Նիկոլ Փաշինյանը վախենում է հայելուց
Դիտել նաև
Ինչպես են նիկոլենք խաբում ու գերշահույթներ հետապնդում` տրանսպորտի գինը թանկացնելով. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը հերթական հանցագործությունն է իրականացնում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով. Անդրանիկ Թևանյան
Հայաստանի գլխավոր օրակարգը․ իշխանափոխություն, խաղաղություն, զարգացում
Պետությունն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ․ Անդրանիկ Թևանյան
Մասնագետները պնդում են, որ հոգեկան շեղման տեսակ կա, որի դեպքում հիվանդը վախենում է նայել հայելուն։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Սեփական «ես»–ի հետ անհաշտ լինելուց մինչև պաթոլոգիկ վախն իրականությունից։ Սա իմիջայլոց։
Հիմա բուն թեմայի մասին։
Ոստիկաններն այսօր, «պատահական զուգադիպությամբ» այցելել էին «5–րդ ալիք» և «Արմնյուզ» հեռուստաընկերություններ։ Վարչական վարույթ բացելու և տուգանելու համար։
Սրանք այն հեռուստաընկերություններն են, որոնք կառավարության վերահսկողության տակ չեն, չեն հովանավորվում արևմտաթուրքական հիմնադրամներից և հայելու պես ցույց են տալիս մեր կյանքի ոչ թավշյա կողմերը։ Դա դուր չի գալիս Փաշինյանին։ Ըստ ամենայնի՝ նա վախենում է հայելուն նայել։
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից