«Երկու օրից Հրայր Թովմասյանը չի լինի ՍԴ նախագահ, ՍԴ 3 անդամները պաշտոնանկ կարվեն»․ Ռուստամ Բադասյան. Տեսանյութ
«Ինչպես գիտեք՝ ՀՀ նախագահն այսօր ստորագրել է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ինչը նշանակում է, որ վաղը դրանք ուժի մեջ կլինեն ու հնարավորություն կտան ԱԺ նախագահին հրապարակել Սահմանադրության փոփոխութունները և հաջորդ օրը դրանք ուժի մեջ կլինեն։ Այո՛, երեք դատավորի լիազորություններ կդադարեցվեն ու ՍԴ նախագահը՝ որպես նախագահ, այլևս չի շարունակի պաշտոնավարել»,-«Ազատության» եթերում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ե՞րբ ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները և արդյո՞ք անմիջապես նույն օրը երեք դատավորների լիազորությունները կդադարեցվեն ու Հրայր Թովմասյանը կազատի ՍԴ նախագահի աշխատասենյակը։
Երկու օրից Հրայր Թովմասյանը չի լինի ՍԴ նախագահ, ՍԴ 3 անդամները պաշտոնանկ կարվեն․ Ռուստամ Բադասյան
Опубликовано Ազատություն ռադիոկայան Среда, 24 июня 2020 г.