Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան Ով ամենօրյա ռեժիմով իրականացնում է Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություններ դառնում են նրա հանցակիցները «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորհրդաժողովը. Տեսանյութ
6
ԱԺ 89 պատգամավորներն ու Նիկոլ Փաշինյանը դատապարտվելու են երկարաժամկետ բանտարկության. Միքայել Մինասյան Խնդիր է դրված Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով պահել անազատության մեջ. Հովհաննես Խուդոյան ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Ըստ գերմանացի պրոֆեսորի Covid-19-ը երկարաժամկետ հետևանքներ է թողնում արդեն բուժվածների վրա Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 900 է Հրաժարականների դիմումների նոր շարք ԱԱԾ-ում. ի՞նչ է կատարվում կառույցում Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Նոր ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն. սա մեծ սպառնալիք է պետական անվտանգությանը. Գրիգոր Մուրադյան ԱԺ 89 պատգամավորներն ու Նիկոլ Փաշինյանը դատապարտվելու են երկարաժամկետ բանտարկության. Միքայել Մինասյան Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան Երկրում ատելության մթնոլորտ է, 4 կողմից թքում են իրար վրա․ Արամո. Տեսանյութ Ով ամենօրյա ռեժիմով իրականացնում է Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություններ դառնում են նրա հանցակիցները «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորհրդաժողովը. Տեսանյութ Կեղծիքների տոնը Խնդիր է դրված Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով պահել անազատության մեջ. Հովհաննես Խուդոյան Սրանց դեբիլ քաղաքացի է պետք, որ սեփական դիլետանտությունն աննկատ մնա ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել Այս թերուսների իշխանությունը մեր պետությունը տանում է կռախի Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրեւը բնության պարգեւ է Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան Զանգվածների ուղեղները լվանում են, թե ռուսական զորքը Հայաստանից պետք է հանվի Կառավարությունը տուգանում է հեռուստաընկերություններին և չի տուգանում սեռական բնույթի գործողությունների իմիտացիա անողներին Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները հարձակվեցին ԱՀ Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ըստ գերմանացի պրոֆեսորի Covid-19-ը երկարաժամկետ հետևանքներ է թողնում արդեն բուժվածների վրա ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունների դեղերը պետք է բերեն, մեզ վրա փորձարկեն «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները․ Արման Աբովյան Հուշարձան կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել գույքահարկից․ Սարհատ Պետրոսյան Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրված. գործն ուղարկվել է դատարան Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ի սկզբանե քաղաքականացվեց իշխանության կողմից «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները Միջադեպ Երևանի Կենտրոնում. ոստիկանները կնոջ բերման ենթարկեցին. Տեսանյութ ԱԻՆ-ը հորդորում է 11:00-ից 17:00 -ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված չի եղել Չարությունն ու ատելությունը չեն կարող իրավունք ծնել Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ուղիղ բխում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից Միայն տգետ մարդը չի կարող հասկանալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի նշանակության կարևորությունը․ Արեն Ապիկյան. Տեսանյութ Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ. Գագիկ Ծառուկյան «Հանդիպում ունեցա ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ»․ վարչապետ Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ-ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ Դեռևս փետրվարին վարչապետը ուներ ընտրություն՝ պայքարել կորոնավիրուսի դեմ կամ պայքարել ՍԴ-ն զավթելու համար․ Նիկոլն ընտրեց երկրորդը Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավ­վածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Փաշինյանը՝ Թրամփին Նիկոլը և ծուռ հայելիների աշխարհը Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է Վիրուսը ենթարկվում է մուտացիայի և այս փուլում խոսել պատվաստանյութից ուղղակի ծիծաղելի է Վրաստանում կորոնավիրուսով վարաման երեք նոր դեպք է գրանցվել Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու ցանկությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ապտակ Հայաստանի ԱԳՆ-ին. Ռուսաստանն արտաքսում է «Ազատություն» ռ/կ թղթակից Ազա Բաբայանին Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով․ ԶԼՄ-ներ ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել Կուզե՞ս արդարությունը մի զանգով վերականգնեմ, գնաս Նիկոլի բանակ Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախում է

Կա՛մ Տիգրան Մուկուչյանին սուտ մեղադրել եք ընտրակեղծիքների մեջ, զրպարտել կամ էլ` հիմա սիրով օգտվում եք «ընտրակեղծարարի» ծառայությունից. Տեսանյութ

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ և տեսանյութով անդրադարձել որոշ շրջանակների կողմից արմատավորված «հին» ու «նոր» բարքեր կրելու մոտեցմանը և այս առիթով ««Ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը» վերտառությամբ հրապարակում է կատարել։ Միհրան Հակոբյանի հրապարակումը՝ ստորև․

«Չի կարող ինքնիշխանություն ունեցող ազգը երկար ժամանակ ապրել միֆերի, սուտ ու կեղծիքի, երեսպաշտության միջավայրում: Ուղղակի չի կարող, որովհետև սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում ազգը ճահճանում, գորտանում ու ոչնչանում է: Ո՞նց ենք հասել 21-րդ դար: Նայեք մեր պատմությանը, տեսեք, թե ինչ ահռելի մարտահրավերների միջով ենք անցել ու հասել 21-րդ դար: Տեսեք, թե ինչ ազգերի հետ ենք սկսել են մեր ճանապարհը և ուր են հիմա նրանք, ուր ենք հիմա մենք: Ուր են խեթերը, ուր են շումերները, ուր են աքքադացիները, ուր են բաբելոնցիները, ուր են ասորեստանցիները: Իսկ մենք կանք, մենք 45.000 ք/կմ-ով հայկական իրականություն ունենք: Որովհետև մենք հավատացել ենք, որ ճիշտը մերն է, ճշմարիտ հավատքը մերն է ու մեր տեսակը պահելու համար զրկանքներ ենք կրել, բայց երեսպաշտության գիրկը չենք նետվել, ստով ու կեղծիքով չենք դա ստեղծել: Ու եթե ուզում ենք մեր պատմության ընթացքը շարունակել, պետք է հրաժարվենք սուտ ու կեղծիքից, պայթած միֆերի ու երեսպաշտության միջավայրում ապրելուց: Երկիրը հիմնահատակ քաղաքական ու բարոյական «սանաշխատանքների» կարիք ունի: Այլընտրանք չկա: Այլընտրանքը բարոյական դեգրադացումն ու պետականության երաշխավորված կորուստն է:

Ստոր երեսպաշտներ են բոլոր նրանք, ովքեր ժողովրդին համոզում են, որ կա «հին» ու «նոր» Հայաստան, որ կան «հներ» ու «նորեր»: Որ «հները» վատն են, իսկ «նորերը»` լավն են: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք պատասխանատու պետական պաշտոններ վարած Արմեն Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը «նոր են», իսկ 1996-ին ու 2003-ին ընտրական գործընթացների դեմ փողոցային բողոքի գործողություններին մասնակցած Հրայր Թովմասյանը «հին է»: Երեսպաշտ են, որովհետև համառ լկտիությամբ պնդում են, թե ընտրակեղծիքների համար չգիտես ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է մեղավոր, որ ՍԴ դատավորի, հետո նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ին, և մեծ սիրով իր պաշտոնում են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հարց է չէ՞ առաջանում. պարոնայք երեսպաշտներ, կամ Տիգրան Մուկուչյանին տարիներ շարունակ սուտ մեղադրել եք ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ, զրպարտել եք Տիգրան Մուկուչյանին կամ էլ` սիրով օգտվում եք «ընտրակեղծարարի» ծառայություններից: Ո՞ր տարբերակն է, ընտրեք ինքներդ:

Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրել լրատվամիջոցներին 99 տոկոսին, որ նախկին իշխանությունների հետ համագործակցել են, իսկ հետո, երբ պարզվում է, որ որևէ այլ լրատվամիջոց այդչափ չի ֆինանսավորվել նախկին իշխանություններից, որքան Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», ջուրն առնում բերաններն ու լռում են: Կարծես՝ ոչինչ տեղի չունեցել, կարծես` այդպես էլ պետք է լիներ: Երեսպաշտ են, որովհետև տարիներով խոսել են «Սաշիկի արագաչափերից», հիմա լռում են, որ դրանք երբեք էլ «Սաշիկի արագաչափերը» չեն եղել: Ավելին` սիրով պահպանում և ավելացնում են «Սաշիկի արագաչափերի» քանակը: Երեսպաշտ են, որովհետև իրենց համար նորմալ է տարիներով ճիշտ ու սուտ խոսել թալանի մասին, բայց գալ իշխանության ու սկսել բյուջեն թալանել, մաքսանենգությամբ փող աշխատել: Երեսպաշտ են, որովհետև «թալանածը հետ ենք բերելու» կարգախոսով եկել են իշխանության, և երկու տարվա մեջ ինչքան որ հետ են բերել, երկու այդքան բյուջեից իրենք իրենց պարգևատրել են` ժողովրդին թողնելով համաճարակի ու սովի դեմ մեն մենակ:

Օրինակ` ինձ, որ նախկին Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր եմ եղել, երկու տարի է` զրպարտում են: Ասում են` «հին», ասում են` «թալանչի», ասում են` «կոռուպցիոներ», բայց երկու տարվա մեջ ձևի համար մեկ փաստ չբերեցին, թե ի՞նչ եմ թալանել կամ ու՞մ եմ թալանել: Սուտ ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության միջավայրում ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության` ես` նախկին ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանս, որ 2016-ի ապրիլին Արարատ հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրենն էի, «պատասխանատու եմ ապրիլյան պատերազմի բացթողումների համար», իսկ ՊՆ Դավիթ Տոնոյանը, որ 2016-ի ապրիլին ՀՀ ՊՆ առաջին տեղակալն էր, հիմա հեղափոխական նախարար է: Լավ, դու՞ք եք գիժ, թե՞ մի ողջ ժողովրդի եք գժի տեղ դրել: Ու ո՞նց եք կարծում` հայ ժողովուրդը երկա՞ր է հանդուրժելու մարդկանց, ովքեր կարծում են, թե 5000-ամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի կարող են ավանակի տեղ դնել:

Չի հանդուրժելու: Մտքներիցդ հանեք: Հարուստներ և աղքատներ միշտ են եղել ու միշտ են լինելու: Հարցը երեսպաշտունն է: Չի լինելու այնպես, ոնց որ հիմա` մեր հարուստները, մեզ մուծվողները լավն են, մեզ չմուծվողները՝ վատն են, օլիգարխ են, «թալանչի են»: Մեր թրի տակով անցած «նախկինները» լավն են, չանցածները՝ «հին են», «թալանչի են»: Եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենանք և ընդհանրապես` եթե ուզում ենք պետականություն ու պետություն, հասարակություն ունենալ, ազգ լինել, ազգ-պետություն լինել, այս խոզանոցը մաքրել է պետք, ջրերը պարզաջրել է պետք, թացն ու չորը իրարից զատել է պետք, երեսպաշտների իշխանությունը գրողի ծոցն ուղարկել է պետք: Կրկնում եմ` ստի ու կեղծիքի, միֆերի ու երեսպաշտության ճահիճում հնարավոր չէ լավ երկիր ունենալ ու լավ ապրել, ավելին` հնարավոր չէ ընդհանրապես երկիր ունենալ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan