Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը

ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել

Եկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսեցին քննարկել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Hraparak.am-ը խնդրեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին՝ մեկնաբանել իրավիճակը եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը։

- Տեր Վահրամ, դուք ստացե՞լ եք չափորոշիչների փաթեթը, մասնավորապես՝ «Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։

- Այո՛, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի միջոցով ստացել է ԿԳՄՍ նախարարության փոխանցած հանրակրթության չափորոշիչի նախագիծը։ Փաստաթուղթը ծավալուն է, որի շուրջ Մայր Աթոռի կառույցներում քննարկումները շարունակվում են, արդյունքում կձեւավորվի ու հանրությանը կներկայացվի Ամենայն Հայոց Հայրապետի եւ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը։ Որոշակի մտահոգություններ առկա են, կան նաեւ պարզաբանման կարոտ հարցեր։

Հարկ եմ համարում նշել, որ չափորոշիչի պատրաստման եւ քննարկման գործընթացում տարօրինակ կողմեր են նկատելի՝ առնչված Հայոց եկեղեցու ներգրավվածությանը, անհասկանալի պատճառներով փորձեր են կատարվում այլափոխելու իրողությունները։ Համաձայն 2019 թ․ հունիսի 17-ին պետական հանձնախմբի կրթական հարցերով ենթահանձնախմբի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, եկեղեցու ներկայացուցիչը պետք է ընդգրկված լիներ չափորոշչի պատրաստման ողջ գործընթացում։ Մեր ժողովրդի կրթության եւ դաստիարակության ոլորտում եկեղեցին իր 1700-ամյա ինստիտուցիոնալ անուրանալի հարուստ փորձառությամբ առաջարկել էր օգտակարություն բերել կրթական բարեփոխումների գործընթացում, ինչը, ըստ էության, ընդունվել էր պետական պատկան մարմնի կողմից։ Սակայն մեր ներկայացուցիչն ընդամենը հրավիրվել էր հունիսի 11-ին՝ մասնակցելու վերջին փակ քննարկմանը, 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ կրթության փորձագետների հետ միասին, որի ընթացքում ներկայացվել են փաստաթուղթը եւ դրա հետ առնչված հայեցակարգը։ Ընկալելի է, որ այս ձեւաչափում, երբ յուրաքանչյուր մասնակցի դիտարկման համար 2-3 րոպե է հատկացվում, հնարավոր չէ ակնկալել արդյունավետ քննարկում, առավել եւս՝ ինչ-ինչ խնդիրների բարձրաձայնում, ինչի պատճառով էլ Հայր Զաքարիայի կողմից դիմում է ներկայացվել՝ Մայր Աթոռին տրամադրելու նախագծի օրինակը։ Ի դեպ, Մայր Աթոռին տրամադրված օրինակը եւ օրեր անց հանրայնացված փաստաթուղթը տարբերվել են միմյանցից։

- Ի վերջո, ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային։

- Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի կողմից տրված մի շարք հարցազրույցների հետքերով լայնորեն քննարկվում է իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակներում հանրակրթական դպրոցի առարկայացանկից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման պարագան։ Ողջ այս գործընթացի եւ եկեղեցուն հասցեագրված մի շարք արտահայտությունների կապակցությամբ ցանկանում եմ տարակուսանք հայտնել։ Շարունակ հնչող հայտարարություններով, որ նախարարությունը բաց է համագործակցության ու քննարկումների համար, փորձ է արվում տպավորություն ձեւավորել, իբրեւ թե եկեղեցու կողմից քայլեր չեն կատարվում այդ ուղղությամբ, ընդառաջում չկա կառուցողական համագործակցության ձեւավորման հարցում։ Այնինչ շուրջ մեկ տարի առաջ ստեղծված աշխատանքային խմբի (որի իրավասության շրջանակներում էր՝ զբաղվել ՀԵՊ առարկայի եւ այլ կրթական հարցերով) աշխատանքը կաթվածահար էր եղել, որովհետեւ նախարարությունն անպատասխան էր թողնում Մայր Աթոռի նշանակած հանձնախմբի անդամների բոլոր դիմումները եւ փորձերը՝ շարունակելու աշխատանքներն Ամենայն Հայոց Հայրապետի եւ ՀՀ վարչապետի սահմանած ձեւաչափում։ Թերեւս անպատրաստ էին այդ ժամանակ հարցերին պատասխաններ տալու։ Եվ երբ այլեւս որոշում է կայացվել, ըստ փոխնախարարի, «․․․լիովին պատրաստ են այդ խոսակցությանը», պատրաստ են համագործակցության եւ լայն քննարկման։

Անկախ ամեն ինչից, հավատարիմ մեր առաքելությանը եւ ժողովրդին ծառայելու ուխտին, Մայր Աթոռը շարունակում է պատրաստակամություն դրսեւորել թե՛ մասնագիտական, թե՛ հանրային քննարկումների մասնակցելու հարցում։ Միեւնույն ժամանակ դժվար ենք պատկերացնում, թե ինչպե՛ս կարելի է քննարկել, եթե նախարարությունը, դատելով հայտարարություններից, արդեն ունի ձեւավորված քաղաքական դիրքորոշում։ Սա անընդունելի մոտեցում է։ 

Ի վերջո, այս առարկայի նպատակը նախ մեր ժողովրդի շահն է, մեր հայրենաբնակ ժողովրդի մեծամասնություն հանդիսացող եկեղեցու զավակների, նախարարության պաշտոնեության, աշխատակիցների ու նրանց զավակների շահը, նաեւ այս առարկայի միջոցով երիտասարդ սերնդի դաստիարակությունը եւ երաշխավորությունը, որ նոր սերունդը հասակ է առնում իբրեւ իրազեկ քաղաքացի՝ ազգային գիտակցությամբ ամուր, արդի գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումների իմացությամբ հարուստ, մերօրյա աշխարհի մարտահրավերների հորձանուտում՝ կառչած դարերի փորձություններ հաղթահարած իր արժեքային համակարգին։ 

Այս առումով ընկալելի է այն ընդվզումը, որն առաջացել է կատարված հայտարարությունների առնչությամբ։ Հայոց եկեղեցին այս հարցում պատասխանատվություն ունի։ Առաջիկայում, վստահ եմ, տեղի կունենան անհրաժեշտ բաց եւ լայն քննարկումներ պատասխանատու կառույցների հետ, եւ այդ քննարկումների վերաբերյալ պատշաճ կիրազեկվի նաեւ ժողովուրդը։ Եկեղեցին երբեւէ չի զլանում համագործակցության ոգի դրսեւորել, առավել եւս՝ երբ հարցը վերաբերում է ազգի ապագային։ Այս առումով եկեղեցին ակնկալում է Հայաստանում եւ սփյուռքում բոլոր կարող հայորդիների եւ ազգային կառույցների մասնագիտական գործուն ներգրավվածությունը։

Անձնապես իբրեւ ծնող, նաեւ երկար տարիների դասախոս՝ չեմ կարծում, որ հենց այս առարկան էր վնասակար մեր զավակների համար եւ ավելորդ՝ հանրակրթության գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։ Տպավորությունս է, որ չափորոշիչը մշակվել է սոսկ այս նպատակով։ Այո՛, բոլորս մտահոգ ենք դպրոցի զարգացման համար։ Մնացյալը՝ պաշտոնական դիրքորոշմամբ։

Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan