Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հրաժարվել Մեծամորի ատոմակայանի մոդերնիզացիայի համար տրամադրվող ռուսական վարկի մնացած մասից. աղբյուր

Հայաստանյան իշխանությունները պաշտոնապես չեն հրաժարվել Մեծամորի ատոմակայանի մոդերնիզացիայի համար տրամադրվող ռուսական վարկի մնացած մասից: Այս մասին հավաստեց Tert.am-ին մոտ կանգնած աղբյուրը, որը տիրապետում է թեմային և ունի հավաստի տեղեկատվություն դրա մասին: Նա ներկայացրեց թեմայի հետ կապված մանրամասներ:

Պատմեց, որ վարկի հետ կապված բանակցություններն ընթանում են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև: Ռուսական կողմի առաջարկությունները վարկի երկարաձգման հետ կապված 2019-ին կես տարի մնացել են անպատասխան, ամռանն ուղարկված հարցմանը հայաստանյան իշխանությունները պատասխանել են նոյեմբերին, իսկ արդեն այս տարվա փետրվարին ռուսական կողմն արել է իր հերթական պաշտոնական առաջարկությունը՝ վարկի ժամկետը երկարացնելու մասին:

«Այս ամենը համընկավ մի շրջանի հետ․ պետք էր այդ կարևոր օբյեկտում աշխատանքներ իրականացնել: Այստեղ հայկական կողմը ստիպված էր որոշում կայացնել սեփական միջոցներով վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Պարզապես ձգձգվել է այս հարցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Ինչո՞ւ: Որովհետև հայկական կողմը դիմել էր ռուսականին՝ մեղմացնելու համար այդ վարկի մարումը: Այդ պատճառով էլ տեղի ունեցավ ժամանակի կորուստ»,- պատմեց նա:

Աղբյուրի խոսքով՝ այս հետաձգումները կարծես թե օբյեկտիվ բնույթ էին կրում՝ երկրում փոխվում էր կառավարության կազմը, ըստ այդմ ժամանակին չէին ստորագրվում պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեին, ոչ արդյունավետ էին գործում խորհրդակցական հանձնաժողովները, որոնք ստեղծված էին համաձայնագրի բոլոր հարցերը կարգավորելու համար:

«Այս ժամանակի կորուստը հանգեցրեց նրան, որ մենք երկու տարի կորցրեցինք նախագծի իրականացման համար, բայց ամեն դեպքում, չնայած նրան, որ վարկն ամբողջությամբ վերցված չէր, եղած միջոցները բավականացրել են, որ երկու երկրների կառավարությունների միջև կնքված համաձայնագիրն իրականացվի, և Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր օբյեկտը ստացել է անվտանգ, առանց վթարների աշխատելու երաշխիքներ մինչև  2026 թվականը, ինչպես գրված է համաձայնագրում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ արդեն հաջորդ փուլը վերաբերում էր նրան, թե ինչ պայմաններով վերցնել վարկի մնացած մասը (Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու համար Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ 2015 թվականին 270 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր էր կքնել, որից, ըստ ռուսական աղբյուրի, 200 միլիոն դոլարը վերցվել է, մնացել է 70-ը), և քանի որ դրա շուրջ համաձայնություն այս տարի ձեռք բերել չստացվեց, ռուսական կողմն առաջարկել է չհրաժարվել իրենց կողմից տրամադրվելիք վարկից:

«Բայց հաշվի առելով, որ պետք է իրականացվեին առաջնահերթ աշխատանքներ այս և հաջորդ տարի, Հայաստանյան իշխանությունները որոշեցին սեփական բյուջեի միջոցներն օգտագործել աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու համար, որոնք այս պահին անհրաժեշտ են ատոմակայանի արդականացման համար»,- ասաց նա:

Աղբյուրը նշեց, որ ռուսական կողմն այս հարցին ըմբռնումով է մոտեցել, բայց անհասանալի է եղել հայաստանյան պաշտոնյաներից մեկի (նկատի ունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին) հայտարարությունը, որը անճշտություն է պարունակել:

«Նա ասաց, որ իրենք ստիպված են եղել հրաժարվել և փնտրել են միջոցներ բյուջեից: Նա այստեղ ասաց «ա»-ն, բայց չասաց «բ»-ն: Ճիշտ կլիներ, որ նա ասեր, որ այս փուլում մենք ստիպված  ենք եղել միջոցներ տրամադրել բյուջեից, որպեսզի ֆինանսավորենք խիստ առաջնահերթ աշխատանքները, որոնք անպայման պետք է իրականացնել այս և հաջորդ տարիներին, իսկ հետո վերադառնալ վարկային գծին և օգտագործել այդ վարկային միջոցները»,- ասաց նա:

Զրուցակիցն այս մասին վստահ է ասում, քանի որ հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանն այս հարցում:

«Ռուսական կողմը հայտնել է, որ թեման չի փակվել: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները և գալ համաձայնության, որը ձեռնտու կլինի երկու կողմերի համար էլ: Ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին, որն էլ իր հերթին դա ներկայացրել է ֆինանսների նախարարությանը, որտեղից էլ պատասխան են ստացել, որ ֆինանսների նախարարությունը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները»,- ասաց նա՝ ենթադրելով, որ նշյալ դիրքորոշումը հայտնի է նաև Սուրեն Պապիկյանին և կառավարության ղեկավարին․ «Կասկած չկա, որ վարկի ձեռբերման վերաբերյալ խորհրդակցությունները երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև շարունակվելու են: Հայաստանի բյուջեի միջոցներն օգտագործվելու են այս երկու տարիների աշխատանքների համար, իսկ հետագայի համար խելամիտ է օգտագործել ռուսական վարկի մնացած մասը, ինչով հետաքրքրված են և՛ հայկական, և՛ ռուսական կողմերը»:

Ռուսական կողմը, ըստ նրա, սպասում է, որ վերականգնվեն ավիաչվերթները, որ խորհրդակցությունները դեմառդեմ ընթանան, այլ ոչ թե հեռավար կարգով լինեն: Ռուսաստանցի աղբյուրը խուսափեց գնահատականներ տալ, թե ինչու է հայկական կողմը իրակավիճակը ոչ ամբողջությամբ ներկայացրել:

«Հնարավոր է՝ դա ներքին լսարանի համար էր, որ այդ պահին իրենց հեղինակությունը բարձրացնեին, որ առաջացնեին դրական ռեզոնանս, թե տեսեք՝ մենք կարող ենք մեր միջոցներով վերանորոգման աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan