Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում
Դիտել նաև
Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան
Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար
Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը Անկարային նվիրելու համար․ Գագիկ Համբարյան
Կորուստ՝ Միհրան Ծառուկյանի ընտանիքում
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ԱԱԾ մեկուսարանի պետի պաշտոնից. Փաշինյանը մարդկային ոչինչ չի ներում, անգամ իր մոլեռանդ զինակցին
Երեկ հայտնել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։
«Պարոն Ծառուկյանն իրեն լավ է զգում։ Մի փոքր ջերմում է։ Նա իրեն պատկանող սեփականություններից մեկում շարունակում է մեկուսացած մնալ, միայն թե գնում է «Էրեբունի» ԲԿ` կաթիլային ստանալու։ Սակայն Ծառուկյանը հոսպիտալացված չէ, և կաթիլայինը ստանալուց հետո տուն է վերադառնում»,- այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ Ծառուկյանը սոցկայքի իր էջում երեկ գրել էր․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը ևս վարակվել է կորոնավիրուսով։