Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Փնթի կառավարում՝ ՀՀ այսօրվա բրենդը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ  ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։

Ի՞նչ ունենք այսօր Հայաստանում, որո՞նք են ամենաէական խնդիրները.

Կառավարության միակ ռազմավարությունը կոչերն են, որոնք մի քանի պատճառներով տեղ չեն հասնում։

Վարչապետ Փաշինյանը չի հասկանում կոչի և պետական մեքենայի աշխատեցման տարբերությունը։ Կոչը կարող է տալ արդյունք, եթե կոչում ամրագրված նպատակները պետական մեքենան սկսում է իրականացնել՝ կոնկրետ լուծումների տեսքով։

Առողջապահության նախարարը բաց է թողել նույնիսկ ընթացիկ կառավարման թելը։ Հայաստանում oրական 700-ի սահմաններում արձանագրվող նոր դեպքերի պարագայում կատարվում է 1000-2000 տեստ։ Երեկ՝ 1273, նախորդ օրը՝ 1398 տեստ։ Սա պետության գործառույթն է կամ դրա ուղիղ տապալումը, որն արժենում է մարդկային կյանքեր։ Նման տեստավորման պայմաններում հնարավոր չէ հասկանալ օբյեկտիվ վիճակը, հնարավոր չէ հայտնաբերել հիվանդներին, նրանց շփման միջավայրերը, իրականացնել էֆեկտիվ մեկուսացումներ։

Պարզ չէ, թե ի վերջո ով է գիտակից լոքդաունի և այլ գիտակցված քայլերի կոչերի հասցեատերը։ Հասարակության գիտակից շերտը մարտ ամսից առանց որևէ լրացուցիչ կոչի պահում է բոլոր նորմերը՝ ցուցաբերելով գիտակից քաղաքացու վարքագիծ։ Ի տարբերություն՝ իշխանության և հասարակության՝ նվազ գիտակից շերտերի։ Իրականում այսօր հանրության գիտակից հատվածը պարտվում է այդ՝ իշխանություն-անգիտակից շերտեր դաշինքին։

Մենք ամեն առավոտ պաշտոնապես տեղեկանում ենք հարյուրավոր նոր հիվանդների, նոր մահերի մասին։ Պաշտոնապես տեղեկանում ենք, որ համաճարակային վիճակը ծայրահեղ բարդ է։ Իշխանությունները վերածվել են մեր հիվանդության և մեր մահերի վիճակագիրների։ Ընդամենը այդքանը։ Մյուս առումներով՝ բացարձակ անորոշություն, աճող հուսահատություն։

Կա արտակարգ դրություն, սակայն չկա արտակարգ պարետատուն. պարետատան այսօրվա աշխատանքն իր արդյունավետության մակարդակով ակնհայտորեն անհամարժեք է իր առջև ծառացած խնդիրներին, դրանց ծավալին ու սրությանը։

Բնակչության կենսագործունեության՝ օրեցօր դժվարացող իրավիճակում իշխանությունն օգտվում է արտակարգ դրությունից՝ իրեն անխոս ենթարկվող ԱԺ միջոցով հրատապ կերպով ամենատարբեր օրենքներ անցկացնելու համար՝ առանց պատշաճ հանրային քննարկման։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։

Համաճարակի դեմ պայքարի օրինակով մենք առերեսվում ենք փնթի կառավարման փաստին։ Դրա համար վճարում ենք շատ բարձր գին։ Փնթի կառավարումը ամենուր է։ Վերջին օրերին ընդունված բոլոր օրենքները փնթի են կազմված՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ։ 2018-ի մեծ փոփոխությունների և  դրական ահռելի սպասումների բրենդը փոխվել է։ Փնթի կառավարում. Հայաստանի այսօրվա բրենդն է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan