Դանիբեկյանը դատական նիստը հետաձգեց շուրջ մեկ ամսով Սա է, «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, վայելեք․ Միհրդատ Մադաթյան Ոչ ոք չէր կարող այսպես հեղինակազրկել Փաշինյանի իշխանության ֆունդամենտալ գաղափարներից մեկը
11
Մոսկվայում բելառուսցիները գրեթե առանց բացառության քվեարկում էին Լուկաշենկոյի դեմ. Տեսանյութ «Աղջիկս պատվաստվել է». Պուտինը հայտնել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին գրանցման մասին «Ես գնացել եմ երեխաներիս մոտ». Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 13 նոր դեպք․ մահվան ընդհանուր դեպքերինը՝ 1037 Պետության կորստից 100 տարի անց. արդյոք կկրկնվի՞ պատմությունը Մինսկում 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. կա 1 զոհ.Տեսանյութ Լուկաշենկոն կփորձի հեռու մնալ և՛ Արևմուտքից, և՛ Մոսկվայից, սակայն մոտենալ Թուրքիային և Չինաստանին Հակամարտության մակարդակն աճել է շատ առումներով․ դա կորուստ է Ադրբեջանի և Հայաստանի համար․ Ջոն Բոլթոն. Տեսանյութ ԵՄ կառույցների ղեկավարները Բելառուսում նախագահական ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՇՏԱՊ. Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրոգրող Սեմյոն Պեգովը. Տեսանյութ, լուսանկար Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Դանիբեկյանը դատական նիստը հետաձգեց շուրջ մեկ ամսով Մոսկվայում բելառուսցիները գրեթե առանց բացառության քվեարկում էին Լուկաշենկոյի դեմ. Տեսանյութ «Աղջիկս պատվաստվել է». Պուտինը հայտնել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին գրանցման մասին «Ես գնացել եմ երեխաներիս մոտ». Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը. Տեսանյութ Պետք է մոռանալ Նիկոլին, քանզի նա քաղաքական և նաև աշխարհաքաղաքական դիակ է Դուք էնքան ձեր սեփական անձնական կյանքը չունեք, որ քայլող դեղին մամուլի պես ուրիշների անձնականն եք պղծում․ Ռուբեն Մխիթարյանը Լևոն Արոնյանի շուրջ ծավալված քննադատությունների մասին Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը. Տեսանյութ Ոստիկանության հերթական ապօրինությունը. Ուղիղ եթերով գնում եմ տեսուչ Հակոբյանին տեսության. Նարեկ Սամսոնյան Որ միշտ չկանխատեսենք անցյալը. մաս առաջին Էդ դուք արդեն այնքան ժողովրդավար ու իրավական պետություն եք դարձել, որ բելոռուսական ավտորիտարիզմին էլ անու՞ն եք դնում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Այ ըսենց երեսպաշտ են ամեն հարցում Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա Պարոն 420-ը Ինչպե՞ս է աշխատել Սփյուռքի հանձնակատարը. նախկին աշխատակիցը փակագծեր է բացում. Տեսանյութ Փաշինյանի իշխանությունն անզոր է որոշում ընդունել, հայ ժողովրդին նման անկարող իշխանություն պետք չէ․ Արսեն Բաբայանը՝ Ամուլսարի հարցով իշխանությունների լռության մասին ՀՀ-ից սորոսականներ են գնացել Բելառուս՝ փորձի փոխանակման. Տեսանյութ Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել «Ավրորա»-ն 200.000 դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելուն Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել Գագիկ Ծառուկյանին. Լուսանկար Նիկոլի օր օրի ընկնող վարկանիշն իշխանությունում խուճապ է առաջացրել Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 6) Սա է, «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, վայելեք․ Միհրդատ Մադաթյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 13 նոր դեպք․ մահվան ընդհանուր դեպքերինը՝ 1037 Կրծքագեղձի քաղցկեղը լիարժեք բուժելի է Արտակարգ դրություն, որը շատ բան բացահայտեց Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ, հայտնաբերվել են ատրճանակ ու դանակներ Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար Մի բան էլ ֆիքսենք` հարվածի տակ են, հետապնդվում են, թիրախ են իրենցից բան ներկայացնող մարդիկ, լավ մարդիկ չէ, վատ մարդիկ չէ, այլ իրենցից ինչ-որ բան ներկայացնողները Սորոսականներն իրենց տերերից հրաման են ստացել, որ ամեն մեկը մի եզություն գրի, եւ եւս մեկ անգամ ապացուցեն, որ Փաշինյանը իրենց պրոյեկտն է Թուրքիան «մտնում է» Լիբանան. Տեսանյութ Սորոսական Հովհաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Սուրեն Պապիկյանին առաջարկել եմ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգել». Էդմոն Մարուքյան Պետության կորստից 100 տարի անց. արդյոք կկրկնվի՞ պատմությունը Երբ Սերժ Սարգսյանը խոսի բոլոր հարցերի մասին՝ մեր հանրությանը և քաղաքական դաշտին շատ լուրջ ցնցումներ են սպասվում. Մարգարիտ Եսայան. Տեսանյութ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Կատայքի ու Լոռու մարզերում Իսկ որևէ բան ե՞րբ է վերջապես կառուցվելու․ Արսեն Բաբայան 5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ․ Ախալքալաքի անկարգություններից տուժածներ. Լուսանկար Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին Բելարուսում հայտնվեց նաև Աբաջյանի ֆեյք պապը. Լուսանկար Ես ձեր «ինքնիշխան»... սորոսականները՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու մասին. Լուսանկար Ուշագրավ կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում Մինսկում 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. կա 1 զոհ.Տեսանյութ Ինչու՞ Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Ոչ ոք չէր կարող այսպես հեղինակազրկել Փաշինյանի իշխանության ֆունդամենտալ գաղափարներից մեկը Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատմամբ մտահոգ՝ առաջարկում եմ ՍԴ անդամի թեկնածու Երվանդ Խունդկարյանին պատգամավորներն ավելի դրական են տրամադրված. Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից

1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները հարձակվեցին ԱՀ Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է 1992 թ. հուլիսի 4-ին Ադրբեջանի իրականացրած հարձակմանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում իրականացրին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված, և ժամանակավոր ապաստան գտնել մայրաքաղաք Ստեփանակերտում և Հայատանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։

Մարտակերտը գրավելուց հետո ադրբեջանական կազմավորումները շարունակեցին առաջխաղացումը՝ ավերելով Մարտակերտի շրջանի շուրջ 80 տոկոսը, կողոպտելով հայկական բնակավայրերը և բռնի տեղահանման ենթարկելով բնակչությանը։

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքի գրեթե կեսը հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայի ներքո։ Հանրապետությունն ինքնին հայտնվեց լիակատար ոչնչացման եզրին։ Առավել աղետալի իրադրություն էր մարդասիրական ոլորտում՝ 1992 թ. ամռան վերջին հանրապետության բնակչության կեսից ավելին փախստականներ և ներքին տեղահանված անձինք էին։

Իրավիճակն ավելի էր խորանում Արցախում մարդասիրական աղետի եզրին հայտնված հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց ճակատագրերի նկատմամբ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գրեթե լիակատար անտարբերությամբ։

Այնուամենայնիվ, անգամ այս անհույս թվացող պայմաններում Արցախի ժողովրդին հաջողվեց ի մի բերել իր ողջ կամքը, համախմբել իր ողջ ներուժը և ետ մղել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը։ Բնակչության մի մասը վերադարձավ հայրենիք՝ ձեռնամուխ լինելով պատերազմից ավերակների վերածված սահմանամերձ քաղաքի վերակառուցմանն ու շենացմանը, որը հատկապես ավելի մեծ թափ ստացավ 1994 թ. մայիսի 12-ին անժամկետ հրադադարի եռակողմ (Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն) համաձայնագրի ստորագրումից հետո։

Առ այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք, գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են անօրինական բնակեցում և այդ տարածքներում բուն հայ բնակչության հետքերի ոչնչացման քաղաքականություն։

Արցախի Հանրապետության իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan