Ի՞նչ գործարք է առաջարկում Բաքուն Մոսկվային Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումներն Ամուլսարի հանքավայրի ծրագրում Մեր երկրի արտաքին առևտրի կառուցվածքն էական փոփոխություններ է կրել
13
Ղեկավարները, որ տուն են գնում, թող իմանան, որ մենք տուն չունենք, որ գնանք. Եկմալյանի բնակիչների ակցիան՝ ուղիղ Երկու տարի է երկրում «սամասուդներ են» տեղի ունենում.Զարուհի Փոստանջյան․ Տեսանյութ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ և 24-րդ միջոցառումների նախագծերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229, մահվան՝ 7 նոր դեպք․ մահվան ընդհանուր դեպքերը՝ 1047 Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմներն և հայ երիտհեղափոխականները․ մաս II Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների մոտ․ Վլադիմիր Գասպարյան․Տեսանյութ Տաս կուսակցությունների հայտարարություն ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀԱԷԿ գործադիր տնօրեն Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը․ ուղիղ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Սորոսի տղան արդեն ԱՄՆ փոխնախագահ է նշանակում․ Նարեկ Մալյան Ո՞վ ինձ կասի՝ ո՞վ է ստուգում համավարակի օրական ցուցանիշների իսկությունը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հիմա ղալաթ կանի մեկը, որ ասի՝ կառավարությունը կոռուպցիոներ ա․ Տեսանյութ Հասկանալի է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել Տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու Հեղափոխության գագաթին նստած է «հեղափոխության տնօրենների խորհուրդը», որն ապրում է իր աշխարհում, իր համար, և որը կարճ ժամանակում մսխեց ահռելի դրական սպասումների մթնոլորտը. Մ. Սուքիասյան Սպանիր մարդու հույսը եւ կսպանես մարդուն. Նաիրա Զոհրաբյան Ղեկավարները, որ տուն են գնում, թող իմանան, որ մենք տուն չունենք, որ գնանք. Եկմալյանի բնակիչների ակցիան՝ ուղիղ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 հիվանդ ապաքինվել է Երկու տարի է երկրում «սամասուդներ են» տեղի ունենում.Զարուհի Փոստանջյան․ Տեսանյութ Հարգելի՛ կառավարություն, չմոռանաք ոստիկանների վրա դրված տուգանքի պլանն էլ նվազեցնել Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում կառավարությունը նիստ է անում, որի օրակարգի 39 հարցերից 36-ը գաղտնի են, այսինքն՝ չզեկուցվող Փաշինյա՛ն Նիկոլ, քեզ ու քո իշխանությանը մնացել են հաշված օրեր Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ և 24-րդ միջոցառումների նախագծերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229, մահվան՝ 7 նոր դեպք․ մահվան ընդհանուր դեպքերը՝ 1047 Թանկարժեք մետաղների գներն աճել են․ NYMEX Եվ այսպես, շոուն շարունակվում է․ Լուսանկար Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմներն և հայ երիտհեղափոխականները․ մաս II Ի՞նչ գործարք է առաջարկում Բաքուն Մոսկվային Լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 195 հազար դոլար Հայկակ Արշամյանը խոստացավ օգնել այն լիբանանահայերին, որոնք Արցախում բնակվելու ցանկություն կհայտնեն Հերքելով հաստատելու նուրբ արվեստը Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային օրակարգ» 100 ավտոբուսի փոխարեն՝ քաղաքապետարանը որոշել է ձեռք բերել 100 «Գազել». Դավիթ Խաժակյան․ Տեսանյութ Եւ իմիջիայլոց ավելի լավ է պաշտպանում, քան մեր կառավարությունը ու էն հիմար ԺԵԿ-ը ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ բախվել է հինգ մեքենա, կա տուժած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումներն Ամուլսարի հանքավայրի ծրագրում Առաջին համալսարանական հիվանդանոցի առաջին լուսանկարը Ստեփանավանում ոստիկանը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում Հայաստանի ի՞նչ շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին Սերժ Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանին մի քանի անգամ փրկել է. այս անգամ էլ փրկեց. Հայկ Մամիջանյան․ Տեսանյութ Պլանային գազանջատումներ Երևանում ու Սևանում Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ Գինարբունքներից մեկի ժամանակ, իսկ օսերը լինելով Կովկասում միակ իրանալեզու ցեղը, խմելու հարցում հայերին չեն զիջում, փորձեցի հասկանալ հայության նկատմամբ այդ ընդգծված հարգանքի արմատները Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը Դուք դեռ ձեր երկրի հետ սովորեք լինել, հետո բելառուսների մասին կմտածեք Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը Վերջին 30 տարիներին մասնակի շրջափակումը միշտ վնասել է մեր տնտեսությանը, բայց կարող էր այս անգամ օգնել մեզ խուսափել համավարակից Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների մոտ․ Վլադիմիր Գասպարյան․Տեսանյութ Մեր երկրի արտաքին առևտրի կառուցվածքն էական փոփոխություններ է կրել Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել Դուք վարվում եք այնպես, ինչպես այն իշխանությունը, որին այսօր դուք քննադատում եք, և մարդկանց ապակողմնորոշում եք Google-ը մտադիր է ստեղծել երկրաշարժերի մասին տեղեկացման աշխարհի ամենախոշոր ցանցը Աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել

Եթե նախկինում սահմանադրական ճգնաժամը հորինվածք էր, այսօր այն արդեն կա. Գոհար Մելոյան

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չստորագրեց: Yerevan.Today-ի զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադառնալով նախագահի չստորագրելուն և օրենքի ընդունման հետագա ընթացակարգից, մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը և նշեց. «Սահմանադրության 129 հոդվածը սահմանում է, որ եթե ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներն ուղարկվում են Հանրապետության նախագահի ստորագրմանը, նա 3 բան կարող է անել՝ 21-օրյա ժամկետում ստորագրել, չստորագրել, կամ էլ Սահմանադրական դատարան դիմել: Եվ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ եթե 21-օրյա ժամկետում նախագահը չի կատարում ՍԴ դիմելու կամ ստորգարելու գործողությունները, ապա 21-օրյա ժամկետը լրանալուց հետո 5-օրյա ժամկետում արդեն ԱԺ նախագահն  է իրավասու հայտարարությամբ հանդես գալ և հրապարակել օրենքները»:

Սահմանադրագետի խոսքով՝ նախագահի չստորագրելը որևէ էական փոփոխություն այս գործընթացում չի կատարում. «Հակառակը՝ մենք արդեն իսկ ունենք ձևավորված ճգնաժամ, որը նմանաբնույթ գործողություններով ավելի է  խորանում: Նախագահի մամուլի հաղորդագրությունն իրավական կատեգորիա և իրավական հիմք չէ, որպեսզի Ազգային ժողովն իր հերթին հայտարարությամբ հանդես գա և ասի, որ նախագահը նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել և այդ 21 օրյա ժամկետը խախտի, ամեն դեպքում պետք  21-օրյա ժամկետը լրանա, նոր ԱԺ նախագահը հայտարարությամբ հանդես գա: Դա մամուլի հաղորդագրություն է, որով նախագահը նախապես իր գործողությունների վերաբերյալ հանրությանն իրազեկել է, և ես դա որակում եմ որպես face-saving, այսինքն քանի որ բավականին քննադատության արժանացավ նախագահը կապված դրան նախորդող իր գործողություններով: Կհիշեք, երբ հունիսի 22-ին հակաիրավական գործընթացներ տեղի ունեցան մեր երկրում և հակաիրավական եղանակով Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց՝ և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային տեսանկյունից, այնուհետև նաև ընդունվեց սահմանադրական օրենքի փաթեթը, համաձայն որի նախագահին զրկեցին Սահմանադրության փոփոխությություններ ստորագրելու հնարավորությունից, և նա առանց որևէ դիմադրության ստորագրեց այդ օրենքը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե համաձայն օրենքի այս 21-օրյա ընթացքում ՍԴ դատավորը և երեք դատավորներն ինչ պետք է անեն և արդյոք կարո՞ղ են գնալ աշխատանքի, Գոհար Մելոյանն ասաց. «Ինչո՞ւ եմ նշում, որ մեր երկրում արդեն իսկ Սահմանադրական ճգնաժամային իրավիճակ է առկա, որովհետև հունիսի 22-ին հակաիրավական ճանապարհներով այս փոփոխությունները բերեցին դրան: Եթե նախկինում դա հորինվածք էր իշխանության կողմից և չակերտավոր էինք հնչեցնում՝ «սահմանադրական ճգնաժամ», և այդ մարմինն  արդյունավետորեն իր լիազորություններն իրականացնում էր՝ բացառությամբ մեկ դատավորի, հունիսի 22-ից հետո արդեն մի շարք լրջագույն հարցադրումներ ի հայտ եկան, որ նախ իրավական հանրության մեծամասնությունը պնդում է, որ սա հակաիրավական գործընթացով սահմանադրական փոփոխություն է, որը բովանդակային տեսնակյունից անգամ այդ հոդվածը փոփոխության ենթակա պետք է չլիներ, 2-րդ՝ հարցադրումներ են առաջանում, թե արդյոք ո՞ր պաշտոնատար անձն է իրավասու դադարեցնել, ո՞ր իրավական ակտը վերջնական հիմք պետք է համարվի ՍԴ երեք դատավորների և նախագահի լիազորությունների դադարեցման համար, և արդյոք դատավոր տիկին Գյուլումյանի լիազորություններն ամեն դեպքում պետք դադարեցվե՞ն, թե՞ ոչ, որովհետև դե յուրե նա ՍԴ անդամ է նշանակվել 2014 թվականին՝ անկախ նրանից, որ նախկինում ևս հանդիսացել  է ՍԴ անդամ: Եվ ես գտնում եմ, որ ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները դադարեցված չեն, սակայն առկա են Սահմանադրության փոփոխություններ, որոնք որքան էլ հակաիրավական բնույթ ունեն, և իշխանամետ և ոչ անչառ իրավաբանները հնարավոր է հակառակը պնդեն, բայց այս իրավիճակում իրապես ճգնաժամային խնդրի առջև ենք կանգնում ամբողջ երկրով»:

Yerevan.Today                   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan