Հարգելիներս, դուք արժեքներ, սկզբունքներ ունե՞ք, թե՞ կողմ եք ճնշումներին, խոշտանգումներին Մինսկում սկսվեց դմփ-դմփ հուն. Տեսանյութ 6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
10
Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան. Տեսանյութ Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են մտցվել. Տեսանյութ Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200, մահվան՝ 8 նոր դեպք Գյուղատնտեսական տարվա առաջին կեսը. բուն գյուղատնտեսության աճը ցածր է ԱԱԾ տնօրենի տեղակալի սենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել. նոր սկանդալ «Ես չեմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ հարցի շուրջ ունի սկզբունք և համոզմունք»․ Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Նոր մանրամասներ Ալեն Սիմոնյանին խանութից վռնդելու դեպքից Լե՜նան, հացին կակա ասող Լե՜նան հիմա էլ նոր առանձնատուն է գնել, իբր պատգամավորի աշխատավարձով Հայերը Թել Ավիվում երգով «խեղդել» են ադրբեջանցիների բողոքի ակցիան. Տեսանյութ Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի Արա, Աշոտ, տատդ մեկնել ա Բելարուս միացել ա ցուցարարներին։ Արա, տատուդ էնդեղ սատկացնելու են, Աշոտ․ Տեսանյութ Կդադարեցվի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Նիկոլի հակառակորդը դառնալու է փողոցում ընդվզող խաբված ՀՊԱՐՏ քաղաքացին, ժողովուրդը Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Լուսանկար Հայաստանի մարդասիրական օգնությունը բեռնաթափվում է Բեյրութի օդանավակայանում Հարգելիներս, դուք արժեքներ, սկզբունքներ ունե՞ք, թե՞ կողմ եք ճնշումներին, խոշտանգումներին Հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից. Տեսանյութ Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ Հրապարակվել է առաջիկա օրերին Ռուսաստան-Հայաստան-Ռուսաստան ուղղությամբ նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը Մինսկում սկսվեց դմփ-դմփ հուն. Տեսանյութ Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան Հանքարդյունաբերությունն անցած տարվա համեմատ աճել է 24.3 %-ով Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան. Տեսանյութ 6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Ախալքալաքում հատուկ ջոկատայիններ են մտցվել. Տեսանյութ «2018-ը 2008-ի գունավոր հեղափոխության շարունակությունն էր, ռևանշիստները վերադարձան՝ առանցքը ղարաբաղյան հարցն է». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ «Եվրոպոլիսից» մինչև «Խելացի քաղաք»․ 90-ականներին էլ Արարատի շրջանում կառուցում էին այլմոլորակայինների թռչող ափսեների վայրէջքի կայան Նման սարձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. Տեսանյութ Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. քաղաքագետը՝ Հոգլանդի հայտարարության մասին Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել. Մխիթարյան Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել, նրանք կարող են լինել մեր հյուրերը, իսկ մեր առաջնահերթ խնդիրը մեր հայրենակիցներին ՀՀ վերադարձնելն է. Ժ. Պեոճեքյան Ինչու է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում գրել Իշխանություն ուզում է հանգիստ ապրել, իսկ արտակարգ դրությունը դրա համար լավ նախապայման է․ Բոզոյան Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին Հնդկաստանում ինքնաթիռը վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի. առնվազն 14 մարդ զոհվել է Նիկոլի «թվի» ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև «խելացի քաղաք» Հայաստանը նախ հայերի համար թողեք հայրենիք, նոր մտածեք արաբների և այլ ազգերի մասին այ քայլառաստներ Կորոնավիրուսից մահացած 8 քաղաքացիներից ամենաերիտասարդը 41 տարեկան է, տարեցը՝ 82․ ԱՆ Գնացել է արձակուրդ, իսկ իր գլխավորած ոլորտում անդառնալի քաոս է Ներգաղթը երևի առանց հայերի պատկերացնող հանձնակատարը աֆեկտի տակա մնացել (լուսանկար) «Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից». Արման Աբովյան Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. նոր մանրամասներ Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի խանութից՝ դիմակ չունենալու պատճառով Սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն» ազատվում է մարդկանցից, որոնք տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» և իր համար վտանգ են ներկայացնում Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ հասցեներում 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Լոսից եկած էս զբոսաշրջիկ պաշտոնյան շուտով կառաջարկի թուրքերին էլ բերել լցնել Հայաստան. Լուսանկար Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200, մահվան՝ 8 նոր դեպք ՃՏՊ՝ Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին. կա մեկ զոհ և վեց տուժած Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը ԱՄՆ-ում «Եվրատեսիլի» օրինակով երգի մրցույթ կանցկացվի Պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել. Տեսանյութ

Փաշինյանն ամեն կերպ ցանկանում է խուսափել համավարակի դեմ պայքարում ունեցած թերացումների պատասխանատվությունից. Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի

«Փաստ» թերթը գրում է. «Ներկայում հանրությանը մտահոգող առաջնային թեման շարունակում է մնալ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը։ Խնդիրն այն է, որ արդեն հինգերորդ ամիսն է, ինչ վարակը մուտք է գործել մեր երկիր, բայց նահանջի միտումներ այդպես էլ ցույց չի տալիս։ Դեռ ավելին՝ ամեն օր հարյուրավոր նոր վարակվածների դեպքեր են արձանագրվում, իսկ այդպիսի տեմպերով վարակի տարածումը հանգեցնում է նաև մահացության աճի։

Խորը վերլուծության կարիք ունի այն, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն երկրները, որոնք ամիսներ առաջ դարձել էին վարակի տարածման գլխավոր օջախներ, կարողացան հաղթահարել համավարակի կրիտիկական փուլը, իսկ մեզ մոտ դա չի ստացվում։

Օրինակ՝ Իտալիան, որը դարձել էր կորոնավիրուսի էպիկենտրոնը, քիչ-քիչ հաղթահարում է համավարակը և անգամ բացել է իր սահմանները եվրոպական երկրների համար։ Ճիշտ է՝ խնդիրը բոլոր քաղաքացիներից անհատական պատասխանատվության բարձր մակարդակ է պահանջում, սակայն շատ կարևոր է նաև պետության կողմից տարվող քաղաքականությունը։ Տվյալ դեպքում իշխանությունները պետք է գործեն առավել քան մտածված և հաշվարկված ռազմավարությամբ։

Բայց, ինչպես տեսնում ենք, մեր իշխանությունները, եթե սկզբում անլուրջ մոտեցում ունեին կորոնավիրուսի հետ կապված և անգամ քարոզարշավներ էին անցկացնում, ապա ներկայումս սկսել են հասկանալ համավարակի լրջությունը, բայց կարծում են, թե հակահամաճարակային կանոնների պահպանումը հսկելուց բացի իրենք ուրիշ ձևով ի վիճակի չեն ներազդել իրավիճակի վրա։ 

Այս համատեքստում իշխանություններին մնում է միայն անհատական և քաղաքացիական պատասխանատվության հարցը բարձրացնել։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է. «Ամեն օր մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքն այսօր ինչ է արել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար»։

Ասվածը տրամաբանական է, սակայն իշխանություններն իրենց հաշիվ տալի՞ս են, թե ի՞նչ թերացումներ և բացթողումներ են ունեցել, որ համաճարակը ամիսներ շարունակ չի նահանջում, իհարկե ոչ։ Փոխանակ այս հարցը դառնա լուրջ քննարկման առարկա, Փաշինյանը ամեն կերպ ցանկանում է պատասխանատվությունը գցել իրենց վրայից։

Դրանով էր պայմանավորված վերջինիս հայտարարությունը. «Բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություն արել։ 10 միլիոն դեպք կա աշխարհում, ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է»։

Քննադատություններից պաշտպանվելու համար նոր չէ Փաշինյանի այն մոտեցումը, թե շատ հզոր և զարգացած երկրներում էլ է համաճարակն ակտիվորեն տարածվում, հետևաբար Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված արտառոց ոչինչ չկա։ 

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Բրազիլիայի և ԱՄՆ-ի նման երկրների հետ, որոնք դարձել են կորոնավիրուսի տարածման ներկայիս էպիկենտրոնները, զուգահեռներ անցկացնելու ընդհանուր եզրեր ուղղակի չունի։

Այդ երկրներն ունեն հսկայական տարածք և բնակչություն, բազմաթիվ սահմաններ, որը վերահսկելը լուրջ խնդիր է, և շատ հաճախ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կոորդինացնում են առաջին հերթին նահանգային իշխանությունները և հետո միայն կենտրոնական իշխանությունները։ 

Իսկ Հայաստանը փոքր տարածք և փոքր բնակչություն ունեցող երկիր է, ընդամենը երկու սահմանով ու երկու օդանավակայանով, և իրավիճակը անհամեմատ ավելի վերահսկելի է, քան աշխարհի շատ երկրներում։

Բացի այդ, Հայաստանը արտաքին աշխարհի հետ կոմունիկացիայի խնդիր ունեցող և ցանկացած պահի պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող երկիր է, ուստի չպետք է իրեն նման «շռայլություն» թույլ տա, որ համավարակը շարունակի ընդլայնվել։ 

Իշխանությունները հրաժարվում են կրկին կարանտին սահմանել՝ վկայակոչելով, որ այդ դեպքում երկիրը տնտեսական խնդիրների առաջ կկանգնի։ Սակայն երկիրը տնտեսական կորուստներ ունենալու է նաև կորոնավիրուսի շարունակական տարածման դեպքում։

Միգուցե փորձ կատարվի կարճաժամկետ կարանտինի միջոցով կոտրել համավարակի ողնաշարը, սակայն այս քայլին գնալու համար դրա հիմքում պետք է ընկած լինեն մասնագիտական հաշվարկներ։ Օրինակ՝ այդպիսի քայլի է գնում Ղազախստանի կառավարությունը, որը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan