Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել վնասված եկեղեցին Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից. Տեսանյութ Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին. Տեսանյութ
6
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց է, որից 24-ը չի զեկուցվում. ուղիղ Ինչո՞ւ են փչանում ռուս-բելառուսական հարաբերությունները և ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Ոսկու գինը գերազանցեց 2000 դոլարի սահմանը, իսկ մենք մինչ այսօր քննարկում ենք Ամուլսարի հարցը Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Վրաստանը հերքում է իր մասնակցությունը Լիբանանում տեղի ունեցած պայթյունին «Ռուսուլմանական երկիր». Ոնց փորձեց հարամել հայ-վրացական հարաբերությունները, դրանից ավելի վատ փորձելու է հարամել հայ-ռուսական հարաբերությունները. Լուսանկար Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց է, որից 24-ը չի զեկուցվում. ուղիղ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39819 է «Վարդագույն քաղաքի կարոտից». Էմմիի լուսանկարը Բեն Ավետիսյանը նշանադրության արարողությունից նոր տեսանյութ է հրապարակել Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին. մանրամասներ՝ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի մասին «Աղոթիր Բեյրութի համար». Քիմ Քարդաշյան Նիկոլը ոչ միայն մուտիլովչիկ ա, այլև անպատասխանատու մուտիլովչիկ ա Ինչպես ձերբազատվել Նիկոլից Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան Էլէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մի շարք մարզերում Վթարային ջրանջատում օգոստոսի 6-ին Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը Փայտամթերումների ծավալն աճել է Քյրամյանը ռուսական « շպիոններ » է հայտնաբերում Ալեն Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են․ նրանք «բարիշե՞լ» են Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է. ՀՅԴ Բյուրոյի կոչը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 100 մլն դրամ է հատկացրել Բեյրութում տուժածներին Ինչո՞ւ են փչանում ռուս-բելառուսական հարաբերությունները և ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Ճնշողներ և դատեր. նույն պատմության տարբեր պատմագրությունները Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելն ավելորդ է և անթույլատրելի Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել վնասված եկեղեցին Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից. Տեսանյութ Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին. Տեսանյութ Իսկ գիտե՞ք, որ շուտով դատական նիստեր կսկսվեն, որոնք կտան հստակ պատասխան մի շատ կարևոր և արդիական հարցի`ի՞նչ արժե ԱԺ փոխնախագահին անբարոյականի վաստակ ասելը Աշխարհում չկա մարդկային համակեցության այնպիսի «ճիշտ», որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի խուժանությունն ինչ-որ կերպ տեղավորվի Ձեր իշխանությունը ձեր վրա «կայֆավատ ա լինելու», ինչ պոպոք ուզեն՝ գլխներիդ ջարդելու են Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք Վթարային ջրանջատում օգոստոսի 6-ին Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար. Կարո Փայլան «Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»․ պատմաբան Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ Տեսանյութ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Նախարարի հրամանների վրա օրական թքած են ունենում 2 մլն քաղաքացի․ Գևորգ Գրիգորյան Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հրաչ Բերբերյան.«Գյուղերում մասսայական հիասթափություն կա հեղափոխությունից և Փաշինյանից» Կորսված ամառ․ Գեղամ Նազարյան Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում Ժողովուրդը հասկացավ՝ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ Ճաղարյան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան լրացնում է բացը, որ կար խորհրդային տարիներին․ Տեր Զաքարիա. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Երգչուհի Նառան Բեյրութում է, վնասվել է նրանց տունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Թուրքիայի հարձակման գաղտնի ծրագիրը Հայաստանի վրա կոչվում է «Ալթայ», նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ «լուծել» Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը

Ուղիղ երկու շաբաթ առաջ թուրքական մամուլում հայտնվեց մի գաղտնի փաստաթուղթ, համաձայն որի՝ Թուրքիան մշակել է ծրագիր հարձակվելու համար Հունաստանի և Հայաստանի վրա: Ընդորում, Հունաստանի վրա հարձակման ծրագիրը փաստաթղթավորված է եղել 2014 թվականին, իսկ Հայաստանի հարձակման վրա ծրագիրը պատրաստ էր դեռ... 2000 թվականին:

Հունաստանի վրա հարձակման ծրագրի անվանումն էր` «TSK Çakabey Harekât Planlama Direktifi», որը փաստագրված էր 2014-ի հունիսի 13-ի դրությամբ և այն պիտի իրականացվեր Թուրքիայի զինված ուժերի կողմից: Այս ծրագիրը թուրք զինվորականների շրջանում հայտնի էր «Չակա-Բեյ» անվամբ: Հիշեցնենք, որ Չակա-Բեյը այն անվանի սելջուկ զինվորական առաջնորդներից էր, ով դեռ Բյուզանդիայի ժամանակներում հարձակվել էր Լեսբոս, Սամոս, Խիոս և Ռոդոս կղզիների վրա, սակայն ջախջախիչ պարտություն էր կրել բյուզանդական զորքերի կողմից: Անկախ ամեն ինչից, սելջուկ Չակա-Բեյի անունը մինչ այսօր հարգանքով է հիշվում Օսմանյան կայսրության պատմության էջերում, և այդ իսկ պատճառով այս հատուկ օպերացիան, որը պիտի իրականացվեր թուրքական զինված ուժերի կողմից, այդ անվանն էր արժանացել:

Հայաստանի վրա հարձակման ծրագիրը մշակվել և պատրաստվել էր 2000 թվականի օգոստոսի 15-ից, որը կոչվում էր`«TSK Altay Harekât Planlama Direktifi»: Թուրք զինվորականների շրջանում այս ծրագիրը կարճ կոչվում էր «Ալթայ»՝ կարծես նախանշելով այս ծրագրի իրական և հեռահար նպատակը:

Պետք է նշել, որ սույն, փաստացի, սենսացիոն նյութերը պատահական են հրապարակվել:

Թուրք-շվեդական «Nordic Monitor»-ի տեղեկությունների համաձայն, երբ քննվում էր 2016 թվականի զինվորական հեղաշրջման փորձը, Անկարայի դատախազ Սերդար Կոչքունը, ուսումնասիրելով թուրքական բանակի գլխավոր շտաբի փաստաթղթերը, պատահական է այն հայտնաբերել և անփութության պատճառով մոռացել է հեռացնել մեղադրական գործերի փաթեթից: Իսկ երբ այն հրապարակվեց երկու շաբաթ առաջ, Թուրքիայի իշխանությունները մաքսիմալ ձևով այսօր փորձում են կոծկել այս սկանդալը, որպեսզի ավելի լուրջ գաղտնի տեղեկության արտահոսքերը հնարավոր լինի կանխել:

Թեև այլ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել այս փաստաթղթերի հետ միասին, այնուամենայնիվ, Անկարայի դատախազության անոնիմ աղբյուրների համաձայն՝ թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի վրա հարձակման ծրագրերն ունեցել են նաև լրացուցիչ գաղտնի հավելվածներ:

Այսպես, օրինակ, պարզ է դարձել, որ Հունաստանի վրա հարձակման նպատակն եղել է օկուպացնել այն կղզիները, որտեղ հետագայում հնարավոր կլիներ ձևավորել էթնիկական զտումներ և թուրք փոքրամասնություններին դարձնել մեծամասնություն՝ փոփոխելով կղզիների էթնիկական հարաբերակցությունը: Այսինքն, իրականացնել այն, ինչ եղավ Կիպրոսի թուրքական մասի հետ, որտեղից արտահանվեց հույն և հայ բնակչությունը և այս կղզու 40 տոկոսը մինչ այսօր գտնվում է թուրքական օկուպացիայի տակ:

Այս փաստաթղթից երևում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն այս ծրագիրը կազմել է գաղտնի, որի մասին տեղյակ չի եղել նույնիսկ նախագահ Էրդողանը: Ավելին, բոլոր հիմքերը կան պնդելու, որ եթե 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը հաջող անցներ, ապա թուրք զինվորականները կարող էին փորձել իրականացնել իրենց այս ծրագրերը թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի մասով:

Ինչ վերաբերում է Հայաստանի հատվածին, ապա այստեղից պարզ երևում է, որ Թուրքիան 1998 և 1999 թվականներին մեծ հույսեր ուներ, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ի առթիվ կսկսվեր քաղաքացիական պատերազմ, սակայն այս հույսերը չարդարանալուց հետո որոշվեց իրականացնել այսպես կոչված «պլան Բ-ն», այսինքն՝ կյանքի կոչել «Ալթայ» ծրագիրը:

Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանում պետք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով՝

  • Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ: Իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսներն շարքային հանցագործներ և թալանչիներ են:
  • Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել:

Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

  • Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը: Որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկանքով:

Ավելին, նախատեսվում էր, որ «x» պահի Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդման պատրվակով:

Մանրամասն ուսումնասիրելով սույն փաստաթուղթը՝ ապշել կարելի է, թե ինչ արդյունքների են հասել թուրքերը Հայաստանի ուղղությամբ, հատկապես՝ հիբրիդային պատերազմ իրականացնելու առումով:

Փաստացի հոկտեմբերի 27-ի միջոցով Հայաստանը ցնցումների մեջ գցել չհաջողվելուց հետո, նրանք հիբրիդային պատերազմի բոլոր գործիքներն օգտագործելով հասցրեցին 2008-ի մարտի մեկի դեպքերին: Որից հետո, ձեռքի տակ ունենալով «հարմար» քաղաքական գործիքակազմ, ընդդիմադիր դաշտում փորձում էին պարտադրել այն ժամանակվա Հայաստանի ղեկավարին համակերպվել մտքի հետ, թե առանց Ղարաբաղի հարցում զիջումներ անելու՝ հայ-թուրքական սահմանը չի բացվելու և երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվելու:

Եվ դա այն դեպքում, երբ մինչև 2008-ի մարտյան դեպքերը, գաղտնի ընթացող բանակցային գործընթացներում թուրքական կողմն իր նախնական համաձայնությունն արդեն տվել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ուղիղ կապված չէր լինելու ղարաբաղյան խնդրում առաջխաղացման գրանցման հետ:

Իսկ 2008-ից հետո, արդեն «կաղ բադ» դարձած հայաստանյան իշխանության պայմաններում, թուրքական կողմին հաջողվեց մեր երկրում ստեղծել իսկական «համաթուրքական ցանց», որի միջոցով իրականացվում էր հիբրիդային պատերազմ Հայաստանի պետականության դեմ:

Այլ խնդիր է, որ հայաստանյան իշխանություններն այս պատերազմում իրենց, մեղմ ասած, լավ չդրսևորեցին և որի արդյունքում այսօր ունենք այն իրավիճակը, որ այսօրվա հայաստանյան քաղաքական օրակարգի թելադրող ուժեղ դիրքերում է նաև Թուրքիան:

Նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ ամիս լիովին կազմաքանդել հայաստանյան պետականությունը, որպեսզի մոսկովյան 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ՝ Մոսկվային կարողանա պարտադրել Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan