«Գոլոս Արմենիի» կայքը կոտրել, 20 տարվա տվյալների բազան ոչնչացրել են կան հայեր, որոնց դուրս չէր գալիս Գոլոսի քննադատական նյութերը
Գոլոս Արմենիի կայքը կոտրել, 20 տարվա տվյալների բազան ոչնչացրել են։ Ասում են ստույգ հայտնի չէ հայերն են արել, թե թուրքերը։ Չեմ հավատում առանձնապես, որ թուրքերն են․ դրանք միշտ դրոշներ ու ինչ որ ցուցադրական բաներ են անում, որ խոսան նրա մասին, որ լռեցրել են անցակալի լրատվականին։ Իսկ հայերից էսօր մի զանգված կա, որոնց շատ դուրս չէր գալիս Գոլոս քննադատական նյութերը։ Ինչպես դուրս չէր գալիս 90-ականներին ՀՀՇ ղեկավարությանը Գոլոսի նյութերը, երբ ընդդիմադիր մամուլ գրեթե չկար ընդհանրապես։ Հայաստանի հնագույն թերթերից մեկը այլևս արխիվ չունի, իսկ կոտրողները ենթադրում են ուրախ ֆռֆռում են՝ պարծենալով, որ լռեցրել են քննադատներին ավելի ժողովրդավար պետություն ունենալու համար։
Էս երկու հակասող գաղափարների մասին, որոնք հռչակում են իրար զուգահեռ՝ հակասություն չտեսնելով, գրել էի մի քանի օր առաջ (հղումն՝ այստեղ)
Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից