Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ են վերցրել դիմումները. Տեսանյութ
Քաղաքական ուժերից մեկը որպես ՍԴ չդիմելու նախապայման մատնանշեց Ռ. Քոչարյանի գործը, ուստի 2-րդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, որով պետք է վիճարկվեր սահմանադրական փոփոխություների վերաբերյալ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված նախագիծը, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:
Հիշեցնենք նաև, որ Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում: