Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու որոշումը
Դիտել նաև
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
Նորություն չկա. հանձնաժողովը ստեղծված էր սոսկ մեկ նպատակով. «Փաստ»
Ավետիք Իշխանյանի հարցերը Դավիթ Տոնոյանին
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
Դատախազությունը բողոքարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:
Հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել: