Իջևանում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Դիտել նաև
Սպանություն Արտաշատում. դանակով հարվածողը խմած է եղել
Դանակահարվել են լրագրող-հաղորդավար Գագիկ Հարությունյանը, նրա հայրն ու եղբայրը. Լուսանկար
Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Եղբայրը դանակահարել է քրոջ նշանը հետ տված նախկին փեսային
Դանակահարություն՝ Արզնի գյուղում
Հունիսի 24-ին Իջևանի Մեհրաբյան փողոցից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն տալու։
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը վնասվածքները ստացել է Իջևանի 5-րդ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվեց նաև կասկածյալի ինքնությունը՝ նույն քաղաքի 23-ամյա մի բնակիչ։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա հունիսի 30-ին ներկայացավ ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք դանակը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։