Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Արմեն Սարգսյանը ուղղակի ձեքերը լվացել է՝ ասելով՝ արեք այն, ինչ ուզում եք՝ ինձ չխառնելով այս պրոցեսին․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է հանրապետության նախագահի՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները չստորագրելու որոշմանը։

«Այստեղ երկու հարթության մեջ պետք է խնդիրը դիտարկել՝ քաղաքական և իրավական։ Ակնհայտ է, որ մամուլում տարածված խոսակցությունները վկայում են այն մասին, որ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել Սահմանադրական փոփոխությունների փաթեթը և դրա համար ավելի սիրով համաձայնեց սեփական լիազորությունը կրճատելու փոփոխությանը և ստորագրեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը։ Բայց քանի որ իրավաբանները լրջագույն բացթողում էին արել, նույնիսկ կարելի է ասել՝ անգրագիտություն, հաշվի չէին առել, որ Սահմանադրական փոփոխությունից հետո Սահմանադրական դատարանի մասին օրենքում անհրաժեշտ է փոփոխութուններ կատարել։ Մինչդեռ դա կենսական նշանակություն ունի Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու հարցում»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հիմա Արմեն Սարգսյանը պարզորոշ ցույց է տալիս քաղաքական դիրքորոշում՝ ասելով՝ «ես չեմ ստորագրել Սահմանադրական փոփոխությունները, չեմ ստորագրի նաև այս օրենքը»՝ դիտարկելով դա Սահմանադրական փոփոխություններից բխող անհրաժեշտ նախագիծ։

«Ես չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորմամբ նախագահը պետք է հրաժարվի օրենքներ ստորագրելու լիազորությունից, քանզի այդ լիազորությունից ինքը չի զրկվել։ Բայց քաղաքական առումով ակնհայտ է, որ հրաշալի տեսնելով ու գիտակցելով, թե իրականում ինչպիսի հակասահմանադրական, հակաիրավական եղանակով է այս ամբողջ պրոցեսը կատարվում, այսինքն՝ քրեորեն պատժելի արարքների միջոցով, Արմեն Սարգսյանը ուղղակի ձեռքերը լվացել է՝ ասելով՝ արեք այն, ինչ ուզում եք՝ ինձ չխառնելով այս պրոցեսին»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ 21 օր անց 5-օրյա ժամկետում այս օրենքը պետք է ստորագրի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եթե Արմեն Սարգսյանը չի ստորագրում։ «21 օրը իշխանության հաշվարկներում տեղավորվում է, թե ոչ, դա արդեն իրենց որոշելիքն է, բայց դրանից շուտ ստորագրելը հանցագործությունների փնջի մեջ ևս մեկ խիստ կարմիր ծաղիկ է առաջացնում»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը։

Նա անդրադարձավ ՍԴ դատավորների լիզորությունների դադարեցմանը։ «Սահմանադրական փոփոխություններն այս պահի դրությամբ ուժի մեջ են մտել։ Վերահաստատելով իմ դիրքորոշումը, որ դրանք անօրինական ու հակասահմանադրական Սահմանադրական փոփոխություններ են, այդուհանդերձ դրանք ուժի մեջ են։ Բայց որպեսզի դատավորների լիազորությունները դադարեցվեն, անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՍԴ մասին օրենքում ու անհատական իրավական ակտերով դադարեցնել դատավորների լիազորությունները։ Եթե Սահմանադրական դատարանի մասին օրենքը Արմեն Սարգսյանը չի ստորագրում, ապա 21 օր անց դա պետք է ստորագրի Արարատ Միրզոյանը, և միայն 21 օր անց, երբ օրենքն ուժի մեջ կմտնի, կատարվեն քայլեր, և դրանից հետո կդադարեցվեն դատավորների լիազորությունները։ Այլ պարագայում ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված չեն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա, որ նախագահի կողմից իր պաշտոնական կայքում այս տեղեկությունն այսօր տեղադրելը նշանակում է, որ «իմքայլականները հերթական խախտումն են ուզում անել»։

«Կասեն՝ նախագահը մեզ տեղեկացրել է և դրա համար 21-օրյա ժամկետին չենք սպասելու, և վաղը Արարատ Միրզոյանը ստորագրում է այն։ Ես արդեն չեմ զարմանում Սահմանադրության որևէ այլասերված մեկնաբանության վրա, բայց տեղեկացնեմ, որ դա ևս Սահմանադրության խախտում է»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan