«Նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս». Սասուն Միքայելյանը հրաժարվել է ցուցմունք տալուց
Դիտել նաև
Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև հարաբերությունները լարված են. «բազարի» կնքահայրը Անդրանիկ Քոչարյանն է
Սասուն Միքայելյանի հրամանով Ներքին Հանդից բերման են ենթարկել լրագրող Անուշ Միրզոյանին և ջնջել նկարահանումները
«Արսեն Թորոսյանը կհարցաքննվի». Սասուն Խաչատրյան
Սասուն Խաչատրյանը չի հիշում՝ բնակարանը զեղչով է գնել, թե առանց զեղչի
Սասուն Միքայելյանը կոծկում է իր թիմակիցների կողմից զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա իրավապահներին ասել է, թե ինքը «նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Միքայելյանն ամբիոնից սպառնացել էր Մարուքյանի եղբորը, ասելով՝ «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ», մի մոռացի, թե ինչ կառույց եմ ներկայացնում․․․
Փաստորեն, մինչ իշխանությունը պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, իրենց շարքերում այդ ենթամշակույթը ծաղկում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։