասնեն հաջողության, իսկ դրանում, ըստ Մուրադյանի, գրեթե կասկած չկա՝ առնվազն երկարատև հեռանկարի տեսանկյունից, ապա այս ՍԴ-ն նաև միջազգային իրավունքի տեսանկյունից ունենալու է լեգիտիմության այնպիսի դեֆիցիտ, այնպիսի բաց, որը թույլ չի տալու նրան՝ լիարժեք համագործակցել այլ պետությունների ՍԴ-ների հետ, ինչը միջազգային-իրավական տեսանկյունից կառաջացնի ընդհանարապես իշխանության իրավական լեգիտիմության խնդիր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan