Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով. նա ինքնամեկուսացել է
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. «Հրապարակ»
Արթուր Վանեցյանը վստահ է, որ եղբոր դեմ շինծու գործ է հարուցված, իսկ Փաշինյանի թերթի հրապարակմանը առաջարկում է վերաբերվել հումորով
Երեկ մենք լուր էինք գրել,որ «Հայրենիք» կուսակցության նախագահԱրթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել,որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաեւ թեթեւ ջերմել է:
Վանեցյանը Hraparak.am-ին փոխանցել էր, որ թեստ է հանձնել, պատասխանը ստանալուն պես կհայտնի այդ մասին:
Քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկացավ,որ թեստի պատասխանը դրական է եղել, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել,բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերեւս այն հանգամանքով պայմանավորված,որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։
Ավելի վաղ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանն ու Արծվիկ Մինասյանը նույնպես վարակվել էին կորոնավիրուսով:
Zham.am