ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

«Գազպրոմ Արմենիա»-ն կօպտիմալացվի, կկրճատվի շուրջ 1000 աշխատակից. ԱԺ պատգամավոր

Գազի սակագների բարձրացման և դրա տնտեսական հետևանքների մասին
Վերջին ժամանակահատվածում Սահմանադրության փոփոխությունների և անշարժ գույքի հարկման նոր համակարգի ներդրման շուրջ քննարկումները կարծես թե աննկատ թողեցին բոլորովին վերջերս գազի սակագների բարձրացման հանգամանքը: Նոր սակագները հիմնականում ուժի մեջ կմտնեն 2020թ. հուլիսի 19-ից:
 
Այսպես.
 
1.ՀՀ ՀԾԿՀ-ը ս.թ. հունիսի 19-ին սահմանեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները:
2.Ըստ այդ որոշման՝ բնակչության, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ (համապատասխանաբար 139 դրամ և 100 դրամ՝ մեկ խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)):
 
3.Սակայն սպառողների մեկ այլ հատվածի (առանձին տնտեսավարողների) համար բնական գազի սակագները կփոխվեն: Մասնավորապես.
 
ա)գյուղատնտեսության ոլորտում գործող ջերմոցային տնտեսությունների համար (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը), ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրողների համար բնական գազի սակագինը կդառնա 224 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ թանկանալով շուրջ 5.7%-ով.
 
բ)այն տնտեսավարողների (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայանների) համար, որոնք յուրաքանչյուր ամսում սպառում են 10 հազար խմ-ը գերազանցող գազ, սակագինը կդառնա 255.91 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 242.1 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ ևս թանկանալով շուրջ 5.7%-ով:
 
4.Ի՞նչ է այս ամենը նշանակում: Հիշու՞մ եք դեռ անցած տարի, երբ կառավարությանը հարցնում էինք, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գազի դիմաց՝ բնակչությու՞նը, պետությու՞նը, թե՞ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Ահա և պատասխանը՝ Հայաստանյան տնտեսությունը՝ վճարելով առանձին տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ, հետևաբար այդ ապրանքների հնարավոր թանկացմամբ, մրցունակության անկմամբ, արտադրության պոտենցիալ ծավալների և արտահանման ներուժի նվազմամբ, ինչպես նաև աշխատատեղերի հնարավոր կրճատմամբ:
 
5.Մենք հաճախ եք խոսում տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության բարձրացման և զարգացման անհրաժեշտության մասին՝ նախ և առաջ նկատի ունենալով նաև հենց վերամշակող արդյունաբերությունը՝ պահածոների, խմիչքների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրությունը, ջերմոցային տնտեսությունները: Մեզ անհրաժեշտ է, որ արտահանման կառուցվածքում գերակշռի ոչ թե հանքաարդյունաբերության, այլ ՏՏ և վերամշակող արդյունաբերության արտադրանքը: Դրան հասնելու կարևորագույն ուղիներից է՝ վերամշակող արդյունաբերության արտադրանքի և ոչ միայն դրա ինքնարժեքի նվազեցումը և մրցունակության բարձրացումը: Մինչդեռ բնական գազի սակագների բարձրացումը ոչ միայն որևէ ձևով չի նպաստում այդ խնդրի լուծմանը, այլ ճիշտ հակառակը:
 
6.Վերը նշված տնտեսավարողները, ինչպես նաև ջերմային էլեկտրակայանները, ցեմենտի գործարանները և այլ բազմաթիվ արտադրողներ կարող են հատկապես զգայուն և խոցելի լինել, եթե բնական գազի ծախսը ունի զգալի տեսակարար կշիռ ընդհանուր ծախսերի մեջ: Նման դեպքերում գազի սակագնի բարձրացման ազդեցությունը տվյալ արտադրողի մրցունակության վրա կարող է լինել էական:
 
7.ՀԾԿՀ-ի որոշման արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակազմը ենթարկվելու է օպտիմիզացիայի, կրճատվելու է շուրջ 1000 աշխատակից, այդ թվում՝ հսկիչների մոտ կեսը և, ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենը, որոշակի առումով կտուժեն նաև ընկերության զարգացման տեմպերը՝ երևի թե ակնարկելով կապիտալ ծախսերի հնարավոր կրճատման մասին:
 
8.Առհասարակ, եթե բնական գազի սակագինը բարձրանում է բնակչության համար, այն ունենում է ուղղակի սոցիալական հետևանքներ, իսկ եթե այն բարձրանում է տնտեսավարողների համար, սոցիալական հետևանքները կարող են լինել ոչ ուղղակի, սակայն հաճախ շատ ավելի խորը՝ գործազրկության, առանձին ապրանքների գների հնարավոր բարձրացման, առանձին արտադրությունների մրցունակության անկման և կրճատումների տեսքով:
 
9.Ազդեցության իրական ծավալների կոնկրետ թվային ցուցանիշներ ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը իրականացնի գազի սակագների բարձրացման համակողմանի ազդեցության գնահատում՝ ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերության, ջերմային էլեկտրակայանների, ցեմենտի գործարանների վրա և այլն, մասնավորապես, տվյալ արտադրանքի ինքնարժեքի, գնի, մրցունակության, արտադրության և արտահանման պոտենցիալ ծավալների և աշխատատեղերի վրա:
 
Այս ամենն անհրաժեշտ է՝ նշված բացասական ազդեցության մեղմմանը կամ չեզոքացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար:
Առողջ եղեք:
 
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր
Արկադի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan