Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում. ՀՀ-ում սով չի եղել և չի կարող լինել. Ա․ Սիմոնյանը՝ Գ․ Ծառուկյանի՝ սպասվող սովի վերաբերյալ հայտարարության մասին
Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառանալով Գագիկ Ծառուկյանի հայտարությանը, թե սով է սպսավում։ Հաղորդում է Tert.am-ը:
«Միգուցե իրեն երդումներով նամակ գրող մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով, չեմ բացառում կարող է սով սկսել, բայց ՀՀ-ում սով չի եղել և չի կարող լինել»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ միայն կորոնավիրուսի վրա կառուցված քաղաքական դիսկուրսը շատ շուտով կավարտվի։
«Ես ձեզ խնդրում եմ 2-3 ամիս անց հարցը հիշեք և կտաք պարոն Ծառուկյանին կասեք՝ բա ուր է սով էր սկսվում, ուր է խոստացված սովը»,-ասաց նա։
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ ԲՀԿ-ն արտահերթ խորհրադարանական ընտրություններին հարյուր հազար ձայն է ստացել, սա չի՞ նշանակում,որ ժողովուրդը ներել է ԲՀԿ-ի ընտրակաշառք տալը, Ալեն Սիմոնյանն ասաց․
«Համակարգ գոյություն է՝ իր գրուպերով, ինքներդ լավ գիտեք՝ քանի ընկերության կա, որոնք հանձնված են կառավարման։ Համակարգ գոյություն ունի, իներցիա գոյություն ունի, բայց այն բանը, որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո քաղաքական կամք եղել և ընտրակաշառք որևիցե մեկին չի թույլատրվել բաժանել և Ոստիկանությունը կամ այլ իրավական կառույց աչք չի փակել դա փաստ է»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանը, անդրադարձավ նաև հարցին՝ արդյոք կորանվիրուսի թեստ հանձնել է, քանի որ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը և այլ պատգամավորների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հաճախակի արագ թեստերից է հանձնել, իսկ երկու օր առաջ ավելի լուրջ թեստ է հանձնել և բացասական է եղել պատասխանը։ Ինչ վերաբերում է խորհրդարանի հետագա աշխատանքի հետ կապված հարցերին, ասաց, որ կապված իրավիճակից որևէ լուծում կգտնեն։