Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
19
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում միտումնավոր հակառուսական հայտարարություններ է արել Փաշինյանը շնորհավորել է Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Պատերազմ Արցախում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում միտումնավոր հակառուսական հայտարարություններ է արել Ստոլտենբերգի այցի նպատակը հակառուսականության ճակատը հենց Հայաստանո՞ւմ ընդլայնելն է. Ագնեսա Խամոյան Փիարն ու երկիրը. Պարզագույն սխեմաներ է կիրառում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինայի հետ. Ստոլտենբերգ. Տեսանյութ Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ)

Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Տեսանյութ

Վրաստանում էլ հակառուսական քաղաքականությունը նույն ձևով սկսվեց, սկզբից նախագահ Սաակաշվիլին ջանջիգյար էր Պուտինի հետ, հետո սկսեցին վատանալ հարաբարություները, Սաակաշվիլին Պուտինին ասում էր՝ լիլիպուտին, հանել տվեց ռուսական բազաները, հետո պատրերազմ, հետո կորուստներ, գաղթականներ։

Հայաստանում էլ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբեք այսքան լավ չեն եղել հայ֊ռուսական հարաբերությունները, հետո ռուսական ֆաշիստ Շիշկինին ապաստան տվեցին, հետո սկսեցին ասել, թե խնդիրներ կան հարաբերություններում, հետո Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դժգոհեց, որ Հայաստանում գործեր են բացում ռուսական ձեռնարկությունների դեմ, հետո Փաշինյանը մերժեց Պուտինի հրավերը՝ մասնակցել Մոսկվայում Հայրենական պատերազմի 75-ամյակի շքերթին, հետո ռուսական ալիքները եթերազրկելու նախագիծ, և հիմա էլ Պուտինի գլխավոր թշնամին՝ Նավալնին Հանրայինի եթերում, և Մոսկվայից դժգոհություն՝ հայերը ո՞ւր են հասել, որ եթեր են տալիս մեկին, ով հայերին անվանում է խաչիկներ։

Փաշինյանը հայտնի էր, որ ռուսաֆոբ է, հենց նրա պնդումը ապրիլյան պատերազմի մասին, թե իբր Ռուսաստանն էր հրահրել, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնի, տիպիկ ռուսֆոբիական ախտորոշում է։ Ռուսաֆոբները իռացիոնալ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ, նրանց անընդհատ թվում է, թե Կրեմլի ինչ-որ գաղտնի սենյակում մի քանի հոգի օրն ի բուն աշխատում են այն բանի վրա, թե ինչպես հայերին օգտագործեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարցեր լուծելիս, ավելի արմատականները վստահ են, թե կաբինետում ծրագրել են հայերին վերացնել, իսկ Ադրբեջանն էլ հեչ էլ նպատակ չի դրել Արցախը բնաջնջել, հետո էլ ներխուժել ՀՀ֊ն բնաջնջել, շատ կիրթ ժողովուրդ է, այ մի քիչ զիջում անես, հետները քիրվա կդառնաս, մենակ թե Ռուսաստանն է խառնում մեր երկու ազատատենչ ժողովուրդների հաշիվները։

Հեղափոխության ժամանակ Փաշինյանը իր ռուսաֆոբիան վարպետորեն թաքցրեց, ինչպես հոգեբուժարանի այն պացիենտը, որ կոշիկը թոկից կապած հետևից քարշ է տալիս, բժիշկը հարցնում է՝ Ժորիկ, էդ ի՞նչ է, Ժորիկը՝ յա, այ բժիշկ, չե՞ք տեսնում, կոշիկ է, բժիշկը ուրախ թփթփացնում է ուսին՝ ապրես, ահա լրիվ ապաքինվել ես, ու հենց հեռանում է, Ժորիկը ֆռում է կոշիկին աչքով տալիս՝ լավ ֆռցրինք բժշկին չէ՞, Շարիկ ջան։

Արևմուտքի իշխող շրջանակներն էլ Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու համար հսկայական ֆինանսներ ծախսելով մի կողմից բուծում են նորանոր ռուսաֆոբներ, մյուս կողմից եղած ռուսաֆոբների ֆոբիան սրում։ Ի վերջո նրանք հակառուսական դավադրության առաջին փուլն ավարտեցին՝ թավշյա հեղափոխության անվան տակ իշխանության եկան ռուսաֆոբները, որոնք էլ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց դե գերխնդիրը ռուսական բազաները հանելն է, որը մի քիչ դժվար է մի երկրում, ուր բնակչության մեծ մասը բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանին։

Մի անգամ արդեն անկախ Հայաստանը քաղել է հակառուս քաղաքականության պտուղները, երբ 1990-ականներին ՀՀՇ-ն գալով իշխանության՝ Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետի, Գորբաչովին Նոբելյան մրցանակ տալու դեմ բողոքներ գրեցին, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական միությունը պահպանելու համամիութենական հանրաքվեին։ Իսկ Ադրբեջանը իշխանության ղեկին պահեց Մոսկվայի բարեկամ կոմունիստներին, համամիութենական հանրաքվեին մասնակցեց, և արդյունքում Մոսկվայի թշնամի դարձած Հայաստանը 1991-ին ստացավ Կոլցո օպերացիան, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը։

Հանուն ինչի՞ էր այդ ամենը, ինքնիշխանությա՞ն, բայց մի քանի ամիս անց Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ հավասար անկախություն ստացան։

Նույնն էլ հիմա, հակառուսական ուժերը խաղացնում էին ազգայնական զգացումներ, թե իբր Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, պետք է ապագաղութացնել, մեր ինքնիշխանությունը, և այլն, փողոցներն ընկած վանկարկում էին՝ ա-զա՛տ, ան-կա՛խ Հա՛-յա՛ս-տա՛ն։ Եկան իշխանության, երկիրը տվեցին համաճարակի երախը, էնպես թուլացրին, ինքնիշխանությունը էնքան իջեցրին, որ երկիրը նույնիսկ Վրաստանից ու Սերբիայից է կախված, օգնություն է խնդրում բոլորից։ Այս օգնության սպասողականությունը լավ առիթ է ֆինանսական խոստումներով ավելի սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ի՞նչ է դուրս գալիս, ինքնիշխանություն գոռացողները դարձել են երկրի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։

ՀՀՇ-ի երկրորդ սերունդը, Արևմուտքի հրահրմամբ, երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ, որ կարող է լուրջ կորուստներ պատճառել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan