Թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը. Տեսանյութ Այս պահին Ռուսաստանի միակ անելիքը խաղաղապահներ մտցնելն է․ ԼՂ-ի խնդրով քննարկում ոռւսական ալիքի եթերում. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2474, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 73 310 է
23
Հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ-ի առջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Տեսանյութ, լուսանկարներ Արցախում ազգությամբ ռուս զինծառայող է զոհվել Շարունակվում են հայերի բողոքի ակցիաները՝ Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու պահանջով. Տեսանյութ, լուսանկարներ Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով. Արցախի ԱԻՊԾ Թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին Կեսգիշերին ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Մարտունին, նյութական վնասները շատ են Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռևս այն պաշտոնական տեսք չի ստանում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Ես կապ եմ պահպանում և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ օրական մի քանի անգամ․ Մեջբերումներ Վլադիմիր Պուտինի ելույթից «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Պատերազմ Արցխում
Human Right Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից ԼՂ բնակիչների դեմ կասետային զենքի կիրառման դեպքեր Լիդիան Կանադա Վենչուրսի դուստր ընկերություն` Լիդիան Արմենիան ողջունում է այս դժվարին օրերին Կանադայի հետևողական դիրքորոշումը «Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը Հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ-ի առջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Առաջիկա 7-10 օրը որոշիչ է լինելու ԼՂ-ի համար․ քննարկում «60 минут» հաղորդմանը. Տեսանյութ Առաջնագծի հերոսներից մեկը` «կրեկեր ուտող զինվորը», վիրավորվել է. Տեսանյութ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Տեսանյութ, լուսանկարներ Ուժեղ ժպիտներ Արցախից. Լուսանկար Աղմուկի մեջ լռելու հրամայականը Արցախում ազգությամբ ռուս զինծառայող է զոհվել Թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը. Տեսանյութ Պատերազմը լուծում չէ. Իրանի նախագահը՝ Էրդողանին Շարունակվում են հայերի բողոքի ակցիաները՝ Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու պահանջով. Տեսանյութ, լուսանկարներ UEFA-ն ադրբեջանական ակումբին պատժել է ռազմական ողջույնի համար Այս պահին Ռուսաստանի միակ անելիքը խաղաղապահներ մտցնելն է․ ԼՂ-ի խնդրով քննարկում ոռւսական ալիքի եթերում. Տեսանյութ Կենսաթոշակների ու նպաստների վճարումները իրականացնեու համար գործարկվելու է 2-րդ տեղամասը Ստեփանակերտում Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 57-ամյա տղամարդ է Բարձունքը մերն ա կամանդիր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա. զինծառայողի սխրագործությունը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2474, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 73 310 է 14-ամյա Վահեն սպասում է պատերազմից՝ խաղաղություն «ճանապարհի» բացմանը, որ ընտանիքին հետ տանի տուն. Տեսանյութ 37.1 ջերմություն ունեցողը չպետք է գնա աշխատանքի. պետք հայտնաբերել և վերահսկել կոնտակտավորների. Տեսանյութ «Արցախում ցեղասպանության վտանգ կա». Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ Հրդեհ Երևանի Վրացական փողոցի բնակարաններից մեկում Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը Դավիթ Նալբանդյան. Հայաստանը խաղաղություն է ուզում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Շատ պրիմիտիվ, բայց շատ կարևոր կանոն Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով. Արցախի ԱԻՊԾ Կցանկանայի, որ պարոն Մնացականյանը հարցներ Պոմպեոյից, արդյոնք ԱՄՆ-ն չի մատակարարում Bayraktar անօդաչու թռչող սարքերից որոշակի մասեր Հայտնի է, թե որ ժամերին կկայանան ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Պուտինն անձամբ ամեն ինչ անում է ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղ կարգավորման հուն բերելու համար. Պեսկով Կոնգրեսական Փալոնը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Ադրբեջանցիները սոցցանցերում գրում են 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո «Ազգային հերոսի» կոչում ստացած գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին «Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ. Լուսանկար Թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում Կեսգիշերին ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Մարտունին, նյութական վնասները շատ են Կիպրոսը կարող է Թուրքիայի հաջորդ թիրախը դառնալ Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Գերշահույթ` պատերազմի հաշվին. Ինչու են կտրուկ թանկացել ձեթն ու շաքարավազը Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռևս այն պաշտոնական տեսք չի ստանում Պատգամավորներ են գործուղվում Վրաստան Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ անձնակազմից շատերն առաջնագծում են Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն․ Արցախի ՊՆ․ Տեսանյութ

Փնթի կառավարում՝ ՀՀ այսօրվա բրենդը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ  ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։

Ի՞նչ ունենք այսօր Հայաստանում, որո՞նք են ամենաէական խնդիրները.

Կառավարության միակ ռազմավարությունը կոչերն են, որոնք մի քանի պատճառներով տեղ չեն հասնում։

Վարչապետ Փաշինյանը չի հասկանում կոչի և պետական մեքենայի աշխատեցման տարբերությունը։ Կոչը կարող է տալ արդյունք, եթե կոչում ամրագրված նպատակները պետական մեքենան սկսում է իրականացնել՝ կոնկրետ լուծումների տեսքով։

Առողջապահության նախարարը բաց է թողել նույնիսկ ընթացիկ կառավարման թելը։ Հայաստանում oրական 700-ի սահմաններում արձանագրվող նոր դեպքերի պարագայում կատարվում է 1000-2000 տեստ։ Երեկ՝ 1273, նախորդ օրը՝ 1398 տեստ։ Սա պետության գործառույթն է կամ դրա ուղիղ տապալումը, որն արժենում է մարդկային կյանքեր։ Նման տեստավորման պայմաններում հնարավոր չէ հասկանալ օբյեկտիվ վիճակը, հնարավոր չէ հայտնաբերել հիվանդներին, նրանց շփման միջավայրերը, իրականացնել էֆեկտիվ մեկուսացումներ։

Պարզ չէ, թե ի վերջո ով է գիտակից լոքդաունի և այլ գիտակցված քայլերի կոչերի հասցեատերը։ Հասարակության գիտակից շերտը մարտ ամսից առանց որևէ լրացուցիչ կոչի պահում է բոլոր նորմերը՝ ցուցաբերելով գիտակից քաղաքացու վարքագիծ։ Ի տարբերություն՝ իշխանության և հասարակության՝ նվազ գիտակից շերտերի։ Իրականում այսօր հանրության գիտակից հատվածը պարտվում է այդ՝ իշխանություն-անգիտակից շերտեր դաշինքին։

Մենք ամեն առավոտ պաշտոնապես տեղեկանում ենք հարյուրավոր նոր հիվանդների, նոր մահերի մասին։ Պաշտոնապես տեղեկանում ենք, որ համաճարակային վիճակը ծայրահեղ բարդ է։ Իշխանությունները վերածվել են մեր հիվանդության և մեր մահերի վիճակագիրների։ Ընդամենը այդքանը։ Մյուս առումներով՝ բացարձակ անորոշություն, աճող հուսահատություն։

Կա արտակարգ դրություն, սակայն չկա արտակարգ պարետատուն. պարետատան այսօրվա աշխատանքն իր արդյունավետության մակարդակով ակնհայտորեն անհամարժեք է իր առջև ծառացած խնդիրներին, դրանց ծավալին ու սրությանը։

Բնակչության կենսագործունեության՝ օրեցօր դժվարացող իրավիճակում իշխանությունն օգտվում է արտակարգ դրությունից՝ իրեն անխոս ենթարկվող ԱԺ միջոցով հրատապ կերպով ամենատարբեր օրենքներ անցկացնելու համար՝ առանց պատշաճ հանրային քննարկման։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։

Համաճարակի դեմ պայքարի օրինակով մենք առերեսվում ենք փնթի կառավարման փաստին։ Դրա համար վճարում ենք շատ բարձր գին։ Փնթի կառավարումը ամենուր է։ Վերջին օրերին ընդունված բոլոր օրենքները փնթի են կազմված՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ։ 2018-ի մեծ փոփոխությունների և  դրական ահռելի սպասումների բրենդը փոխվել է։ Փնթի կառավարում. Հայաստանի այսօրվա բրենդն է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan