Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

ԱԺ-ում կա կորոնավիրուսով վարակված 5 աշխատակից, 6 պատգամավոր, 12 ինքնամեկուսացած պատգամավոր

ՀՀ ԱԺ աշխատակազմը չի տիրապետում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ ամբողջական տվյալներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշեց, թե «ԱԺ աշխատակազմը տիրապետում է միայն այն տվյալներին, որոնք իրենց փոխանցում են պատգամավորները՝ նշելով, թե «օրենքով սահմանված չափանիշ չկա, որ պատգամավորը պարտավոր է գալ ու ասել, որ հիվանդ է»։

Ըստ նրա տրամադրած տվյալների՝ ներկայումս կա մոտ 18 վարակված եւ ինքնամեկուսացված պատգամավոր։ «Այս պահին մենք հավաքագրել ենք ու իմ ձեռքի տակ կան հետևյալ տվյալները՝ 5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր, և մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»,-ասաց Տ.Գալստյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ վարակակիրներ ու ինքնամեկուսացածներ կան թե՛ «Իմ քայլը», թե՛ «ԲՀԿ» խմբակցությունից։ ԼՀԿ խմբակցության պատգամավորների վերաբերյալ տվյալներ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չունի։

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պնդում էր, թե պատգամավորները որեւէ պարտավորություն չունեն՝ իրենց վարակակիր լինելու մասին հայտնել ԱԺ աշխատակազմին։

«Առավելագույնը, որ մենք կարող ենք իմանալ, դա ԱԺ մուտքի մոտ ջերմաչափում իրականացնելու արդյունքում ֆիքսված տեղեկությունն է, և, եթե որևէ աշխատակից կամ պատգամավոր նորմայից բարձր տաքություն է ունենում մենք նրանց հետ ենք ուղարկում տուն»,-ասաց ԱԺ պաշտոնյան։ «Փաստինֆոյի» այն դիտարկմանը, որ միայն բարձր ջերմության առկայությունը դեռևս չի խոսում կորոնավիրուսով վարակված լինելու փաստի մասին, Տիգրան Գալստյանն արձագանքեց. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուրիշ ի՞նչ կերպով են իմանում հիվանդության առկայության մասին ...»։ Մեր հակադարձմանը՝ որ տվյալ դեպքում՝ ախտանիշեր ունեցող աշխատակիցները կամ պատգամավորները թեստ են հանձնում և արդյունքների մասին տեղյակ պահում ԱԺ աշխատակազմին, Տիգրան Գալստյանը պատասխանեց, թե. «Հնարավոր է, որ պատգամավորը թեստ հանձնի և դրական արդյունք գրանցած լինի, բայց չցանկանա այդ մասին բարձրաձայնել»։

Եւ միայն «Փաստինֆո»-ի պնդումից հետո, որ վարակակիր լինելու մասին տեղեկատվությունը թաքցնելը համարվում է հանցագործություն, քանի որ վարակը հաստատվելու դեպքում վարակակիրը, կոնտակտավորները պարտավոր են մեկուսանալ, ինքնամեկուսանալ, իսկ տվյալ պարագայում լրատվական գործակալությունն ակնկալում է ստանալ բացառապես թվային տվյալ՝ առանց նույնականացնելու հիվանդի ինքնությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը տրամադրեց վերը նշված վիճակագրական տվյալները։

Ի գիտություն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ու պատգամավորների տեղեկացնենք, որ բոլորովին վերջերս է խորհրդարանը քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ ու քրեական պատասխանատվություն նախատեսել, թե Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու (277.1-րդ հոդված), թե Նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու (124.1-րդ հոդված) համար։ Ավելին, ընդունվեց նաեւ տեղորոշման մասին օրենքը եւ գործող օրենսդրությունը տարածվում է բոլորի վրա, հետեւապես պատկան մարմինները պարտավոր են պարզել, թե արդյոք պատգամավորների շրջանում եղել են վարակակիրներ, որոնք թաքցրել են այդ մասին, կամ վարակակիր, կոնտակտավոր լինելով հանդերձ մասնակցել ԱԺ աշխատանքներին եւ տալ համարժեք իրավական գնահատական։ Քրօրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը միայն տաքսու վարորդների համար չէ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan