Ես չհասկացա․ 24 ժամից ավել է Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չի, բայց այսօր վարակի 662 բացահայտված դեպք կա, ո՞նց է տենց լինում
Ես չհասկացա․ 24 ժամից ավել ա Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չի, բայց էսօր վարակի 662 բացահայտված դեպք կա: Էտ ո՞նց ա տենց լինում: Բա սրա՞ համար էին հետույք պատռում: Բա «պատերազմական իրավիճակում», կորոնայով հիվանդ պատգամավորներին քարշ տվեցին ԱԺ, որ իրանց ուզածով քվեարկեն, իրանք խոսան, իրանք լսեն, որ էսօր 662 նոր դեպք լինի՞: Էս վիրուսը չի լսե՞լ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին:
Հա լավ, հասկացա, երևի Քոչարյանն ա գնացել էտ մարդկանց վարակել, որ սուրբ իշխանությունների սուրբ անունը գցի, դե ոնց որ հրդեհներն էր կազմակերպում՝ սուրբ քաղաքապետի անունը գցելու համար․․․
3 օր առաջ նախարար կոչվածը հայտարարում էր՝ «Նախկինում մենք ունեինք ակտիվ տարածման օջախներ Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում: Հիմա այդպիսի տարանջատումներ չկան: Երևանը դառնում է տարածման մեկ մեծ օջախ»: Ու անգամ էս հանգամանքը չկանգնեցրեց խելագարին «պատերազմական» իրավիճակում նեղ անձնական հարցեր լուծելու համար:
Էս մարդը թքած ունի բոլորի, այդ թվում իր պատգամավորների առողջության, ու եթե ինքը մի բան որոշել ա, սաղի վրով էլ կանցնի ու դա կանի: Ուղղակի մի խնդիր կա․ ինքը վերջում չի դատվելու, փախնելու ա, իսկ այ իր սատելիտները՝ շատ երկար են նստելու ու դատարանների դռներն ընգնելու:
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից