Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Հուշարձան կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել գույքահարկից․ Սարհատ Պետրոսյան

ՀՀ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գույքահարկի բարձրացման քննարկումներին։ Նա մասնավորապես առաջարկում է՝ ժառանգության պահպանության խթանման նպատակով, հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից։ Պետրոսյանի գրառումը՝ ստորև․

«Շուտով կլրանա մեկ տարին, ինչ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներում բերում եմ իմ անձնական օրինակը, որ մոտ 8 անգամ ավելի բարձր շուկայական արժեք ունեցող իմ բնակարանի համար ես վճարում եմ շատ ավելի քիչ հարկ, քան իմ ավտոմեքենայի համար։

Երեկ Կադաստրի կոմիտեի կայքի (շատ ուշացած) առցանց հաշվիչի միջոցով հաշվարկեցի, որ 2026-ին, երբ այս բարեփոխումն ամբողջությամբ գործի, ես իմ բնակարանի համար դեռ վճարելու եմ իմ ավտոմեքենայի գույքհարակի 60%-ը միայն, այնպես որ, բավական պահպանողական կադաստրային գնահատում է արվել ժամանակին։ Ի դեպ, իմ տան՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, իմ կարծիքով, գրեթե նույնչափ, այսինքն, 60%-ով ցածր է ներկայիս շուկայական արժեքից։

Միևնույն ժամանակ, անշարժ գույքի հարկի վերաբերյալ առկա քննարկումներում ի թիվս նախորդիվ հնչեցրած իմ առաջարկությունների՝ չհարկվող շեմը 10 մլն դրամ դարձնելու և որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկը առանց տույժերի գույքին ամրացնելու հնարավորության մասին, ցանկանում եմ ևս երկու միտք դնել շրջանառության մեջ։

Առաջարկում եմ՝ ժառանգության պահպանության խթանման նպատակով, հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից։ Կամ եթե սա շատ ուղղափառ համարվի, համայնքները կոնկրետ գույքերի կարող են ազատել հարկերից գոնե հուշարձանի վերականգնման համար կատարված ներդրումների չափով։ Սրանով մենք կարող ենք լուծել կամ մեղմել Երևանի կենտրոնում ապրող, պայմանական ասված՝ միայնակ թոշակառուի կամ վերջին շրջանում «բնիկ» կոչված սեգմենտի խնդիրը։

Ի դեպ, երեկ մեկ անգամ ևս ստուգեցի ու պարզեցի, որ 45 տարվա վաղեմություն ունեցող շենքերի դեպքում գրեթե 25%-ով նվազեցվող գործակից արդեն կիրառվել է կադաստրային գնահատման պրոցեսում (և իմ բնակարանը, կարծում եմ, դրա «շահառուներից» է)։

Երկրորդ առաջարկը, որի միտքը տվել է իմ ընկերը, և իր համաձայնության դեպքում կավելացնեմ նրա անունը, վերաբերում է էներգախնայողությանը։ Սրանով առաջարկում ենք, անկախ կառուցման թվականից (չնայած կարելի է քննարկել) և գործող էներգախնայողության դասակարգման համակարգով, եթե շինությունը բավարարում է ինչ-որ դասի, օրինակ՝ -A-ից սկսած, ապա այն ևս կարող է մասնակի կամ ամբողջությամբ ազատվել անշարժ գույքի հարկի վճարումից։ Ինչպես նախորդը, այս մեկը ևս կարող է իրականացվել նաև համայնքային մակարդակով, ուղղակի պետք է գնահատում արվի, թե քանի շենք կարող է հավակնել նման կարգավիճակի։ Սա հատկապես կարող է մի ողջ ինդուստրիա ստեղծել, քանի որ մենք պետք է ունենանք նաև նման գնահատումներ իրականացնող փորձագետներ, որակավորել և այլն, իսկ մոտ ապագայում անշարժ գույք գնելիս բոլորն ինքնաբերաբար կսկսեն ուշադրություն դարձնել նաև դրանց էներգախնայողությանը։

Հուսով եմ, որ առցանց հաշվիչի ներդրմամբ այս կարևոր բարեփոխումը, որի մեկնարկը, ինչպես արդեն ասել եմ՝ համավարակով պայմանավորված ինքս հիմա չէի տա, հաղորդակցման պատշաճ հարթակ կունենա ու չի մնա անհատ պատգամավորների և մասնագետների պատրաստած, երբեմն շփոթեցնող աղյուսակների ու պարզաբանումների հույսին։

Իհարկե, եթե մենք ունենայինք հասցեների նորմալ ռեգիստր, շատ ավելի հեշտ կլիներ գտնել գույքը, բայց դրան կանդրադառնամ մեկ այլ առիթով։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan