Մեծ Բրիտանիայի տաճարներից մեկում հայտնվել է մաշկի մուգ գույն ունեցող Հիսուսի նկարը. Լուսանկար
Դիտել նաև
Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ Մայր Աթոռի դիրքորոշումն անփոփոխ է. Եսայի քահանա Արթենյան
Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակն ու գրառում են թողել
Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով. ՀԱԵ-ն Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության մասին
Հայաստանը ունենալու է աշխարհում ամենաբարձր արձանը
Հիսուսի արձանի նախագծի հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 20-ին
Մեծ Բրիտանիայի Հերտֆորդշիր շրջանի Սուրբ Ալբանի տաճարում, խորանի վրա տեղադրվել է Հիսուս Քրիստոսի նկարը, որն ունի մաշկի մուգ գույն: Նկարը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ի վարիացիաn է:
Նկարը հայտնվել է ի աջակցության Black Lives Matter (սևամորթների կյանքը նշանակություն ունի) շարժման: Նկարը տեղադրելու համաձայնությունը տվել է տաճարի քահանան:
Կտավը ստեղծվել էր դեռ 2009 թվականին՝ նկարիչ Լորա Մեյ Ուեդսվորթի կողմից: Որպես բնորդ է հանդիսացել Ճամայկայի մի բնակիչ:
Նկարի հեղինակը չի կարծում, որ Հիսուս Քրիստոսին պետք է պատկերել բացառապես բաց մաշկով:
Նկարը հնարավոր է տեսնել սկսած հուլիսի 4-ից, երբ տաճարը կբացվի այցելուների համար: