Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկում եղել է գազի արտահոսք․ բռնկվել է հրդեհ
Դիտել նաև
Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
Հունիսի 29-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկում այրվում է գազի բալոն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։36-ին, մարվել՝ 09։38-ին։ Գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ այրվել է արտահոսած գազը։