Հայտնի է Վահագն Թևոսյանի կորոնավիրուսային թեստի պատասխանը. ո՞ր պատգամավորներն են ջերմել ու ինքնամեկուսացել
Armlur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից շատերն այս օրերին ջերմում են ու ինքնամեկուսացել են:
Նշվում է, որ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն արդեն մի քանի օր է ջերմում է, սակայն պատգամավորը թեստ չի հանձնել:
Հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը ևս ջերմել է ու թեստ հանձնել:
«Բացասական է պատասխանը, ջերմեցի, անհանգիստ էի, թեստ եմ հանձնել, բարեբախտաբար, թեստը բացասական է եկել»,- հայտնել է պատգամավորը:
Նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ևս ջերմել է: Կայքի տեղեկություններով՝ նա պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել:
Նույն հանձնաժողովի պատգամավոր է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը, որը ևս թեստ է հանձնել, ու այն դրական է եղել: