Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Ժառանգությունն» առաջարկում է սահմանել անշարժ գույքի հարկման բազայի նվազագույն շեմ՝ 12 մլն դրամի չափով

«ՀՀ հարկային օրենսգրքում» անշարժ գույքի հարկի շեմի և դրույքաչափերի փոփոխություն նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում փաստացի հանգեցնելու է հարկային բեռի ավելացման։

Այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն  տարախել, որտեղ նշվում է.

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ  այս փոխությունները, ըստ էության, անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման սկզբունքի ներդրման փորձ են, և դրանով կառավարությունը հակասում է իր կողմից ավելի վաղ նախաձեռնած հարկման համահարթեցման սկզբունքին, որը կիրառվեց եկամտահարկի հանդեպ։ «Ժառանգությունը», լինելով պրոգրեսիվ հարկման սկզբունքի կողմնակից քաղաքական ուժ, ունի անհամաձայնություններ օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Ա. Օրենքի այս փոփոխություններով նախատեսվում է վերացնել գույքահարկի չհարկվող շեմը. գործող օրենքով մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը չի հարկվում։ Այսպիսով խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որ Հայաստանը սոցիալական պետություն է: Ցածր արժեք ունեցող գույքի սեփականատերերը ավելի ծանր սոցիալական պայմաններում ապրող ՀՀ քաղաքացիներն են, և նրանց լրացուցիչ հարկային պարտավորություններով ծանրաբեռնելը ճիշտ չէ՝ հատկապես եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ծրագրված է նաև անշարժ գույքի կադաստրային արժեքների մոտարկումը շուկայական արժեքին, ինչի պատճառով փաստացի անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ կբարձրանա՝ համապատասխանաբար ավելացնելով հարկման հիմքերը։ Ավելին, գույքահարկի չհարկվող շեմի վերացումը բացասաբար կազդի նաև երկրի տնտեսության վրա՝ առաջացնելով բացասական մուլտիպլիկատորի ազդեցություն, վնասելով շինարարությանը և հարակից ոլորտներին։

Բ. Նախագծում խտրական տարբերակում է առաջարկվում առանձնատների   և բնակարանների գույքահարկի սահմանման առումով: Նույն արժեքն ունեցող առանձնատների սեփականատերերը պետք է ավելի մեծ գումարի հարկ վճարեն, քան բնակարանների սեփականատերերը, ինչը հակասում է ՀՀ Հարկային օրենսգրքով ամրագրված հարկային համակարգում խտրականության բացակայության սկզբունքին, այն չունի տնտեսագիտական, բարոյական կամ որևէ այլ  կարգի հիմնավորում։

Գ. Այս օրենքի նախագիծը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որևէ կերպ չեն նպաստում տարածքների համաչափ զարգացման խնդրի լուծմանը: Մեր համոզմամբ, այն ավելի կխորացնի Երևան քաղաքի և մնացած բնակավայրերի զարգացման միջև առկա խոր տարբերությունը։

Ելնելով վերոնշյալ դիտարկումներից, «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ ԱԺ-ին և կառավարությանն առաջարկում է.

ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանել անշարժ գույքի հարկման բազայի նվազագույն շեմ՝ 12 մլն. ՀՀ դրամի չափով։

Միատեսակ, ոչ խտրական մոտեցում ցուցաբերել հարկման ենթակա  օբյեկտների տարբեր տեսակների վերաբերմամբ:

Հայաստանի ռազմավարական շահերի և պետական անվտանգության խնդիրներից ելնելով՝ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները քննարկելիս հաշվի առնել տարածքների համաչափ զարգացման ապահովման անհրաժեշտությունը:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan