Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ասա ով է ընկերդ, և ես կասեմ, թե ով ես դու

Ընդանրապես մարդուն բնութգրելու համար նրա մասին պետք է իմանալ երեք բան: Ինչ ճանապարհ է անցել, ինչ մեսիջներով է այսօր նա հանդես գալիս և վերջապես ներկա պահին ում հետ է ընկերություն անում: Այս երեք հատկանիշներով  կարելի է ամբողջովին բնութագրել մարդուն, նրա ներկա ցանկություններն ու նպատակները:

Եթե այս մեթոդաբանությամբ մոտենանք  ներկայիս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, թե ով է այսօր նա, ինչ նպատականեր է հետապնդում, ապա կարող ենք եզրահանգման գալ, որ նա ուզում է արմատապես փոխել իր նախկին կերպարը, որպեսզի կարողանա հարմարվել «նոր հայաստանցիների» հետ:

Նախկինում պարոն Հարությունյանը եղել է ղարաբաղյան ընդարձակ վերնախավի բաղկացուցիչ մասը: Աշխատել է Բակո Սաակյանի կուրացիայի տակ և ընդանրապես եղել է Սերժ Սարգսյանի ղարաբաղյան թիմի տնտեսական ներկայացուցիչներից մեկը: Սակայն 2018-ի հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում իշխանությունը փոխվեց, Արայիկ Հարությունյանի մոտ խնդիր առաջացավ փորձել ինտեգրվել «նոր իրականության» հետ:

Դժվարին պայքարում նա վաստակեց իր տեղն ու դերը  արդեն վերադասավորված արցախյան քաղաքական թատերաբեմում: Մնաց մեկ բան, որ իր ներկա քայլերով կարողանա ապացուցել Փաշինյանին, որ իր նախկինը անցյալի հետ  այլևս կապ չունի, որպեսզի կարողանա դառնա Հայաստանի վարչապետի վստահելի գործընկերը:

Արցախի նախկին ղեկավարները այդ խնդիրը չունեին այն պարզ պատճառով, որ նրանց անցյալ  հարաբերությունները բնական էին դասավորվել: Արկադի Ղուկասյանն ու Բակո Սաակյանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նույն միջավայրից էին դուրս եկել: Այդ իմաստով նրանք իրենց հավատարմությունը ցույց տալու խնդիր չունեին:

Այլ է Արայիկ Հարությունյանի մոտ: Նրա և Նիկոլ Փաշինյանի հետագծերը ընթացել են տարբեր հարթություններում: Արայիկը Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչներից էր, իսկ Նիկոլը ձևավորվում էր մի միջավայրում, որտեղ «ղարաբաղցի» տերմինը հավասարազոր էր հայհոյանքի, իսկ Արցախի կարգավորման հարցը դիտարկվում էր բացառապես Տեր-Պետրոսյանի պատկերացումների տիրույթում:

Այսօր ստացվել է այնպես, որ Փաշինյանն ու Հարությունյանը պիտի իրար հետ պարտադրված ընկերություն անեն:

Առաջինը, որ կատարեց  Հարությունյանն այն էր, որ փաստացի «փակել» տվեց ՏՎ-5-ի մոտքը Արցախի տարածքում: Դա նրա մեսիջն էր Փաշինյանին, որ ներկայիս Արցախի նախագահն  ուզում է հեռու մնալ ՀՀ 2-րդ նախագահից: Նրա երկրորդ քայլը այն հայտարարությունն էր, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի օդային տարածքը պաշտպանված չէր: Այս քայլով արդեն Հարությունյանը մեսիջ էր ուղարկում Փաշինյանին, որ պատրաստ է տարանջատվել նաև Սերժ Սարգսյանից:

Թվում էր, թե այս քայլերով Հարությունյանն պիտի  լուծած լիներ իր գլխավոր հարցը, իր անցյալի վրա խաչ քաշելով նոր էջ բացել Փաշինյանի հետ հարաբերվելու համար:

Զուտ քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից Արայիկ Հարությունյանի քայլերը հասկանալի էին: Ի վերջո  ներկայիս Արցախի ղեկավարի համար  2-րդ և  3-րդ նախագահներից իրեն հեռու պահելը կարող է ամրապնդել իր հանդեպ վստահությունն Փաշինյանի կողմից:

Սակայն. երբ մարդն անընդատ ուզում է ինչ- որ բան ապացուցել` մտածելով, որ իր նախորդ քայլերը բավարար չեն դրա համար կարող է ակամայից  վերջում հայտնվել  ծիծաղելի վիճակում` փորձելով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»:

Բայց դա էլ ոչինչ, եթե մարդն սկսում է մեկ խնդիրը  լուծելիս մոռանալ բոլոր մյուս ոչ պակաս խնդիրների մասին:

Երբ Արայիկ Հարությունյանն Փաշինյանին դուր գալու համար, սկսում է սերտ հարաբերություններ հաստատել մեկի հետ, ով ունի բավականին մութ  համբավ, ապա դրա արդյունքում, նա  կարող է հայտնվել շատ ավելի վատ վիճակում, քան պատկերացնում է:

Օրինակ, Արայիկ Հարությունյանն իր նախընտրական արշավում հանդես էր գալիս` «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով: Հետո պարզվեց, որ նա հեշտությամբ կարող է ինքն իրեն խմբագրել` նշելով, որ «եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծվի, ապա կարելի է դիտարկել նաև մյուս խնդիրները»:

Բայց, երբ մարդն սկսում է սերտ ընկերություն անել մի մարդու հետ, ով հայտնի է այն տեսակետով, որ «Հայաստանը պետք է մերժի Մոսկվայի հետ հարաբերություններն և Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին  սկսի ինտեգրվել ՆԱՏՕ-ի հետ» այստեղ է, որ պիտի հետևյալ հարցադրումն կատարել: Արդյո՞ք  կիսում է  Արայիկ Հարությունյանն վերը նշած մոտեցումն: Եթե այո, ապա ինչու՞ նախագահի պաշտոնում  ընտրվելուց առաջ դրա մասին չէր արտահայտվում: Եթե չի կիսում, ապա ի՞նչն է իրեն մղում հրապարակավ ցույց տալ իր մտերմությունն նմանատիպ գործիչների հետ:

Շատերին թվում է, թե քաղաքականությամբ զբաղվելը դա «կանաչի ծախելու» պես մի բան է: Կարճ ժամանակ անց, այդ մարդիկ իրենց մաշկի վրա կզգան, որ դա այդպես չէ: Մարդիկ էլ կային, որ մտածում էին, թե «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ», թե ինչ եղավ այդ մարդկանց հետ կարիք չկա հիշացնելու:

Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի ակտիվ շփումներին «թուրքամետ» գործիչների հետ, այստեղ կարող է լինել երկու վարկած:

Կամ դա կատարվում է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ, որպեսզի ցույց տա դրսին, որ ներկայիս Արցախի ղեկավարությունն պատրաստ է «արմատական քայլերին», կամ էլ Փաշինյանն այս ամենի հետ կապ չունի, պարզապես սա Հարությունյանի լրացուցիչ ցանկությունն է էլ ավելի մեծացնել իր հանդեպ վստահությունն Փաշինյանի մոտ:

Անկախ նրանից, թե որ տարբերակն է, այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախում այսօր գոյություն չունի քաղաքական իշխանություն, դրանից բխող լրջագույն հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan