«Հեպատիտ Ց-ի բուժման դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է»․ Արսեն Թորոսյան
Դիտել նաև
Արսեն Թորոսյանն օրգանները պատրաստ է հանձնել․․․ Մահից հետո
Արսեն Թորոսյանի «ինադու» Անահիտ Ավանեսյանն իր խորհրդական է նշանակել Լեւոն Հակոբյանին
Փաշինյանը ժողովրդին ասում է` ես եմ միապետը. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան
Մալաթիայի բաժնից բոլորը դուրս եկան, վերջինն էլ՝ ես ու Կարեն Վրթանեսյանը․ Արսեն Բաբայան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:
Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:
Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: