Հակառուսական քարոզը շարունակվում է. ՀՀ դպրոցների ռուսական դասարաններում սովորող հայ աշակերտներին տեղափոխում են հայկական դասարաններ Պայթեցվում է «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը. Տեսանյութ «Բժշկի թղթի» ժամանակները. կրվիր, որ կրենք
9
Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. ԲՀԿ նախագահի փաստաբանական խմբի հայտարարությունը ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին անդամների դիմումը. Լուսանկար Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը. Ucom-ը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել. Տեսանյութ Սոլովյովը պատասխանել է Նավալնու՝ «Հայաստանը դադարել է լինել Սոլովյովի համար բարեկամական երկիր» արտահայտությանը. Տեսանյութ, լուսանկար Այս թեմայով ՀՀ նախագահի հետ չեմ խոսել, իսկ օրենքը սիրով կստորագրեմ, երբ այդ հնարավորությունը բացվի. Արարատ Միրզոյան. Տեսանյութ Ոսկու գինը նոր ռեկորդային թռիչք է արձանագրել Վրաստանում կտուգանեն և կազատազրկեն «սխալ» քարտեզների համար. Ադրբեջանի հետ կոնֆլիկտը շարունակվում է. Լուսանկարներ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Պարետա-կորոնային սիլոգիզմ Ժամանակի հետ ճգնաժամը մեծանալու է` իր հետ բերելով ազգային անվտանգային լուրջ մարտահրավերներ Նարեկ Սամսոնյանն այսօր իր հետ տեղի ունեցածի քաղաքական և բարոյական կողմերի մասին. Տեսանյութ Տարոն Մարգարյանի թիմի աշխատանքը գնահատում էի. Հիմա չկա աշատանք. Թեհմինա Վարդանյան Նիկոլի աներորդու դատարանային անգրագետ ջղաձգումները. Լուսանկար Մեծ աղմուկ է բարձրացել` Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. ԲՀԿ նախագահի փաստաբանական խմբի հայտարարությունը ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին անդամների դիմումը. Լուսանկար Երկրի թիվ մեկ մուտիլովշիկ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ մշտապես բողոքում էր այսպես կոչված ԽԾԲ երևույթից Մամեդյարովի և նրա «դոստերի» գործերը լավ չէն. Տեսանյութ Հրապարակվել է Numbeo-ի Հանցավորության ինդեքսն՝ ըստ երկրների. Վրաստանն ամենաանվտանգ երկիրն է Եվրոպայում, Հայաստանը՝ 5-րդը Այսօր Հայաստանն անցել է նաև 30 հազար գրանցված վարակակիրների թիվը, ուղղակի այդ թիվը վաղն է հրապարակվելու Քիչ է մնում՝ ես էլ դիմեմ ԿԸՀ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները․ Աշոտյան Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը. Ucom-ը հայտարարություն է տարածել Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան. Տեսանյութ Հուլիսի 9-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթ Մայիսին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում չեն գնել արտադրական նշանակության շինություն, փոխարենը վաճառել են 3-ը Պալմերստոնից շատ բան կա սովորելու, թեկուզ 150 տարի ուշացումով. Ստեփան Դանիելյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա. Արցախի ԱԳՆ Մենք պետականություն ենք կորցնում. մշակութային գործիչները չպետք է մեկ նալին, մեկ մեխին խփեն. Արա Դեղտրիկյան. Տեսանյութ Սա չափազանց մտահոգիչ է և վտանգավոր. Արման Աբովյանը՝ ադրբեջանական հաքերների հարձակումների մասին Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության Էս միջազգայինները ոնց որ Նիկոլին քաշում են հա՞ Հակառուսական քարոզը շարունակվում է. ՀՀ դպրոցների ռուսական դասարաններում սովորող հայ աշակերտներին տեղափոխում են հայկական դասարաններ Գոհար Ավետիսյանը հայտնել է երեխայի անունը. հետևորդների արձագանքը. Տեսանյութ Արթուր Դավթյանն Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է ԶՈՒ-ում հանցավորության հակազդման հարցը Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու կասկածանքով․ ՔԿ Հնարավոր մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանցիները կարող են օգագործել հայերից գողացված տվյալները, ժողովրդի մեջ խուճապ տարածել Արսեն Թորոսյանը որոշել է Հայաստանը դարձնել ինչ-որ կասկածելի ծագմամբ ու խոտանի, հակացուցումների ու կողմնակի էֆեկտների բարձր ցուցանիշներով պատվաստանյութի փորձադաշտ Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումը Սպիտակ տան խոսնակի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործման վերաբերյալ լրիվ այս նկարի տրամաբանությունն ա ՀԾԿՀ-ն 10 մլն դրամ տուգանեց ՀԷՑ-ին՝ բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար Արսեն Թորոսյանը սահմանամերձ Աչաջուր ԱԿ-ի լիցենզիան կասեցնելու քննարկումներն էլի վերսկսել է․ այս տմարդին մտածում է որքան հնարավոր է քանդել եղածը Իշխանությունն իր շահն է տեսել՝ Բաբաջանյանի մանդատը 88+1 ունենալու տեսանկյունից․ Խաժակյան. Տեսանյութ Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել Տիկին Զոհրաբյանի զրույցը հրապարակողները գնացին ամենալկտի ճանապարհով. Արման Աբովյան Պայթեցվում է «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը. Տեսանյութ ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը այսուհետ կարելի է ստանալ էլեկտրոնային տարբերակով Արարատ Միրզոյանն արդարացի է համարում 132 պատգամավորներին 580 մլն դրամ պարգևավճար տալը ԿԸՀ -ն մերժեց ի դիմումը Փաշինյան, կերար ժողովրդին, հերիք ա, հեռացիր Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան. Տեսանյութ Վերջը` մնալու է Արսինեի, մեկ էլ Սերժի հույսին Ոստիկանության ներկայացուցիչը բանավոր պարզաբանեց, որ Նարեկը ենթարկվել է վարչական ձերբակալման Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել. Տեսանյութ Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաների քննության պատասխանները

ՍԴ դատավորների լիազորությունների դադարման համար նախ պետք էր ՍԴ-ի մասին օրենքի փոփոխություն․սա մատնում է այսօրվա կառավարման որակի մանկապարտեզային լրջությունը․ Է․Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն անդրադարձել է ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Նա մասնավորապես գրել է․

«Ազգային Ժողովի արտահերթ նիստում իշխանությունները կփորձեն ուղղել այն սխալները, որոնք թույլ տվեցին նախորդ շաբաթ՝ Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ փոփոխություններ կատարելու ժամանակ։

Սրանով իշխանությունն արձանագրում է երկրում ստեղծված իրավիճակի անլրջությունը, կառավարման փնթիությունը։

Նախ Սահմանադրության խախտմամբ անում են վիճարկելի փոփոխություններ, այնուհետև նախագահին, նրա լուռ համաձայնությամբ և աջակցությամբ զրկում են փոփոխությունները ստորագրելու իրավազորությունից, իսկ հետո պարզվում է, որ ՍԴ փոփոխությունները չեն կարող գործել, քանի որ չեն արվել ՍԴ մասին օրենքի փոփոխություններ։ Հենց այնպես, ի միջի այլոց, իշխանությունները ԱԺ նախագահի շուրթերով հրապարակայնացնում է, որ այս սխեմաները իրենց հուշել է գործող նախագահ Արմեն Սարգսյանը։ Սա պատահականություն չէր, ոչ էլ բարոյական հարթություն։ Սա լավ հաշվարկված, միտումնավոր քայլ էր՝ միասին կատարած հանցագործության փիլիսոփայության շրջանակներում։ Վաղը, երբ կքննվի սահմանադրական կարգի տապալման այս գործը սույն հայտարարությունը կարող է դառնալ իրեղեն ապացույց։

Սրան զուգահեռ, վարչապետը մեկ երեկոյի ընթացքում Սահմանադրական Դատարանի վերաբերյալ իրար հետևից երեք գրառում է անում՝ ազդարարում է ժամը 00։01 ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցումը, շնորհավորում է ՍԴ նախագահի պաշտոնակատարին։ ԱԺ նախագահը ընդունում է նույն դատավորին դաձյալ շնորհավորում որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար։

Իսկ այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով փաստում են, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէր, և որ ՍԴ դատավորների լիազորությունների դադարման համար անհրաժեշտ էր Սահմանադրական Դատարանի մասին սահմանադրական օրենքի փոփոխություններ։

Սա մատնում է այսօրվա կառավարման որակի մանկապարտեզային լրջությունը, որտեղ վարչապետն ու Աժ նախագահը կենցաղային պատկերացումներով են առաջնորդվում իրենց քայլերում։

Սա իրականում վարչապետի իրավաբանական թիմի ձախողումն է, և նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մինչև վերջ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը, օրենքները, իրավական համակարգը։ Վաղը այս նույն իրավաբանների թիմից ընտրելու են ՍԴ դատավորներ։ Չկա՞ր նրանց մեջ մեկը՝ ով կզուշացներ, որ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային պայմանագրերի ոչ բոլոր դրույթներն ունեն անմիջական գործողություն։ Որ եթե 2005թ. Սահմանադրության 6-րդ հոդվածում խոսվում էր Սահմանադրության անմիջական գործողության մասին, 2015թ. Սահմանադրության մեջ այդ կետը հանված է: Միայն 3-րդ հոդվածի 3-րդ մասն է խոսում այն մասին, որ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:» Մնացած բոլոր դեպքերում, Սահմանադրությունը պետք է կոնկրետացվի օրենքներում: Իսկ այս դեպքում` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում։

Չկա՞ր մի իրավաբան, որը ԱԺ նախագահին մատնացույց կաներ այս ամենը մինչ ԱԺ նախագահի և ՍԴ դատավորի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածելը։

Իհարկե, հասկանալի է, որ Սահմանադրական Դատարանը իմքայլականների համար դարձել էր «իդեա ֆիքս»։ Այնքան, որ ըստ տարածված լուրերի ԱԺ արտահերթ նիստին բերման էին ենթարկել կորոնավիրուսով վարակված պատգամավորներին։ Այս հարցը, վստահաբար պետք է դառնա քննության առարկա։

Այսօր էլ, կորոնավիրուսով վարակված այսքան հիվանդ ունեցող ԱԺ-ում նիստ հրավիրելը, մեղմ ասած, արկածախնդրություն է։

Մեր իշխանությունների յուրաքանչյուր հաջորդ քայլ ցույց է տալիս, որ այն չունի լրջության նվազագույն աստիճան։ Յուրաքանչյուր հաջորդ որոշում պատահական իշխանության պատահական որոշում է, որին արդեն նույնքան անլուրջ էլ վերաբերում է հանրությունը։ Սա է Հայաստանի օբյեկտիվ վիճակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan