Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

Չգիտենք՝ քանի գերեզման պետք է քանդենք, որ տատիկի դին գտնենք. թոռնուհին մանրամասներ է հայտնում

Գյումրեցի 82-ամյա Սոնիկ Կարապետյանի դին, ով մահացել է հունիսի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, կորել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա քրոջ թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ տատիկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մինչդեռ նրան հիվանդանոց էին տեղափոխել այլ գանգատներով: «Նա իմ տատիկի քույրն է: Ժառանգներ չունի, մենք էինք խնամում: Վատառողջ էր, տնից դուրս գալ չէր կարողանում, 4 ամիս տանն է եղել, վարակվել չէր կարող: Մեր տանն էլ վարակակիր չկա: Մոտ երկու շաբաթ առաջ տեղափոխել ենք Գյումրու բժշկական կենտրոն: Թեստը դրական է եղել՝ անհասկանալի պատճառով: 2-3 օր մնալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 29-ի առավոտյան սրտի կանգ է արձանագրվել»,-պատմեց Մարիամը:

Նրա խոսքով՝ երբ մահն արձանագրվել է, հիվանդանոցից ասել են՝ հարազատները հունիսի 30-ին՝ կեսօրից հետո, գնան հիվանդանոց, տատիկի իրերը վերցնեն, այնուհետև թղթաբանության հարցերով գնան Երևանի Հերացի փողոցում գտնվող անատոմիկ ու գնան Աբովյան քաղաքի անատոմիկ, որտեղից վերցնենք տատիկի դին:

Մարիամը տեղեկացրեց, թե երեկ՝ հունիսի 30-ին, իր եղբայրը գնացել է Աբովյան քաղաք, բայց դին չի եղել, ասել են՝ նման անուն-ազգանունով մարդ չեն ընդունել անատոմիկ: «Այդտեղից եղբայրս գնացել է նորից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, այնտեղ էլ ասել են՝ դին ուղակել ենք Աբովյան: Նորից գնում է Աբովյան, հետո՝ Հերացու վրա գտնվող անատոմիկ, իրենք ևս ասում են, թե այդ անունով դիակ չեն ընդունել: Եղբայրս անձամբ մտել է Աբովյանի անատոմիկ, կորոնավիրուսով մահացածների մեջ փնտրել է տատիկին, 15-ից ավելի դի է նայել՝ ճանաչելու համար»,-ասաց Մարիամը:

Նա հայտնեց, որ այդ ամենից հետո զանգել են պարետատուն, որտեղից փոխանցել են Առողջապահության նախարարության հեռախոսահամար: Այնտեղից ևս հստակ պատասխան չստանալով՝ կնոջ հարազատները դիմել են Ոստիկանություն:

«Այսօր հարցաքննություններով պարզվել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի սանիտարը, որը տատիկին իջեցրել է Շտապ օգնության մեքենայի մոտ, որով պետք է դին տեղափոխեին Աբովյան քաղաք, բժշկի ձեռագիրը չի հասկացել, Կարապետյան Սոնիկի փոխարեն գրել է Գրիգորյան Սոնիկ: Անատոմիկում էլ ոչ մի գրառում չկա, թե ում են տվել դին, ու տարել են: Հիմա Ոստիկանությունում այն վարկածն է, որ ով տարել է դին, արդեն հուղարկավորել է: Հիմա թաղման բյուրոներով հարցում են կատարում, որ գտնեն, արտաշիրիմում պետք է կատարվի: Չգիտենք՝ քանի գերեզման պետք է քանդենք, որ տատիկի դին գտնենք»,-ասաց Մարիամը:

Նշենք, որ այս մասին ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գրառմանն անդրադարձել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ գրելով.

«Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan